Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դի­տար­կում­ներ «Վար­դա­պե­տը» փաս­տագ­րա­կան հե­ռուս­տա­ֆիլ­մի առն­չու­թ­յամբ

Դի­տար­կում­ներ «Վար­դա­պե­տը» փաս­տագ­րա­կան հե­ռուս­տա­ֆիլ­մի առն­չու­թ­յամբ
12.11.2019 | 01:47

«ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱ­ՏՈՒ ԳՈՐ­ԾԸ ԲԱՐ­ԴԵԼ ԵՆ ՋԱ­ՀԵԼ-ՋԻ­ՎԱՆ ՍՑԵ­ՆԱ­ՐԻՍ­ՏԻ ՈՒ ՌԵ­ԺԻ­ՍՈ­ՐԻ ՎՏԻՏ ՈՒ­ՍԵ­ՐԻՆ»


Ես այն մարդ­կան­ցից եմ, ո­րոնք Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյուն չեն նա­յում: Եվ ոչ միայն վեր­ջին մե­կու­կես տա­րում, այլև այն ժա­մա­նակ­վա­նից, երբ սկ­սեց կոչ­վել Հան­րա­յին և վե­րած­վեց իշ­խա­նու­թյան սպա­սար­կուի ու քա­րոզ­չա­կան լծոր­դի: Սա­կայն երբ ի­մա­ցա, որ Հան­րա­յի­նը 4 մա­սից բաղ­կա­ցած շուրջ 2-ժա­մա­նոց հե­ռուս­տա­ֆիլմ է նկա­րա­հա­նել Կո­մի­տա­սի մա­սին, նա­յե­ցի տե­սագ­րու­թյու­նը. մի քա­նի ան­գամ:
Փոշ­մա­նե­ցի՞, որ ժա­մա­նակ եմ վատ­նել, ա­մենևի՛ն:
Ո­րով­հետև վա­յե­լե­ցի կոմ­պո­զի­տոր Տիգ­րան Ման­սու­րյա­նի ի­մաստ­նու­թյու­նը, որն ա­ներևա­կա­յե­լի փի­լի­սո­փա­յա­կան ըն­կալ­մամբ հե­ռուս­տա­դի­տո­ղին ըմ­բռ­նե­լի է դարձ­րել Ան­մա­հի ե­րաժշ­տար­վես­տը:


Ո­րով­հետև ար­վես­տա­գի­տու­թյան դոկ­տոր Մհեր Նա­վո­յա­նը դրսևո­րել է բարձ­րա­գույն պրո­ֆե­սիո­նա­լիզմ: Ընդ ո­րում, ոչ միայն ե­րաժշ­տա­գի­տու­թյան, այլև պատ­մա­կան փաս­տե­րի վեր­լու­ծու­թյան ըն­թաց­քում. ոչ մի ա­վե­լորդ բառ, ա­մեն ինչ ճշգ­րիտ ու տե­ղին:
Այս­քա­նով, ցա­վոք, վե՛րջ:
Տիտ­րե­րից ա­ռանձ­նաց­րել եմ ե­րեք գլ­խա­վոր ան­ձանց:
Ռե­ժի­սոր և օ­պե­րա­տոր Գուր­գեն Ջա­նի­բե­կյան: Ո՞վ է: Ծն­վել է 1982-ին, 2003-ին ա­վար­տել Երևա­նի ման­կա­վար­ժա­կա­նը, 2000-ից աշ­խա­տել է տար­բեր հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րում, հի­մա՝ հա­վա­նա­բար Հան­րա­յի­նում: Օ­պե­րա­տոր է մեկ տաս­նյակ ֆիլ­մե­րի, կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյան ան­դամ է:
Հե­ղի­նակ Սոս­սի Խա­նի­կյան: (Հե­ղի­նակ ին­չի՞, են­թադ­րա­բար՝ սցե­նա­րի): Ո՞վ է: Ա­վար­տել է Երևա­նի լեզ­վա­բա­նա­կան հա­մալ­սա­րա­նը, սո­վո­րել է լրագ­րու­թյուն, հի­մա աշ­խա­տում է Հան­րա­յի­նում:
Գլ­խա­վոր պրո­դյու­սերն է Մար­գա­րի­տա Գրի­գո­րյա­նը՝ Հան­րա­յի­նի գոր­ծա­դիր տնօ­րե­նը, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծուն, ում ա­նու­նը շաղ­կապ­ված է զա­նա­զան տհաճ պատ­մու­թյուն­նե­րի հետ, ո­րոնք ինձ բնավ չեն հե­տաք­րք­րում:
Ինձ չեն հե­տաք­րք­րում նաև այն ֆի­նան­սա­կան ու մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րը, ո­րոնք ծախս­վել են «Վար­դա­պե­տը» ֆիլ­մի հա­մար, ինձ հե­տաք­րք­րում է զուտ կի­նոն­կա­րը, որ­պես հե­ռուս­տա­տե­սա­յին ար­տադ­րանք:


Եվ այս­պես, ինչ-որ ժա­մա­նակ, ինչ-որ տեղ՝ Հան­րա­յի­նի ըն­դեր­քում, ո­րո­շում են Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կի առ­թիվ նրա կյան­քի ու գոր­ծու­նեու­թյան մա­սին փաս­տագ­րա­կան, ի­մա՝ ճշ­մա­րիտ, փաս­տա­ցի ստույգ ֆիլմ նկա­րա­հա­նել: Եվ, ա­ռաջ­նորդ­վե­լով «ի­րեն­ցոն­քով» բա­նը գլուխ բե­րե­լու մտայ­նու­թյամբ, ո­րո­շում են այդ պա­տաս­խա­նա­տու գոր­ծը բար­դել ջա­հել-ջի­վան սցե­նա­րիս­տի ու ռե­ժի­սո­րի վտիտ ու­սե­րին: Վեր­ջին­ներս էլ, ա­ղոտ պատ­կե­րա­ցում ու­նե­նա­լով Կո­մի­տաս-երևույ­թի մա­սին, ձեռ­նա­մուխ են լի­նում կա­տա­րե­լու հանձ­նա­րա­րու­թյու­նը, ար­դա­րաց­նե­լու բարձր վս­տա­հու­թյու­նը:
Ի՞նչ են ա­րել. Հա­յաս­տա­նից, Վրաս­տա­նից, Թուր­քիա­յից, Գեր­մա­նիա­յից ու Ֆրան­սիա­յից ընդ­գր­կել են տաս­նյա­կից ա­վե­լի մարդ­կանց, խո­սեց­րել ու բա­ժա­նել ֆիլ­մի չորս մա­սե­րում: Դա հին, դեռևս խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից ե­կած հնարք է՝ խո­սեց­նել այ­լոց՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը թող­նե­լով նրանց իսկ վրա, նրանց ա­սած­նե­րից ո­րոշ բա­ներ վերց­նել ու մա­տու­ցել որ­պես սե­փա­կան, «ինք­նու­րույն» խոսք:
Դա հիմ­նա­րար սխալ է, բա­նը պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նե­լու մեջ է, և ան­կախ այն բա­նից, թե խոսք ա­սողն ինչ է ա­սում, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում են ֆիլ­մի հե­ղի­նակ­նե­րը, տե­րե­րը:


Լի­նեմ ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան: (Բայց հենց սկզ­բից հայտ­նեմ, որ հար­գա­լից վե­րա­բեր­մունք ու­նեմ բո­լոր այն մարդ­կանց վաս­տա­կի հան­դեպ, ով­քեր ֆիլ­մում խոսք են ա­սել):
Կո­մի­տա­սա­գետ, ե­րաժշ­տա­գետ Տի­րան Լոք­մա­գյո­զյանն ա­սում է, թե Կո­մի­տա­սը թո­ղել է չորս ինք­նա­կեն­սագ­րու­թյուն (և դա կրկ­նում է սցե­նա­րիս­տը «իր» տեքս­տում): Տվյալ պա­րա­գա­յում այս «թող­նել» բա­յը խո­րա­մանկ բառ է: Ի՞նչ է նշա­նա­կում՝ «թող­նել», ար­դյո՞ք գրել է չորս ինք­նա­կեն­սագ­րու­թյուն: Չեմ կա­րող հա­մա­ձայ­նել, այդ­պես չէ: Վար­դա­պե­տը գրել է մեկ ինք­նա­կեն­սագ­րու­թյուն 1908 թ. հու­նի­սի 24-ին: Այդ թվա­կա­նին Կո­մի­տա­սը Թիֆ­լի­սում հան­դի­պում է բա­նաս­տեղծ, հրա­պա­րա­կա­խոս Լի­պա­րիտ Նա­զա­րյա­նին, գրա­կան կեղ­ծա­նու­նով՝ Ռու­բեն Լեռ­նյա­նին, և խնդ­րում իր ինք­նա­կեն­սագ­րու­թյու­նը թարգ­մա­նել ռու­սե­րեն՝ Պե­տեր­բուր­գի ինչ-որ ե­րաժշ­տա­կան պար­բե­րա­կա­նի ու­ղար­կե­լու հա­մար: Ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով թարգ­մա­նու­թյու­նը չի ար­վում: Հե­տա­գա­յում Կո­մի­տա­սը Պոլ­սում հան­դի­պում է Լ. Նա­զա­րյա­նին և վեր­ջի­նիս հար­ցին՝ թարգ­մա­նե՞մ, պա­տաս­խա­նում. «Ձգէ: Պա­հէ քովդ, օր մը թերևս պէտք գայ»: 1924-ին, երբ վար­դա­պե­տը Վիլ-ժյուիֆ հի­վան­դա­նո­ցում էր, Լ. Նա­զա­րյանն այդ ինք­նա­կեն­սագ­րու­թյունն ա­ռա­ջին ան­գամ տպագ­րում է Բոս­տո­նի «՛Հա­յր­ենիք» ամ­սագ­րում՝ իր ա­ռա­ջա­բա­նով ու վեր­ջա­բա­նով:
1931-ին նույն ինք­նա­կեն­սագ­րու­թյու­նը՝ սե­փա­կան ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րով, Փա­րի­զի «Ա­նա­հիտ» ամ­սագ­րում տպագ­րում է Ա. Չո­պա­նյա­նը:
1936-ին Մխի­թա­րյան Հայր Ղ. Տա­յա­նը նույն ինք­նա­կեն­սագ­րու­թյու­նը տպագ­րում է «Բազ­մա­վէպ»-ում՝ իր ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րով, բայց ա­ռանց Կո­մի­տա­սի աշ­խա­տու­թյուն­նե­րի ցան­կի հատ­վա­ծի:


ՈՒ­րեմն, «թո­ղած» ի՞նչ չորս ինք­նա­կեն­սագ­րու­թյան մա­սին է խոս­քը: Գու­ցե և պահ­պան­վել են Կո­մի­տա­սի ձե­ռամբ ինչ-ինչ հա­վե­լում­նե­րով, խմ­բագ­րում­նե­րով տար­բե­րակ­ներ, բայց դրանք պար­տա­վոր էին ցու­ցադ­րել հե­ռուս­տա­դի­տո­ղին:
Տ. Լոք­մա­գյո­զյանն ա­սում է նաև, թե Կո­մի­տա­սի՝ աք­սո­րից վե­րա­դար­ձին նպաս­տել է Հա­լի­դե Է­դի­բը, բայց ին­քը չի հա­վա­տում: Ան­կաս­կած, պա­րո­նին ծա­նոթ են Հ. Է­դի­բի «Հու­շեր» գիր­քը և դրա չորս է­ջե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում եմ վար­դա­պե­տին: Բայց այդ­տեղ թր­քու­հին գրում է ոչ թե իր, այլ ա­մուս­նու՝ Ադ­նան Ա­դը­վա­րի միջ­նոր­դու­թյան մա­սին (ին­չը, ի դեպ, ևս կեղ­ծիք է): Ան­շուշտ, Տ. Լոք­մա­գյո­զյա­նը շփոթ­վել է, բայց ինձ չի հե­տաք­րք­րում որևէ մե­կի սխա­լը կամ շփոթ­մուն­քը, պա­տաս­խա­նատ­վու­թյուն է կրում ե­թեր հե­ռար­ձա­կո­ղը:
Այ­նու­հետև ֆիլ­մի հե­ղի­նակ­նե­րը հե­ռուս­տա­դի­տո­ղին եր­կար ժա­մա­նա­կով ներ­քա­շում են մի ան­հիմն և անպ­տուղ, հնա­բույր վե­ճի մեջ՝ հի­վա՞նդ էր Կո­մի­տա­սը, թե՞ ոչ:
Այս­պես, հո­գե­բա­նու­թյան դոկ­տոր, ինչ­պես նշ­ված է տիտ­րե­րում՝ Կո­մի­տա­սի ազ­գա­կա­նու­հի (այդ­պես էլ չհաս­կա­ցա, թե վար­դա­պե­տի հետ ինչ ազ­գակ­ցա­կան կապ ու­նի), հա­մակ­րե­լի տի­կին Մե­լի­նե Գա­րա­գա­շյա­նը հայ­տա­րա­րում է, թե բժիշկ Վահ­րամ Թոր­գո­մյա­նը վար­դա­պե­տին պի­տի չտա­ներ թուր­քա­կան հո­գե­բու­ժա­րան, երբ Պոլ­սում կար հայ­կա­կա­նը, թե Թոր­գո­մյա­նը ի­րա­վունք չու­ներ Կո­մի­տա­սով զբաղ­վե­լու, թե Թոր­գո­մյա­նը Կո­մի­տա­սին ար­գե­լել էր հի­վան­դա­նո­ցում ստեղ­ծա­գոր­ծել…


Այս ա­մե­նը, մեղմ ա­սած, ի­րա­կա­նու­թյան հետ որևէ ա­ղերս չու­նի: Նախ, Պոլ­սում հայ­կա­կան հո­գե­բու­ժա­րան գո­յու­թյուն չու­ներ, կար ֆրան­սիա­կան «Օ­պի­տալ դե լա Պե» հի­վան­դա­նո­ցը, որն Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի սկզ­բին թուր­քե­րը բռ­նագ­րա­վել էին և գլ­խա­վոր բժիշկ նշա­նա­կել հո­գե­բույժ, Եվ­րո­պա­յում կր­թու­թյուն ստա­ցած Մազ­հար Օս­մա­նին: Թոր­գո­մյա­նը, հույն հո­գե­բույժ Կո­նո­սը և Օս­մանն են ախ­տո­րո­շել Կո­մի­տա­սի հի­վան­դու­թյու­նը և վճ­ռել վար­դա­պե­տին տե­ղա­փո­խել հի­վան­դա­նոց: Կո­մի­տա­սի մտե­րիմ, հա­րա­զատ ըն­կեր, նրա հետ աք­սոր­ված Թոր­գո­մյանն ին­չու՞ ի­րա­վունք չու­ներ հոգ տա­նելու վար­դա­պե­տին: Ինչ­պե՞ս կա­րող էր նա Կո­մի­տա­սին ար­գե­լել ստեղ­ծա­գոր­ծել, երբ ին­քը «Օ­պի­տա­լում» չէր աշ­խա­տում և ար­գե­լանք դնե­լու որևէ ի­րա­վա­սու­թյուն չու­ներ:


Եվ պա­տաս­խա­նա­տուն ոչ թե ա­սողն է, այլ ֆիլ­մի հե­ղի­նակ­նե­րը, ո­րոնք ի­րենց ան­գի­տու­թյան պատ­ճա­ռով ա­մեն ինչ հա­լած յու­ղի տեղ են ըն­դու­նել:
Երբ 1916-ին Կո­մի­տա­սի ռու­մի­նա­կան «Տա­սիո» (և ոչ թե «Տա­շիո», ինչ­պես աս­վում է հե­ղի­նա­կա­յին տեքս­տում) նա­վով տե­ղա­փո­խում են Ֆրան­սիա, Փա­րի­զում պրո­ֆե­սոր, հո­գե­բույժ Կ. Ա­ղա­ջա­նյա­նը, բժիշկ Պ. Քո­լո­լյա­նը և մի քա­նի ֆրան­սիա­ցի մաս­նա­գետ­ներ կր­կին զն­նում են Կո­մի­տա­սին, ախ­տո­րո­շում հո­գե­կան խան­գա­րում ու տե­ղա­վո­րում Վիլ-Էվ­րար հի­վան­դա­նո­ցում: Բայց ու­շագ­րավ է, որ բժիշկ-մաս­նա­գետ­նե­րի ախ­տո­րոշ­մա­նը չի հա­վա­տում նաև Սբ. Էջ­միած­նի միա­բան ա­բե­ղա Ա­սո­ղիկ Կա­րա­պե­տյա­նը, ո­րը հայ­տա­րա­րում է, թե Կո­մի­տա­սը ոչ թե հի­վանդ էր, այլ… լռա­կե­ցու­թյան ուխտ էր պա­հում: Ի՞նչ ուխտ, երբ հայտ­նի է, որ վար­դա­պե­տը շատ այ­ցե­լու­նե­րի վռն­դում էր, իսկ ո­մանց հետ էլ միան­գա­մայն խե­լա­միտ զրույց­ներ ու­նե­նում:
Ի վեր­ջո, ա­վե­լի լավ չէ՞ր լի­նի, ե­թե ֆիլ­մի հե­ղի­նակ­ներն առ­հա­սա­րակ ան­տե­սեին, շր­ջան­ցեին վար­դա­պե­տի հի­վանդ լի­նել-չլի­նե­լու հան­գա­ման­քը և լու­սա­բա­նեին շատ ա­վե­լի կարևոր, էա­կան խն­դիր­ներ:
Օ­րի­նակ, այն, որ Կո­մի­տա­սի հի­վան­դու­թյան բուն մե­ղա­վոր­նե­րը թուրք ցե­ղաս­պան­ներն էին: Բայց ֆիլ­մում դուք այդ մա­սին ո­չինչ չեք լսի:

ՆԿԱ­ՐԱ­ՀԱ­ՆՈՒՄ­ՆԵՐ ԹՈՒՐ­ՔԻԱ­ՅՈՒՄ, ՍՑԵ­ՆԱ­ՐԱ­ԿԱՆ ՁԱ­ԽՈ­ՂԱՆՔ
Սցե­նա­րի հե­ղի­նակն ա­սում է, թե Կո­մի­տա­սը Ե­գիպ­տո­սում ու­նե­ցել է 17 հա­մերգ և 10 դա­սա­խո­սու­թյուն: Ինձ հայտ­նի է, որ 1911 թ. վար­դա­պե­տը Ա­լեք­սանդ­րիա­յում ձայ­նաքն­նում է կա­տա­րել, կազ­մել 190 հո­գուց բաղ­կա­ցած երգ­չա­խումբ, հու­նի­սի 16-ին հա­մեր­գով հան­դես ե­կել «Ալ­համբ­րա» շքեղ դահ­լի­ճում, ևս մեկ հա­մերգ տվել ե­րեք շա­բաթ անց՝ Կա­հի­րեում: Ի­րա­վա­ցի է Տիգ­րան Ման­սու­րյա­նը, երբ ֆիլ­մում ա­սում է, թե Կո­մի­տա­սը դեռևս ու­սում­նա­սի­րե­լու ու բա­ցա­հայ­տե­լու կա­րիք ու­նի: Այս միտքն ա­նուղ­ղա­կիո­րեն ինձ էլ է վե­րա­բե­րում, շատ հնա­րա­վոր է, որ կան բա­ներ, ո­րոնք չեմ հե­տա­զո­տել ու չգի­տեմ: Ա­հա կու­զե­նա­յի Ս. Խա­նի­կյա­նից ի­մա­նալ՝ ի՞նչ աղ­բյուր­նե­րի հի­ման վրա է նա պն­դում 17 հա­մեր­գի ու 10 դա­սա­խո­սու­թյան մա­սին:


Սցե­նա­րի հե­ղի­նա­կը բար­բա­ռում է, թե 1915 թ. ապ­րի­լի 24-ին ձեր­բա­կալ­վել է 2345 հո­գի, այդ թվում և՝ Կո­մի­տա­սը: Որ­տե­ղի՞ց է վերց­րել այդ թի­վը: Ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին այբ­բե­նա­կան գի­տե­լիք­ներ ու­նե­ցող ա­մեն ոք գի­տե, որ հին տո­մա­րով ապ­րի­լի 11-ին ձեր­բա­կալ­վել և աք­սոր­վել է 250-300 հո­գի, ընդ ո­րում ոչ միայն մտա­վո­րա­կան­ներ, այլև ա­մե­նա­տար­բեր զբաղ­մուն­քի տեր մար­դիկ: ՈՒ­րեմն, ի՞նչ 2345 հո­գու մա­սին է խոս­քը:
Ս. Խա­նի­կյա­նին ծա­նոթ է Գրի­գո­րիս ծ. վրդ. Պա­լա­քյա­նի «Հայ Գող­գո­թան» գիր­քը, նա այդ­տե­ղից մեջ­բե­րում­ներ է ա­նում և նշում, թե ձեր­բա­կալ­ված­նե­րին Հայ­դար­փա­շա կա­յա­րան են տե­ղա­փո­խել «Շիր­քեթ-67» շո­գե­նա­վով: Բայց բո­լո­րո­վին ծա­նոթ չէ մեկ այլ աք­սո­րա­կան-վե­րապ­րա­ծի՝ Ա­րամ Ան­տո­նյա­նի «Աք­սո­րի ճամ­բուն վրայ» հու­շագ­րու­թյու­նը, որ­տեղ նա ե­րեք ան­գամ այդ նավն ան­վա­նում է «Շիր­քեթ-42»: Կա­սեք՝ մանր բան է, չեմ հա­մա­ձայ­նի, ո­րով­հետև սա­տա­նան ման­րա­մաս­նե­րի մեջ է, մանր ստե­րից է ծն­վում մեծ կեղ­ծի­քը:


Ստամ­բու­լից մեկ­նել են Կու­տի­նա/Քյո­թա­հիա, ա­ռանց ի­մա­նա­լու ուր են գնում: Գո­նե մո­տա­վոր պատ­կե­րա­ցում ու­նե­նա­լու հա­մար առն­վազն պետք է կար­դա­ցած լի­նեին Ար­շակ Ալ­պո­յա­ճյա­նի «Յու­շա­մա­տեան կու­տի­նա­հա­յե­րու» աշ­խա­տու­թյու­նը, այդ­ժամ կի­մա­նա­յին եր­կու ե­կե­ղե­ցի­նե­րի ա­նուն­նե­րը (ի դեպ, վար­դա­պե­տը 100 թր­քա­խոս հայ ե­րե­խա էր հա­վա­քել ու ցն­ցող ե­լույթ ու­նե­ցել Սբ. Թո­րոս ե­կե­ղե­ցում) և այն, որ հախ­ճա­պա­կե­գործ­նե­րից զատ ա­վե­լի մեծ թիվ էին կազ­մում կոշ­կա­գործ­նե­րը (ո­րոն­ցից էին Կո­մի­տա­սի հայրն ու հո­րեղ­բայ­րը) և գոր­գա­գործ­նե­րը:
Սա դեռ ո­չինչ, հե­ռուս­տա­դի­տո­ղին հրամց­նում են իս­կա­կան զա­վեշտ: «Խիստ գաղտ­նիու­թյան պայ­ման­նե­րում» նկա­րա­հա­նել ու ցույց են տա­լիս 2 թե 3-հար­կա­նի մի բար­վոք տուն ու ան­թա­քույց հրճ­վան­քով ազ­դա­րա­րում՝ կա­տար­վեց հրա՜շք, մենք գտանք Կո­մի­տա­սի հայ­րա­կան տու­նը… Ինչ­պե՞ս գտան, ա­պա­ցույց­ներն ու՞ր են: Ժա­մա­նա­կա­կից­նե­րը վար­դա­պե­տի հայ­րա­կան տու­նը նկա­րագ­րել են, որ­պես «փայ­տա­շեն ու կի­սա­վեր», գո­նե ա­սեին, թե այդ տե­ղում է գտն­վել հայ­րա­կան տու­նը:


Առ­հա­սա­րակ տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, թե նկա­րա­հա­նող խում­բը մեկ­նել է Թուր­քիա՝ թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հաս­ցեին կծու խոսք չա­սե­լու հս­տակ հանձ­նա­րա­րա­կան ու­նե­նա­լով: Դրա վկա­յու­թյունն է թե­կուզ այն, որ ինձ՝ Հան­րա­յին չնա­յող հե­ռուս­տա­դի­տո­ղիս, ցույց են տա­լիս գե­ղեց­կա­տես Գե­զա պար­կից տե­սա­րան­ներ, ա­ռանց ա­սե­լու, որ այդ զբո­սայ­գին կա­ռուց­վել է հա­յոց ա­վեր­ված Սուրբ Հա­կոբ գե­րեզ­մա­նա­տան տե­ղում, այն հան­գս­տա­րա­նի, ո­րի մուտ­քի դի­մաց, Բան­կալ­թի, թիվ 47 հաս­ցեում բնակ­վում էին Կո­մի­տասն ու Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նը:
Բայց այդ ա­մե­նի մա­սին՝ ո՛չ մի բառ: Դրա փո­խա­րեն՝ կցկ­տուր, հեզ ու կի­սա­բե­րան դժ­գո­հու­թյուն, թե՝ թուր­քե­րը թույլ չեն տվել այ­սուայն­տեղ մուտք գոր­ծել, այ­սուայն նկա­րա­հա­նում­ներն ա­նել: Լա՛վ են ա­րել, ճի՛շտ են ա­րել: Թուր­քիա­յի վե­րա­բեր­մուն­քը Հա­յաս­տա­նի հան­դեպ պարզ չէ՞ր: Հա՛, մենք «դե­մոկ­րատ» ենք, և հենց նույն Հան­րա­յի­նը ա­ռի­թը բաց չի թող­նում հրճ­վե­լու, երբ ինչ-որ թուրք հե­ռուս­տալ­րագ­րող մեր եր­կիր է այ­ցե­լում:

ՆԿԱ­ՐԱ­ՀԱ­ՆՈՒՄ­ՆԵՐ ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ­ՅՈՒՄ, ՍՑԵ­ՆԱ­ՐԱ­ԿԱՆ ՁԱ­ԽՈ­ՂԱՆՔ
ՈՒ­սում­նա­ռու­թյան տա­րի­նե­րին Կո­մի­տա­սը բնակ­վել է Բեռ­լի­նի Կոխ­շտ­րաս­սե փո­ղո­ցի 5-հար­կա­նի տնե­րից մե­կի ա­մե­նա­վե­րին հար­կում: Սցե­նա­րիստն ա­սում է հաս­ցեն՝ Կո­խի փո­ղոց, թ. 73: Կհա­վա­տա­յի, ե­թե նա­խոր­դող մանր ու մեծ խե­ղա­թյու­րան­քներն այդ­քան շատ չլի­նեին: 1896 թ. վար­դա­պե­տին այ­ցե­լել է նրա ճե­մա­րա­նա­կան ըն­կեր Մա­նուկ Ա­բե­ղյա­նը և, ա­ռանց որևէ հաս­ցե նշե­լու, ման­րա­մասն նկա­րագ­րել Կո­մի­տա­սի սե­նյա­կը: Սցե­նա­րի հե­ղի­նա­կը պար­զա­պես պար­տա­վոր էր այդ նկա­րագ­րու­թյունն ընդ­գր­կել իր տեքս­տում (ե­թե, ի­հար­կե, տե­ղյակ լի­ներ):
1913 թ. Կո­մի­տա­սը կր­կին գտն­վել է Բեռ­լի­նում ու բնակ­վել Կանտ­շտ­րաս­սե, թ. 40 հաս­ցեում, և նրան այ­ցե­լել է ար­վես­տա­բան Գա­րե­գին Լևո­նյա­նը: Նկա­րա­հա­նող խում­բը գնա­ցել-հա­սել է Բեռ­լին, է՛, թող այդ հաս­ցեն էլ ցու­ցադ­րեին, միևնույն է՝ ա­նի­մաստ փո­ղո­ցա­պատ­կեր­նե­րի պա­կաս չկա:
Ի վեր­ջո, սցե­նա­րիս­տը կա­րող էր նաև պատ­մել Կո­մի­տա­սի ու Ռի­խարդ Շմիդ­տի ան­չափ հե­տաքր­քիր մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին (ե­թե, ի­հար­կե, տե­ղյակ լի­ներ):

ՆԿԱ­ՐԱ­ՀԱ­ՆՈՒՄ­ՆԵՐ ՎՐԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ, ՍՑԵ­ՆԱ­ՐԱ­ԿԱՆ ՁԱ­ԽՈ­ՂԱՆՔ
Ոչ մի խոսք չեք լսի Կո­մի­տա­սի ու նրա բա­րե­րար, բո­լոր ժա­մա­նակ­նե­րի խո­շո­րա­գույն հայ բա­րե­գործ Ալ. Ման­թա­շյան­ցի մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին: Կր­կին բա­ռա­կույ­տեր և ո­չինչ չա­սող նկա­րա­հա­նում­ներ:
Բայց փո­խա­րե­նը հե­ռուս­տա­դի­տո­ղին մա­տուց­վում է մեկ այլ ան­հե­թե­թու­թյուն: Ֆիլ­մում ընդ­գր­կել են նաև Վրաս­տա­նի ժո­ղովր­դա­կան ար­տիստ Վ. Ա­զա­րաշ­վի­լու խոս­քը, ու են­թադ­րում եմ, որ նրա իսկ փո­խանց­մամբ է Ս. Խա­նի­կյա­նը ազ­դա­րա­րում հետևյա­լը. թե, իբր, 1909 թ. Կո­մի­տա­սը Թիֆ­լի­սի օ­պե­րա­յին թատ­րո­նում մաս­նակ­ցել է ե­կե­ղե­ցա­կան ե­րաժշ­տու­թյան փա­ռա­տո­նի և գրա­վել 1-ին տե­ղը… Հնա­րա­վո՞ր էր նման բան, ե­րիցս՝ ո՛չ: 1909-ին Կո­մի­տա­սը գտն­վում էր ծանր բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կում, Էջ­միած­նի բարձ­րաս­տի­ճան հոգևոր պե­տե­րի հա­լա­ծան­քը հա­սել էր բարձ­րա­կե­տի, ինչ­պե՞ս կա­րող էր նա մաս­նակ­ցել ինչ-որ փա­ռա­տո­նի: Այդ թվա­կա­նին նա, ի­րոք, մի քա­նի օ­րով գնա­ցել է Թիֆ­լիս ու մաս­նակ­ցել Ալ. Ման­թա­շյան­ցի կնոջ հու­ղար­կա­վո­րու­թյա­նը, հո­գե­հան­գս­տի ժա­մա­նակ կա­տա­րել մի քա­նի երգ՝ ար­ցունք կոր­զե­լով հա­վաք­ված­նե­րից: Ըստ իս, աղջ­նա­կը պար­զա­պես կու­րո­րեն հա­վա­տա­ցել է ինչ ի­րեն ա­սել են, բա­ցի այդ, ի­րեն հաս­կա­նա­լի, հո­գե­հա­րա­զատ են «փա­ռա­տոն», «մր­ցա­նակ» բա­ռե­րը: Ի­րա­կա­նում Ե. Փի­թո­յա­նի և Ալ. Ման­թա­շյան­ցի կա­ռու­ցած Ար­տիս­տա­կան թատ­րո­նում տե­ղի է ու­նե­ցել միջ­դա­վա­նա­բա­նա­կան հոգևոր եր­գե­րի հա­մերգ, ո­րին մաս­նակ­ցել է վար­դա­պե­տը և այդ առ­թիվ գրել՝ «գե­րա­զան­ցե­ցինք բո­լո­րին»: Բայց մի՞­թե այս բա­ռե­րից կա­րե­լի է եզ­րա­հան­գել, թե Կո­մի­տա­սը մաս­նակ­ցել է փա­ռա­տո­նի և ար­ժա­նա­ցել 1-ին մր­ցա­նա­կի:

ՆԿԱ­ՐԱ­ՀԱ­ՆՈՒՄ­ՆԵՐ ՖՐԱՆ­ՍԻԱ­ՅՈՒՄ, ՍՑԵ­ՆԱ­ՐԱ­ԿԱՆ ՁԱ­ԽՈ­ՂԱՆՔ
Ա­մե­նա­խայ­տա­ռակ բանն այս­տեղ է կա­տար­վել:
Ոչ մի խոսք Կո­մի­տա­սի հո­գե­հան­գս­տյան ա­րա­րո­ղու­թյան և 11 պատ­վար­ժան ան­ձանց, այդ թվում՝ Ֆրան­սիա­յի ե­րաժշ­տա­գի­տա­կան ըն­կե­րու­թյան նա­խա­գահ Ա­մե­դե Գաս­տուեի, գեր­մա­նա­ցի նշա­նա­վոր ե­րաժշ­տա­գետ ու բա­նա­հա­վաք Կուրտ Զաք­սի դամ­բա­նա­կան­նե­րի մա­սին:
Ոչ մի խոսք այն մա­սին, որ վար­դա­պե­տի դին զմռ­սել են, իսկ դա­գա­ղի գլ­խա­մա­սը ե­ղել է ա­պա­կե­պատ, որ­պես­զի հա­զա­րա­վոր ֆրան­սա­հա­յեր կա­րո­ղա­նան վեր­ջին ան­գամ տես­նել Ան­մա­հի դեմ­քը:
Այ­ցե­լել են Փա­րի­զի Սբ. Հով­հան­նես Մկր­տիչ ե­կե­ղե­ցի ու «չեն նկա­տել» Աստ­ծո այդ տա­ճա­րը կա­ռու­ցած Ալ. Ման­թա­շյան­ցի կի­սանդ­րին ու ե­կե­ղե­ցու մյուս բա­րե­րար­նե­րի պատ­վո խոր­շը:
Տե­ղի քա­հա­նան ի­րենց (ու մեզ) ա­սում է, որ Կո­մի­տա­սի ա­ճյու­նը շուրջ 7 ա­միս մնա­ցել է ե­կե­ղե­ցու նկու­ղում, բայց դա ֆիլ­մի հե­ղի­նակ­նե­րին չի հե­տաք­րք­րել, ո՛չ մի կադր: Դրա փո­խա­րեն ինձ՝ Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյուն չնա­յող հե­ռուս­տա­դի­տո­ղիս, լիու­լի ցույց են տա­լիս ժա­մա­նա­կա­կից Վիլ-Էվ­րա­րի ու Վիլ-Ժյուի­ֆի հո­գե­բու­ժա­րան­նե­րը, ինչ-որ բժշ­կա­կան ա­նոթ­ներ, սար­քեր, հի­վան­դա­սե­նյակ­ներ ու փոր­ձում «բա­ցա­հայ­տել» հո­գե­բու­ժու­թյան «գաղտ­նիք­նե­րը»: ՈՒ՞մ է դա պետք:


Վար­դա­պե­տի դին Փա­րի­զից Մար­սել են տե­ղա­փո­խել 1936 թ. մա­յի­սի 8-ին՝ 400 ներ­գաղ­թյալ­նե­րի հետ, բայց այդ մա­սին՝ ոչ մի խոսք:
Մար­սե­լում փա­րի­զա­հա­յե­րին միա­ցել են ևս 1400 ֆրան­սա­հա­յեր, բայց այդ մա­սին՝ կր­կին ոչ մի խոսք:
Մար­սե­լից Բա­թում ներ­գաղ­թյալ­նե­րին ու Կո­մի­տա­սի ա­ճյու­նը փո­խադ­րել են ոչ թե «Սի­նայ» (ինչ­պես աս­վում է տեքս­տում), այլ «Սի­նա­յա» շո­գե­նա­վով, և դա պարզ երևում է ՀԲԸՄ-ի նկա­րա­հա­նած ֆիլ­մի կադ­րե­րից, որ օգ­տա­գոր­ծել են ի­րենց հե­ռուս­տա­ֆիլ­մում:
Սցե­նա­րիս­տին չի հե­տաք­րք­րել, թե Երևա­նում ինչ­պես է կազ­մա­կերպ­վել Կո­մի­տա­սի հո­ղար­կե­քը և ա­մե­նա­կարևո­րը՝ ե՞րբ:
Ս. Խա­նի­կյա­նի թույլ տված կո­պիտ փաս­տա­կան սխալ­նե­րը, ան­գի­տու­թյան, նյու­թին չտի­րա­պե­տե­լու պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած խե­ղա­թյու­րան­քը հիմք են տա­լիս ամ­բողջ սցե­նա­րա­կան աշ­խա­տան­քը ո­րա­կել մեկ ան­մեղ բա­ռով՝ ծան­ծա­ղամ­տու­թյուն:

ՌԵԺԻ­ՍՈ­ՐԱ­ԿԱՆ ՁԱ­ԽՈ­ՂԱՆՔ
Ռե­ժի­սոր-օ­պե­րա­տոր Գ. Ջա­նի­բե­կյա­նը չի ըմ­բռ­նել մի տար­րա­կան բան՝ փաս­տագ­րա­կան ֆիլմ նկա­րա­հա­նե­լու լա­վա­գույն գոր­ծիք­նե­րից մե­կը լու­սան­կար­չու­թյունն է: Կո­մի­տա­սի ժա­մա­նա­կի շուն­չը հա­ղոր­դե­լու հա­մար հարկ էր ցու­ցադ­րել ոչ թե վար­դա­պե­տի «հայ­րա­կան» տու­նը, ներ­կա­յիս «Օ­պի­տալ դե լա Պեն» (որ­տեղ, ի մի­ջի այ­լոց, թուր­քե­րը թույլ չեն տվել մուտք գոր­ծել, և խեղ­ճը շեն­քը «գաղտ­նի» նկա­րա­հա­նել է դր­սից՝ փո­ղո­ցից), ոչ թե ժա­մա­նա­կա­կից Ստամ­բու­լի, Թբի­լի­սիի ու եվ­րո­պա­կան եր­կու մայ­րա­քա­ղաք­նե­րի փո­ղոց­նե­րը, ոչ միայն ա­ռան­ձին ան­ձանց դի­մա­պատ­կեր­նե­րը, այլ Կու­տի­նա­յի, Պոլ­սի, Թիֆ­լի­սի, Փա­րի­զի ու Բեռ­լի­նի՝ Կո­մի­տա­սի օ­րոք ար­ված բազ­մա­թի՜վ հա­մայ­նա­պատ­կե­րա­յին, խմ­բա­կա­յին, շենք-շի­նու­թյուն­նե­րի լու­սան­կար­նե­րը:
Դրա փո­խա­րեն նա «գյուտ» է ա­րել՝ սքեմ է հագց­րել վար­դա­պե­տի հետ հե­ռա­վոր նմա­նու­թյուն ու­նե­ցող դե­րա­սա­նին, որն ուր­վա­կա­նի նման ֆիլ­մի տար­բեր մա­սե­րում կամ գրում է, կամ՝ քայ­լում, կամ՝ խոր­հր­դա­ծում: Սա այն­քան մա­կե­րե­սա­յին, տտիպ ու ծաղ­րա­լի հնարք է, որ չեմ կա­րող այլ կերպ բնու­թագ­րել, քան առն­վազն ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք Կո­մի­տա­սի հի­շա­տա­կի հան­դեպ:


Մի քա­նի խոսք էլ ե­րաժշ­տա­կան ձևա­վոր­ման մա­սին: Ամ­բողջ հե­ռուս­տա­ֆիլ­մում հն­չում է ինձ ան­հայտ Ար­թուր Թադևո­սյա­նի ե­րաժշ­տու­թյու­նը: Ո՞վ է, փոր­ձե­ցի պար­զել: Ե­րաժշ­տու­թյան աս­պա­րե­զում ա­ռա­ջին քայ­լերն ա­նող ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող է: Ան­շուշտ, տա­րի­քը և ով լի­նե­լը նշա­նա­կու­թյուն չու­նեն, բայց նրա ե­րաժշ­տու­թյու­նը որևէ ազ­դե­ցու­թյուն չի գոր­ծում ունկ­նդ­րի ոչ մտ­քի, ոչ հո­գու վրա: Կա­սեք՝ ճա­շա­կի հարց է, ա­յո՛, բայց մենք խո­սում ենք մեծն Կո­մի­տա­սի՝ հայ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան հիմ­նադ­րի մա­սին: Լսեք, մեզ է հա­սել Կո­մի­տա­սի կա­տար­մամբ 15, նրա նվա­գակ­ցու­թյամբ և Ա. Շահ­մու­րա­դյա­նի կա­տար­մամբ՝ 20 երգ, և այս ա­մե­նից ֆիլ­մում հն­չում են մի քա­նի եր­գե­րից հատ­ված­ներ: Մի՞­թե չէր կա­րե­լի Ա. Թադևո­սյա­նի ե­րաժշ­տու­թյան փո­խա­րեն ա՛յդ եր­գե­րը կամ գո­նե բազ­մա­թիվ կոմ­պո­զի­տոր­նե­րի՝ ժա­մա­նա­կի փոր­ձու­թյու­նը բռ­նած հրա­շա­լի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծել:

Ի ՍԿԶ­ԲԱ­ՆԵ ԷՐ ԲԱ­ՆԸ, ՍԽԱԼ ԲԱ­ՆԸ
Ես չեմ մե­ղադ­րում ֆիլ­մի ե­րի­տա­սարդ հե­ղի­նակ­նե­րին, ի վեր­ջո՝ նրանք դեռ կեն­սու­ղի պի­տի անց­նեն, ըն­դա­մե­նը կա­տա­րել են ի­րենց տր­ված հանձ­նա­րա­րու­թյու­նը ու կա­տա­րել ա­նըն­դու­նե­լի վատ: Ինձ զար­մաց­նում, ե­թե չա­սեմ՝ զայ­րաց­նում է, հանձ­նա­րա­րու­թյուն տվո­ղի՝ Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Մար­գա­րի­տա Գրի­գո­րյա­նի վե­րա­բեր­մուն­քը: Ես նույ­նիսկ ու­զում եմ հա­վա­տալ, որ տիկ­նոջ կա­յաց­րած ո­րոշ­ման մեջ դի­տա­վո­րու­թյուն չի ե­ղել:
Բայց Հան­րա­յի­նի ղե­կա­վա­րու­թյու­նը պար­տա­վոր էր ի­մա­նալ, որ Կո­մի­տա­սը ե­րաժշ­տար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին մե­ծու­թյուն է: Որ նա հայ մշա­կույ­թի վեմն է: Որ նա հա­յին վե­րա­դարձ­րել է իր ազ­գա­յին ինք­նու­թյու­նը: Եվ քա­նի դեռ ողջ է հայ ժո­ղո­վուր­դը, ան­մահ կմ­նա նաև հան­ճա­րեղ Կո­մի­տա­սը:
Եվ նա՝ իր 150-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ, ար­ժա­նի չէր նման ո­րա­կի հե­ռուս­տա­ֆիլ­մի:


Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Դիտվել է՝ 4809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ