Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

ՍԴ դատավորները չեն դիմել վաղ կենսաթոշակի համար

ՍԴ դատավորները չեն դիմել վաղ կենսաթոշակի համար
27.02.2020 | 23:08

ՍԴ դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։ Այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Օրենքը նախատեսում էր, որ մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից. այդպիսով նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ