Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՔՊ դրա­մա­հա­վա­քին հյու­րե­րից շա­տե­րը ո­րո­շա­կի ակն­կա­լի­քով են մաս­նակ­ցել

ՔՊ դրա­մա­հա­վա­քին հյու­րե­րից շա­տե­րը ո­րո­շա­կի ակն­կա­լի­քով են մաս­նակ­ցել
28.02.2020 | 11:05
«Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան դրա­մա­հա­վաք-ե­րե­կո­յին, ո­րի ժա­մա­նակ ա­ռանց բան­կա­յին փո­խան­ցում­նե­րի ա­վե­լի քան 205 մլն դրամ է հա­վա­քագր­վել, հիմ­նա­կա­նում իշ­խող կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու նրանց շր­ջա­պա­տի մար­դիկ են ե­ղել: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ պատ­գա­մա­վոր­նե­րին հրա­հանգ­ված է ե­ղել ո­րո­շա­կի թվով մարդ­կանց ներ­կա­յու­թյուն ա­պա­հո­վել, այն­պի­սի մարդ­կանց, որ ձեռք­նե­րը թափ տա­լով չեն ներ­կա­յա­նա, այլ ո­րո­շա­կի գու­մար կփո­խան­ցեն: «Ով ում կա­րո­ղա­ցել հրա­վի­րել է՝ ըն­կեր­ներ, ըն­տա­նի­քի ան­դամ­ներ, ծա­նոթ­ներ և այլն: Ներ­քին հրա­հանգ է ե­ղել նաև, որ օ­լի­գարխ­նե­րը, որ նոր իշ­խա­նու­թյան ձե­ռամբ «խո­շոր գոր­ծա­րար» ան­վա­նումն են ստա­ցել, չգան, չերևան դրա­մա­հա­վա­քին, լրագ­րող­նե­րի աչ­քից հե­ռու մնան: Բա­ցի ՔՊ-ա­կան­նե­րից, պատ­գա­մա­վոր­նե­րի ու կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ու նրանց մտե­րիմ ան­ձան­ցից ներ­կա են ե­ղել փոքր ու մի­ջին բիզ­նես սկ­սած կամ սկ­սել ցան­կա­ցող ան­ձինք: Ա­մեն մեկն «իր լու­ման է ներդ­րել»՝ որ­պես ե­րախ­տիք կամ ակն­կա­լիք՝ շին­թույ­լտ­վու­թյուն, լի­ցեն­զիա և այլ «դաբ­րո­յի» տես­քով»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը՝ հա­վե­լե­լով, որ ե­րե­կո­յի ըն­թաց­քում շո­ղո­քոր­թու­թյան պա­կաս չի զգաց­վել:
Թե այ­նուա­մե­նայ­նիվ գոր­ծա­րար­նե­րը ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կամ բան­կա­յին փո­խանց­ման մի­ջո­ցով Փա­շի­նյա­նի ղե­կա­վա­րած կու­սակ­ցու­թյա­նը գու­մար նվի­րա­բե­րել են, թե ոչ, պարզ կդառ­նա նվի­րա­տու­նե­րի ա­նուն­նե­րը հրա­պա­րա­կե­լուց հե­տո միայն: ՔՊ-ից չեն շտա­պում ա­նուն­ներ տալ, ա­սում են՝ թղ­թա­բա­նու­թյան հետ կապ­ված եր­կար-բա­րակ գործ կա ա­նե­լու: Դրա­մա­հա­վաք-ե­րե­կո­յի հե­տաք­րք­րա­կան հան­գա­մանք­նե­րից է նաև այն, որ հրա­վի­րյալ­նե­րի հրա­վի­րա­տոմ­սե­րի վրա նա­խա­պես գր­ված է ե­ղել, որ այն կազ­մա­կերպ­վում է «Ա­յո»-ի քա­րո­զար­շա­վի ֆի­նան­սա­վոր­ման հա­մար։ Բայց երբ հաս­կա­ցել են, որ 100 մլն դրա­մից ա­վե­լի գու­մար է հա­վաք­վում, ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը իր Facebook-յան է­ջում գրա­ռում է կա­տա­րել ու հաս­կաց­րել, որ փո­ղե­րի հան­գա­նա­կու­մը ոչ թե քա­րո­զար­շա­վի, այլ կու­սակ­ցու­թյան դրա­մա­հա­վաք է: Նշենք, որ Հան­րաք­վեի մա­սին օ­րեն­քի 20-րդ հոդ­վա­ծը սահ­մա­նում է՝ Հիմ­նադ­րա­մի հաշ­վին կա­տար­ված մու­ծում­նե­րի ընդ­հա­նուր գու­մա­րը չպետք է գե­րա­զան­ցի նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի 100-հա­զարա­պա­տի­կը (տվյալ դեպ­քում՝ 100 մլն դրա­մը), նույն օ­րեն­քի 3-րդ կե­տի ա­ռա­ջին մա­սի հա­մա­ձայն՝ «սահ­ման­ված չա­փը գե­րա­զան­ցող գու­մա­րը պետք է պե­տա­կան բյու­ջե մու­տքա­գր­վի»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ