Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հոգևոր տո­նա­հան­դես Աշ­տա­րա­կում

Հոգևոր տո­նա­հան­դես Աշ­տա­րա­կում
28.02.2020 | 10:10
Փետր­վա­րի 23-ին Աշ­տա­րակ քա­ղա­քում Գա­րե­գին 2-րդ կա­թո­ղի­կո­սի ձե­ռամբ վե­րաօծ­վեց վե­րա­կա­ռուց­ված «Սուրբ Մա­րիա­նե» ե­կե­ղե­ցին։ Ե­կե­ղե­ցու վե­րա­կա­ռու­ցու­մը կա­տար­վել է Ա­րա­գա­ծոտ­նի թե­մի ա­տե­նա­պետ ԳՐԻ­ԳՈՐ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ և նրա տիկ­նոջ` ՆԱԻ­ՐԱ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ մե­կե­նա­սու­թյամբ։
Ե­կե­ղե­ցու վե­րաօ­ծու­մից հե­տո հան­դի­պե­ցի Աշ­տա­րա­կի հոգևոր հո­վիվ տեր ՄԿՐ­ՏԻՉ քա­հա­նա ԵՐԱ­ՆՅԱ­ՆԻ և «Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ» շքան­շա­նի աս­պետ Գրի­գոր Մով­սի­սյա­նի հետ։
«ՍՈՒՐԲ ՄԱ­ՐԻԱ­ՆԵՆ ԴԻ­ՎԱ­ՀԱՂԹ ՍՈՒՐԲ Է»
-«Սուրբ Մա­րիա­նե» վան­քի մա­սին ա­ռա­ջին ար­ձա­նագ­րու­թյու­նը պահ­պան­վել է 1281 թվա­կա­նից,- ա­սում է տեր Մկր­տիչ քա­հա­նա Ե­րա­նյա­նը։- Այն ա­վե­լի վաղ է կա­ռուց­վել, ըստ մեր տվյալ­նե­րի` 1271 թվա­կա­նին։ Մա­րիա­նեն հա­մաք­րիս­տո­նեա­կան սուրբ է, քուր­մի դուստր։ Նա իր դա­յա­կի գաղտ­նի դաս­տիա­րա­կու­թյամբ է ըն­դու­նում քրիս­տո­նեու­թյու­նը։ Երբ սա բա­ցա­հայտ­վում է, հայ­րը նրան և քրիս­տո­նյա դա­յա­կին հե­ռաց­նում է տա­նից։ Նրանք քրիս­տո­նեա­բար դառ­նում են մայր ու դուստր։ Եվ են­թարկ­վում են Հռո­մի Դիոկ­ղե­տիա­նոս կայ­սեր հա­լա­ծան­քին։ Այս շր­ջա­նում կայ­սեր զին­վոր­ներն ա­մե­նուր որ­սում և թրա­տում էին քրիս­տո­նյա­նե­րին, ո­րով­հետև նրան­ցից շա­տե­րը հա­վա­տա­փոխ չէին լի­նում։ Եվ ա­հա մի դաշ­տում տես­նում են գե­ղե­ցիկ մի աղջ­կա։ Զոր­քի հրա­մա­նա­տա­րը զին­վոր­ներ է ու­ղար­կում աղջ­կա մոտ, ա­սե­լով, որ կա­մուս­նա­նա նրա հետ, ե­թե ա­զատ է։ Զին­վոր­նե­րը հան­դի­պում են աղջ­կա հետ, վե­րա­դառ­նում են հրա­մա­նա­տա­րի մոտ և ա­սում նրան, թե լավ լուր ենք բե­րել. աղ­ջի­կը ոչ միայն ա­զատ է, այլև հար­գար­ժան ըն­տա­նի­քի դուստր։ Բայց նաև վատ լուր ու­նենք. աղ­ջի­կը Նա­զով­րե­ցի Հի­սու­սի հետևորդն է։ Աղջ­կան հրա­մա­նա­տա­րը խոս­տա­նում է ա­մուս­նա­նալ նրա հետ, խոս­տա­նում է փառք և հարս­տու­թյուն, միայն թե հրա­ժար­վի քրիս­տո­նեու­թյու­նից։ Սա­կայն Մա­րիա­նեն ան­հող­դողդ էր իր հա­վա­տում։ Նրան գլ­խա­տում են կայ­սեր հրա­մա­նով, դահ­ճի ձեռ­քով։ Մա­րիա­նեն ըն­դա­մե­նը 14 տա­րե­կան էր։ Նրա կյան­քում մի զար­մա­նահ­րաշ դր­վագ կա։ Երբ նրան գլ­խա­տու­մից ա­ռաջ կտ­տանք­նե­րի են են­թար­կում, բան­տում նրան բա­ցեի­բաց հայ­տն­վում է սա­տա­նան։ Մեր ե­կե­ղե­ցում գտն­վող սր­բա­պատ­կե­րում Սուրբ Մա­րիա­նեն է և նրա ոտ­քե­րի տակ ըն­կած սա­տա­նան, ո­րը փոր­ձում է նրան սար­սա­փեց­նել, ծն­կի բե­րել և հրա­ժա­րեց­նել Աստ­ծուց։ Մա­րիա­նեն ան­սա­սան է մնում, Սուրբ Հո­գու հոր­դո­րով խա­չակն­քում է, ոտ­քը դնում է դևի պա­րա­նո­ցին։ Դևը (սա­տա­նան) ա­սում է` թու­լաց­րու ոտ­քիդ ճն­շու­մը, խոս­տա­նում եմ, որ սրա­նից հե­տո որ­տեղ որ կտան քո ա­նու­նը, այն­տեղ ես ա­նե­լիք չու­նեմ, չեմ երևա։ Այ­սինքն Սուրբ Մա­րիա­նեն Դի­վա­հաղթ Սուրբ է։
Ինչ­պես նշե­ցի, «Սուրբ Մա­րիա­նեն», ի սկզ­բա­նե, վանք է ե­ղել։ Ցա­վոք, Ա­կո­ռիի հայտ­նի երկ­րա­շար­ժի ժա­մա­նակ Աշ­տա­րա­կի Ծի­րա­նա­վոր և Սպի­տա­կա­վոր ե­կե­ղե­ցի­նե­րը խո­նարհ­վում են, իսկ վան­քը կան­գուն է մնում, թեև ժա­մա­նակ ա­ռաջ լք­ված էր միա­բան­նե­րի կող­մից, ո­րոնք տե­ղա­փոխ­վել էին այլ վան­քեր։ Ժո­ղո­վուր­դը ո­րո­շում է խո­նարհ­ված ե­կե­ղե­ցի­նե­րի փո­խա­րեն այս լք­ված վանքն օգ­տա­գոր­ծել որ­պես ա­ղո­թա­տեղ։ Այն փոքր էր, այդ պատ­ճա­ռով հետ­նա­մա­սում փայ­տե գա­վիթ են կա­ռու­ցում։ 1905-ին Խրի­մյան Հայ­րի­կի գա­հա­կա­լու­թյան ժա­մա­նակ ե­կե­ղե­ցու նա­խա­գի­ծը հաս­տատ­վում է ռու­սա­կան կայս­րու­թյան կող­մից։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին այն վե­րած­վել էր պա­հես­տի, Մեծ հայ­րե­նա­կա­նի ժա­մա­նակ` զի­նա­պա­հես­տի։ Ստա­լի­նի մա­հից հե­տո այն վե­րա­դարձ­վեց Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն։ Ա­րա­գա­ծոտ­նի թե­մի ա­տե­նա­պետ Գրի­գոր Մով­սի­սյանն իր ըն­տա­նի­քի մի­ջոց­նե­րով վե­րա­կա­ռու­ցեց այս ե­կե­ղե­ցին։
«ՇԻ­ՆԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԸՆ­ԹԱՑ­ՔՈՒՄ ԶԱՐ­ՄԱ­ՆԱՀ­ՐԱՇ ԲԱ­ՆԵ­ՐԻ ԷԻՆՔ ԱՌ­ՆՉ­ՎՈՒՄ»
-Ա­ռաջ­նորդ­վել և ա­ռաջ­նորդ­վում ենք դե­պի Տե­րը գնա­լու, Տի­րո­ջը ծա­ռա­յե­լու, Նրա փառ­քը բարձր պա­հե­լու ու­ղե­նի­շով,- ա­սում է «Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ» շքան­շա­նի աս­պետ Գրի­գոր Մով­սի­սյա­նը։- Երբ կանգ­նե­ցինք Աստ­ծուն ծա­ռա­յե­լու ճա­նա­պար­հին, և գի­տակ­ցե­ցինք` Տերն է, որ Է և Էր և որ գա­լու է, ընտ­րե­ցինք մե­կե­նա­սու­թյան ճա­նա­պար­հը, ծնող­նե­րիս, կնոջս և զա­վակ­նե­րիս հետ միա­կամ։
Մեր ժո­ղո­վուր­դը տար­բեր դա­րե­րում հայտ­նի մե­կե­նաս­ներ է ու­նե­ցել։ Այս ի­մաս­տով Աստ­ված ա­ռա­տա­ձեռն է հա­յե­րիս նկատ­մամբ։ Նաև պարգևել է մեզ մշա­կույ­թի և ար­վես­տի նշա­նա­վոր գոր­ծիչ­ներ, ո­րոնք փա­րո­սի դեր են կա­տա­րել մեր երկ­րի կյան­քում։ Ինչ վե­րա­բե­րում է մե­կե­նա­սու­թյա­նը, ա­պա տա­կա­վին պա­տա­նի հա­սա­կից էի լսում Ման­թա­շյան­ցի ա­նու­նը, երբ շռայ­լու­թյուն թույլ տվող մե­կին ա­սում էինք` դու հո Ման­թա­շո­վի թո­ռը չե՞ս։ Ար­դեն հա­սուն տա­րի­քում փոր­ձե­ցի տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քել Ման­թա­շյան­ցի մա­սին։ Բա­զում նյու­թեր ի հայտ ե­կան, սա­կայն հենց ա­ռա­ջին նյու­թը պատ­մում էր այն մա­սին, որ յու­րա­քան­չյուր նա­մա­կագ­րու­թյուն Ման­թա­շյանցն ա­վար­տում էր, գրե­լով` «Աստ­ծով»։ Ինձ հա­մար դա զար­մա­նա­լի բան էր, և ես հաս­կա­ցա, որ այդ մա­կագ­րու­թյան մեջ ահ­ռե­լի ի­մաստ և խո­րու­թյուն կար։ Ես այդ մի բա­ռի մեջ տե­սա Ման­թա­շյան­ցին։ Նա խո­րա­պես գի­տակ­ցել է, որ այն ա­մե­նը, ին­չին հա­սել է, կա­տար­վել է կա­մոքն Աստ­ծո։
Ա­րա­գա­ծոտ­նի թե­մի ա­ռաջ­նոր­դը Մկր­տիչ ե­պիս­կո­պոս Պռո­շյանն է, ինքս նույն թե­մի ա­տե­նա­պետն եմ։ Տա­րի­ներ ա­ռաջ, Վե­հա­փառ հայ­րա­պե­տի գա­հա­կա­լու­թյան 20-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ, մտադ­րու­թյուն կար մեր լու­ման ներդ­նե­լու այդ ի­րա­դար­ձու­թյան մեջ, քա­նի որ Գա­րե­գին 2-րդը մեծ գոր­ծեր է կա­տա­րել Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին շե­նաց­նե­լու ա­ռու­մով և՛ Հա­յաս­տա­նում, և՛ Սփյուռ­քում։ Եվ միտք ա­ռա­ջա­ցավ ա­վար­տե­լու «Սուրբ Մա­րիա­նե» ե­կե­ղե­ցու կա­ռու­ցու­մը։
Շատ հե­տաքր­քիր է այս ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը։ Խրի­մյան Հայ­րիկ լու­սա­հո­գի հայ­րա­պե­տը դեռ 13-րդ դա­րում կա­ռուց­ված «Սուրբ Մա­րիա­նե» ե­կե­ղե­ցին ըն­դար­ձա­կել է, որ­պես­զի այն լիո­վին ծա­ռա­յի Աշ­տա­րա­կի հա­վա­տա­ցյալ­նե­րին։ Գոր­ծող Կարմ­րա­վոր և Մա­րիա­նե ե­կե­ղե­ցի­ներն ըն­դար­ձակ չէին։ Խրի­մյան Հայ­րի­կը 1905-ին նա­խա­ձեռ­նում է «Սուրբ Մա­րիա­նե» գա­վիթ-ե­կե­ղե­ցու կա­ռու­ցու­մը, ո­րը մինչ այդ փայ­տա­շեն էր, բնա­կա­նա­բար, ոչ եր­կա­րա­կյաց։ Ցա­վոք, 1907-ին վախ­ճան­վում է լու­սա­հո­գի հայ­րա­պե­տը, և գործն ան­ժա­մա­նակ կի­սատ է մնում։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ե­կե­ղե­ցին ծածկ­վում է փայ­տե տա­նի­քով և վե­րած­վում պա­հես­տի, պա­տե­րազ­մի ըն­թաց­քում` ռազ­մա­կան պա­հես­տի։ Ո­րոշ ժա­մա­նակ այն­տեղ թու­նա­քի­մի­կատ­նե­րի պա­հեստ է ե­ղել, շի­նա­րա­րու­թյան ըն­թաց­քում հան­դի­պե­ցինք եր­կաթ­բե­տո­նե ա­վա­զա­նի, ո­րը նա­խա­տես­ված էր զա­նա­զան թու­նա­քի­մի­կատ­նե­րի և լու­ծույթ­նե­րի պահ­պան­ման հա­մար։ 2019-ի փետր­վա­րից սկ­սե­ցինք վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տան­քը։ Եվ ա­հա այս տար­վա փետր­վա­րի 22-ին նո­րա­կա­ռույց ե­կե­ղե­ցին վե­րաօծ­վեց Գա­րե­գին 2-րդ կա­թո­ղի­կո­սի ձե­ռամբ։
Շի­նա­րա­րու­թյան ըն­թաց­քում զար­մա­նահ­րաշ բա­նե­րի էինք առ­նչ­վում։ Մոսկ­վաբ­նակ մեր հայ­րե­նա­կից­նե­րից մե­կը մի օր մո­տե­ցավ ե­կե­ղե­ցու հոգևո­րա­կան­նե­րից մե­կին և խնդ­րեց թույ­լտ­վու­թյուն ե­կե­ղե­ցուն զան­գեր նվի­րա­բե­րե­լու հա­մար։ Մեկ ու­րի­շը, մաս­նա­գի­տու­թյամբ ճար­տա­րա­պետ, խնդ­րեց, որ ի­րեն հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեն խո­րա­նի Սուրբ սե­ղա­նը պատ­րաս­տե­լու և ե­կե­ղե­ցուն նվի­րա­բե­րե­լու։ Մի ըն­տա­նիք էլ քա­հա­նա­յից խնդ­րել էր, որ թույլ տան ե­կե­ղե­ցուն նվի­րա­բե­րել ս­պասք և այլ պա­րա­գա­ներ։
Մի օր աշ­տա­րակ­ցի մի տա­տիկ է մո­տե­նում Մկր­տիչ ե­պիս­կո­պոս Պռո­շյա­նին ու քա­հա­նա տեր Փա­ռե­նին և խնդ­րում իր նոր ստա­ցած ողջ թո­շա­կը նվի­րել ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյան կա­րիք­նե­րին։ Սր­բա­զանն ու քա­հա­նան նրան ա­սում են` դու քո ցան­կու­թյամբ ար­դեն իսկ մաս­նակ­ցում ես ե­կե­ղե­ցու կա­ռուց­մա­նը։ Եվ ա­ռա­ջար­կում են թո­շա­կի գու­մա­րը պա­հել ի­րեն։ Տա­րեց կի­նը չի հա­մա­ձայն­ում` ա­սե­լով, որ այդ հատ­կա­ցումն ի­րենց ըն­տա­նի­քի հա­մար մա­տաղ ա­նե­լու նման մի ա­րա­րո­ղու­թյուն է։ Սր­բա­զանն ու քա­հա­նան ա­ռա­ջար­կում են, որ գո­նե մի հա­զար դրամ տա­տի­կը ի­րեն պա­հի։ Սա­կայն վեր­ջինս պն­դում է և ողջ թո­շա­կի գու­մա­րը նվի­րա­բե­րում է «Սուրբ Մա­րիա­նե» ե­կե­ղե­ցու կա­ռուց­մա­նը։
Ըստ իս, այդ ան­ծա­նոթ կնոջ մեկ ամս­վա նվի­րա­բե­րած թո­շակն է ա­մե­նա­կարևոր ներդ­րու­մը, և հենց նա է ե­կե­ղե­ցու գլ­խա­վոր կա­ռու­ցո­ղը։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Գրի­գոր Մով­սի­սյա­նը մի ան­նա­խա­դեպ հոգևոր-մշա­կու­թա­յին հայտ­նա­գոր­ծու­թյան հե­ղի­նակ է։ Իր «Վա­հագ­նի ծնուն­դը կամ մեր տեր Հի­սուս Քրիս­տո­սով երկ­րորդ գա­լուս­տը» աշ­խա­տու­թյու­նում Մով­սես Խո­րե­նա­ցու կող­մից հա­յե­րիս ա­վանդ­ված հա­յոց հնա­գույն բա­նա­հյուս­ված­քի թագ ու պսակ «Վա­հագ­նի ծնուն­դը» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը սուր­բգ­րա­յին վկա­յու­թյուն­նե­րով հա­մար­ժե­քում է Հի­սուս Քրիս­տո­սի երկ­րորդ գալս­տյան հետ։
Աշ­խա­տու­թյան նա­խա­բա­նում Գրի­գոր Մով­սի­սյա­նը գրում է. «Եր­կար ժա­մա­նակ ինձ հան­գիստ չէր տա­լիս այն միտ­քը, որ մի՞­թե «Վա­հագ­նի ծնուն­դը»` այդ հրաշք բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, բա­նաս­տեղ­ծա­կան ար­վես­տի մար­գա­րի­տը, որն ար­տա­սա­նե­լիս շուր­թե­րիցդ ա­սես ա­ղոթք է բարձ­րա­նում առ Աստ­ված, նվիր­ված է հե­թա­նո­սու­թյան աստ­ծուն»։
Այս է գրում Գրի­գոր Մով­սի­սյա­նը և խո­րաք­նին մեկ­նու­թյուն­նե­րով հիմ­նա­վո­րում իր, ա­ռա­ջին հա­յաց­քից ան­հա­վա­նա­կան թվա­ցող, տե­սա­կե­տը, ո­րը, ըստ իս, հոգևոր-մշա­կու­թա­յին հայտ­նա­գոր­ծու­թյուն է։
Դիտվել է՝ 4992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ