Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուր Դանիելյանի հոր` Ռոբերտ Դանիելյանից ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել

Արթուր Դանիելյանի հոր` Ռոբերտ Դանիելյանից ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել
10.03.2020 | 15:12

Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկատվության` հայտնում ենք, որ Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր` Ռոբերտ Դանիելյանից ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել: Քննիչները նման պահանջ են ներկայացրել Ռոբերտ Դանիելյանի` նախապես պլանավորված բուժզննման մեկնելուց մեկ օր առաջ` այդպիսով անհնարին դարձնելով հույժ կարևոր հետվիրահատական զննման անցկացումը: Քննիչներն անտեսել են` թե իրենց ուշադրությանը ներկայացված զննման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթերը և թե նախապես գնված հետադարձի տոմսերը:

Բուն գործը վերաբերվում է տաս տարի առաջ տրված փոխառությանը, որի փոխառուն ներկայումս գտնվում է սնանկության գործընթացի մեջ: Քննիչները վիճարկում են փոխառությունը հավաստող փաստաթուղթն այն դեպքում, որ դա չի վիճարկում ո´չ փոխառուն, ո´չ էլ պարտատեր Ռոբերտ Դանիելյանը: Ավելին, փոխառությունը հավաստող փաստաթուղթը ժամանակին վավերացվել է նոտարական կարգով, իսկ դրա իսկությունը կասկածի տակ դնող քննիչները նույնիսկ չեն էլ փորձել նախապես անցկացնել փաստաթղթի փորձաքննություն: Ուշագրավ է, որ գործը վարող առաջին քննիչը հընթացս հրաժարվել է գործը քննելուց և փոխարինվել է:

Հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը, չհեռանալու պահանջ ներկայացնելու հապճեպությունը և Արթուր Դանիելյանի ու Ադեկվադ միաբանության նկատմամբ իրավապահ համակարգի մինչ օրս շարունակվող սիստեմատիկ ու բացարձակապես անհիմն հետապնդումները, մենք եզրակացնում ենք, որ սա քաղաքական ընդդիմախոսների հետապնդման ևս մեկ աղաղակող դրվագ է: Դրվագ, որը դուրս է որևէ բարոյական սահմաններից և միտված է ծնողի առողջական խնդիրների առաջացման սպառնալիքով հոգեբանորեն ազդել քաղաքական հակառակորդի վրա` շորթելով քաղաքական պասիվություն: Այս և նմանատիպ քայլեր ձեռնարկողները, նրանց թիմակիցները և գործընկերները բարոյական օրենքներից զուրկ են: Նրանք չեն կարող համարվել մարդ, քանի որ կրում են մարդուն բնորոշ միայն ֆիզիոլոգիական հատկանիշներ` զուրկ լինելով մարդուն այլ կենդանիներից տարանջատող կարևորագույն հատկանիշներից: Եթե հանցագործներին մեկուսացնում են հասարակությունից, ապա նմանօրինակ բարոյազուրկ ու անմարդանման արարածների հետ պետք է վարվել այնպես, ինչպես ընդունված է վարվել գազազած փողոցային շների հետ:

Անիմաստ ենք համարում երկրում տեղի ունեցող իրադարձություններին և մասնավորապես այս դեպքին քաղաքական գնահատականներ տալը: Տեղի ունեցողը վաղուց դուրս է որևէ քաղաքական հունից: Ավելորդ ենք համարում նաև նշել, որ սույն դրվագը որևէ կերպ չի ազդելու միաբանության ղեկավարի և անդամների վճռականության վրա:

Հ.Գ. 30 տարի շարունակ ապրեցիք Արցախցիների կողքին ու այդպես էլ չհասկացաք` ում հետ գործ ունեք: Հետդարձի ճանապարհ չկա:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ