Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր աշ­խարհ, նոր Հա­յաս­տան, նոր Ար­ցախ

Նոր աշ­խարհ, նոր Հա­յաս­տան, նոր Ար­ցախ
07.04.2020 | 00:08
Դու մի ա­սա` սրանց «նոր Հա­յաս­տան» նշա­նա­յին հա­մա­կար­գը ա­հա­վոր գլո­բա­լիս­տա­կան էր: Չնա­յած սկզ­բում թվում էր, թե այն վե­րա­բե­րում է բա­ցա­ռա­պես հա­յաս­տա­նյան ի­րո­ղու­թյուն­նե­րին: Հի­մա, երբ կո­րո­նա­վի­րու­սով գծագր­վում է նոր «Մար­շալ պլա­նը» աշ­խար­հի «մե­ծե­րի» կող­մից` ոչևսաց­նե­լու երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նից հե­տո գծագր­ված հա­մաշ­խար­հա­յին քար­տե­զը, ռե­սուրս­նե­րը, ազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րը, հաս­կա­նա­լի է դառ­նում, որ խն­դի­րը միայն Հա­յաս­տա­նը «գու­նա­վո­րաց­նե­լը», Ար­ցա­խը ցն­ցե­լը չէր, այլ մի­լի­մետր-մի­լի­մետր աշ­խար­հը նշագ­րելն էր` սկ­սած ԵՄ-ից ու բրի­տա­նա­կան բրեք­զի­տից, մինչև Սի­րիա-Ի­րաք` Մեր­ձա­վոր Ա­րևելք (չմո­ռա­նանք` մար­շալ պլան­նե­րից մյուսն էլ կոչ­վում էր` նոր «Մեծ Մեր­ձա­վոր Արևելք»):
Ա­սել է` անգ­լո­սաք­սո­նա­կան հա­մայն­քը նոր պա­հանջ­ներ է դնում ԵՄ-ի առջև` նոր կախ­վա­ծու­թյամբ: «Չմո­ռա­նա­լով» կո­րո­նա­վի­րու­սը «սկ­սել» Չի­նաս­տա­նից` ոչ միայն քան­դե­լով այդ եր­կի­րը, որ­պես ա­ռա­ջին տն­տե­սու­թյուն, այլև փոր­ձում է պա­հան­ջա­գիր ներ­կա­յաց­նել նույն Չի­նաս­տա­նին, քան­զի կո­րո­նա­վի­րու­սի վա­րա­կը սկս­վել է այն­տե­ղից (ա­յո, դի­վա­յին գու­րու­նե­րը ան­չափ հե­ռու կա­րող են գնալ)` գու­մա­րային մեծ պա­հան­ջով, ինչն ար­դեն ա­րել է Իս­րա­յե­լը:
ՈՒ­րույն մանևրի մեջ է նաև Ռու­սաս­տա­նը. մի կող­մից փոր­ձում է ի­րե­նով ա­նել ԱՄՆ-ից կախ­վա­ծու­թյան հար­վա­ծի տակ հայ­տն­ված ԵՄ եր­կր­նե­րին (Ի­տա­լիա, Իս­պա­նիա) մյուս կող­մից`«ընդ­դեմ կո­րո­նա­վի­րուս մի ինք­նա­թիռ» էլ ԱՄՆ է ու­ղար­կում` զու­գա­հե­ռա­բար նավ­թի գնի հա­մե­մա­տա­կան բարձ­րա­ցում «ստա­նա­լով», փոր­ձում աշ­խար­հի վե­րա­բաշխ­ման թրեն­դում հետ չմ­նալ, իր լո­տե­րը բարձ­րաց­նել։ Այ­նու­հան­դերձ, եր­կու կե­տով Ռու­սաս­տա­նը չհա­սավ իր սակ­րալ նպա­տակ­նե­րին` իր ա­ռա­ջար­կած նյու-Պոտս­դա­մին, ո­րը պետք է տե­ղի ու­նե­նար ամ­ռա­նը։ Ցայս այդ մա­սին որևէ խոսք չկա: ՈՒ սա դեռ բո­լո­րը չէ։ Պու­տի­նը կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով (անգ­լո-սաք­սե­րը կո­րո­նա­վի­րու­սով լու­ծում են աշ­խար­հում «հա­սու­նա­ցած» բո­լոր խն­դիր­նե­րը). Պու­տի­նը չհասց­րեց սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն ի­րա­կա­նաց­նել, իր պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը եր­կա­րաց­նել: Մեկ այլ հուժ­կու հար­ված էր Մեծ հայ­րե­նա­կա­նի 75-ա­մյա­կի «ճա­կա­տա­գի­րը»: Տե­ղյակ ենք, թե ինչ է դա նշա­նա­կում Ռու­սաս­տա­նի և ան­ձամբ Պու­տի­նի հա­մար, գի­տենք, թե ինչ «ման­րակր­կիտ» էր նա­խա­պատ­րաստ­վում դրան Ռու­սաս­տա­նը` ցու­ցա­նե­լու աշ­խար­հին ու անգ­լո-սաք­սե­րին` ով ով է, ցու­ցա­նե­լով իր ռազ­մա­տեխ­նի­կա­յի իս­կա­պես ա­ռա­ջի­նը լի­նե­լու հզո­րու­թյու­նը, հաս­կաց­նե­լու, թե ով­քեր են հաղ­թում հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ­նե­րում:
Ա­ռան­ձին թե­մա է Ի­րա­նը, ո­րի նկատ­մամբ անգ­լո-սաք­սե­րը պատ­ժա­մի­ջոց­նե­րը ոչ միայն չչե­ղար­կե­ցին, այլև կո­րո­նա­վի­րու­սոտ ձեռ­նե­րով այն­քան մո­տե­ցան Խա­մե­նեիին ու ի­րա­նա­կան քա­ղա­քա­կան է­լի­տա­յին, որ կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ է Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վար Լա­րի­ջա­նին (Բո­րիս Ջոն­սոնն էլ հի­վա՞նդ... թույլ տվեք այդ և պրինց Չառլ­զի շուրջ խա­ղարկ­վող սույն թատ­րոն­նե­րին խոր վե­րա­պա­հում­նե­րով մո­տե­նալ. այ­լա­պես ինչ­պես պետք է բա­ցատ­րեն Չի­նաս­տա­նի նկատ­մամբ կո­րո­նա­վի­րու­սի մե­ղա­վո­րու­թյան «մա­սով» պատ­րաստ­վող ի­րենց հայ­ցե­րի «հա­մա­չա­փու­թյու­նը»):
Դառ­նանք մեզ։ Թե ինչ­պես երկ­րի ղե­կա­վա­րը հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վի դուրս գա­լով նպաս­տեց կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի խթան­մա­նը, ինչ­պես Ի­տա­լիա­յից, այլ եր­կր­նե­րից ե­կած­նե­րին կա­րան­տի­նի չեն­թար­կե­ցին, ինչ­պես Մի­լա­նի է­ժան թռիչ­քը չսա­հա­մա­նա­փա­կե­ցին, ինչ­պես փա­խած ղե­կա­վա­րով հայ­կա­կան ա­վիա­ցիա­յի լի­ցեն­զիան հայ­տն­վեց գի­լիո­տի­նի սե­ղա­նին, չանդ­րա­դառ­նանք. ա­նի­մաստ է, ո­րով­հետև մահ­վան դեպ­քե­րը թաքց­նող, թես­տեր չու­նե­ցող, «բար­դա­կի» վե­րած­վող երկ­րում ուր աջ ձեռ­քը բա­ցար­ձա­կա­պես չգի­տի, թե ինչ է ա­նում ձա­խը, ո­րի ղե­կա­վա­րը իր շա­բաթ-կի­րա­կին ան­պայ­ման անց­կաց­նում է հա­վուր պատ­շա­ճի հան­գս­տա­նա­լով, ա­նի­մաստ է խո­սել որևէ բա­նի մա­սին: Ա-նի-մա՛ստ:
Մեր մր­մուռն ու ցավն Ար­ցախն է: Ա­սել ենք, պն­դում ենք. այն­տեղ Փա­շի­նյա­նը (ի­րա­կա­նում` ինչ Փա­շի­նյան, իր դր­սի «պա­պա­նե­րը») փոր­ձում է հա­յաս­տա­նյան թավ­շյա «հա­մա­հու՞նչ» զար­գա­ցում­ներ ի­րա­կա­նաց­նել, սո­րո­սա­կան-գլո­բա­լիս­նե­րին հանձ­նել նաև ար­ցա­խյան իշ­խա­նու­թյու­նը։ Ա­սել է` հանձ­նել Ադր­բե­ջա­նին (սկզ­բում` ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի տես­քով), հե­տո` կերևա:
ՈՒ դրա հա­մար պետք են ցն­ցում­ներ, ինչն էլ նա­խորդ օրն սկս­վել է Ար­ցա­խում: Ար­ցա­խի ոս­տի­կա­նու­թյու­նը մի կես­բե­րան հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել: Հի­մա. ե­թե ար­ցա­խյան ու­ժա­յին­նե­րը կարճ-կոն­րետ` այս դա­ժան պա­հին չկան­խեն պրո­վո­կա­տոր­նե­րի, Ար­ցա­խը ցն­ցում­նե­րի տա­նող­նե­րի ճա­նա­պար­հը, նշա­նա­կում է Հա­յաս­տա­նը, ի դեմս շա­բաթ-կի­րա­կի օ­րե­րը պար­տա­ճա­նաչ հան­գս­տա­ցո­ղի, ար­գե­լել է նրանց` Ար­ցա­խը մաք­րել ցն­ցում­նե­րի տա­նող­նե­րից:
Նշա­նա­կում է Ար­ցա­խի ու­ժա­յին­նե­րը են­թարկ­վում են դրան, ինչն ա­մե­նատ­խուր պահն է այս ողջ պատ­մու­թյան մեջ: Աստ­ված մի՛ ա­րաս­ցե:
Աստ­ված պա­հի Հա­յաս­տանն ու Սր­ցա­խը:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 8354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ