«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
12.06.2020 | 01:30
...թե իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րը ընդ­դի­մա­դիր­նե­րը ի­րա­կա­նաց­նե­լու են եր­կու փու­լով։
ա) Փա­շի­նյա­նի հե­ռա­ցում` հրա­ժա­րա­կա­նի կամ խոր­հր­դա­րա­նա­կան վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րի ճա­նա­պար­հով. կոն­սեն­սու­սա­յին հա­մա­ձայ­նու­թյուն կա, որ ան­կախ բո­լոր կար­գի ան­հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րից` այս փու­լում բո­լո­րով հան­դես են գա­լիս «մեկ դեմ­քով», ա­ռանց ա­ռար­կու­թյուն­նե­րի շեշ­տադր­ման:
բ) Երկ­րորդ փու­լում, երբ Փա­շի­նյա­նը հե­ռաց­ված կլի­նի, կնս­տեն սե­ղա­նի շուրջ` յու­րա­քան­չյուր ուժ իր ճա­նա­պար­հա­յին քար­տե­զով, ա­ռա­ջար­կով։ Այդ փու­լում ևս ո­րո­շա­կի հա­վակ­նու­թյուն­նե­րի զս­պում պետք է լի­նի, ո­րով­հետև ըն­տր­վե­լու է մի­ջան­կյալ-ան­ցու­մա­յին վար­չա­պետ, որն ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու, եր­կի­րը բո­լո­րի օգ­նու­թյամբ կո­րո­նո­վի­րու­սա­յին վա­կուու­մից հա­նե­լու, ա­պա` ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաս­տե­լու հար­ցը կլու­ծի։ Դրա­նից հե­տո ար­դեն ընտ­րու­թյուն­նե­րիը կո­րո­շեն` որ ու­ժը կամ ու­ժե­րը կղե­կա­վա­րեն եր­կի­րը:
Մի­ջան­կյալ փու­լում կարևոր­վում են ոչ այն­քան վար­չա­պե­տի, ո­րը կլի­նի քա­ղա­քա­կան դեմք, որ­քան փոխ­վար­չա­պետ­նե­րի ա­նուն­նե­րը, որ­պես ի­րա­կան մե­նե­ջեր­նե­րի. տր­վում են Հրանտ Բագ­րա­տյա­նի, Ար­մեն Գևոր­գյա­նի և է­լի մի քա­նի­սի ա­նուն­նե­րը:
Դիտվել է՝ 39929

Մեկնաբանություններ