«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
26.06.2020 | 00:25

...թե ՀՅԴ-ի և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան փոր­ձե­րը` հնա­րա­վո­րինս մեկ­տե­ղել ընդ­դի­մու­թյա­նը, տա­պալ­վե­ցին, ո­րով­հետև գա­ղա­փա­րա­կան ա­ռանցք չու­նե­նա­լուց բա­ցի, ու­ժեր են ներգ­րավ­ված ե­ղել, ո­րոնք մի քա­նի ան­գամ ում հետ ա­սես «ա­մուս­նա­ցած» չեն ե­ղել, ո­րոնց հիմ­նա­կան նպա­տա­կը Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի ֆի­նան­սա­կան հո­վա­նո­ցի տակ հայ­տն­վելն է ե­ղել, ին­չին Ծա­ռու­կյա­նը հակ­ված չի ե­ղել: Իր հեր­թին էլ մյուս ու­ժե­րը հիաս­թա­փու­թյուն են ապ­րել այն հան­գա­ման­քից, որ ԲՀԿ-ն չի կա­րո­ղա­ցել գո­նե 1000 մարդ «հա­վա­քել», որ­պես կրի­տի­կա­կան բո­ղո­քա­վոր մաս­սա, և հաս­կա­ցել են, որ սկս­ված պայ­քա­րը, գո­նե այս փու­լում, հե­ռան­կար չու­նի: Հի­մա բո­լո­րի հույ­սը Սերժ Սարգ­սյան-Ռո­բերտ Քո­չա­րյան տան­դեմն է: Ի տար­բե­րու­թյուն այդ­պես էլ չկա­յա­ցած ընդ­դի­մու­թյան, որն ա­մեն գնով ցան­կա­նում էր գործ չու­նե­նալ ՀՀԿ-ի հետ, եր­կու նա­խա­գահ­նե­րի «հո­վա­նո­ցը» կա­րող է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մա­դիր դաշ­տի զգա­լի հատ­վա­ծը. ՀՀԿ-ն ու­նի կա­ռույց­ներ ողջ Հա­յաս­տա­նով մեկ և կա­րող է դրանք ոտ­քի հա­նել ցան­կա­ցած պա­հի` ա­պա­հո­վե­լով կրի­տի­կա­կան զանգ­ված:

Դիտվել է՝ 38591

Մեկնաբանություններ