Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՌԴ Սահմանադրության փոփոխությունները վաղվանից կմտնեն ուժի մեջ

ՌԴ Սահմանադրության փոփոխությունները վաղվանից կմտնեն ուժի մեջ
03.07.2020 | 21:02

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը վաղվանից կմտնի ուժի մեջ: Պուտինը փաթեթը վավերացրել է, երբ ԿԸՀ-ն հաստատել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: Կրեմլը գովեստով է խոսել հանրաքվեի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, ռուսաստանցիների 78 տոկոսը հավանություն է տվել 200 լրացումներին: Կրեմլը «Վլադիմիր Պուտինի նկատմամբ ժողովրդի վստահության հաղթական հանրաքվե» է անվանել ԿԸՀ-ի հրապարակած արդյունքը:
Ըստ Կրեմլի, Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են երկրի կայունությունը և անվտանգությունը երաշխավորելու համար: Նախագահի ընդդիմախոսների փոխանցմամբ, 67-ամյա Պուտինն ամեն ինչ անում է ցկյանս իշխելու համար:

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ