«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Արսեն Թո­րո­ս­յա­նը մաս­նա­վոր ԲԿ-ներն իր «կու­րա­ցիա­յի» տակ է առ­նում

Արսեն Թո­րո­ս­յա­նը մաս­նա­վոր ԲԿ-ներն իր «կու­րա­ցիա­յի» տակ է առ­նում
10.07.2020 | 00:45

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի՝ կա­ռա­վա­րու­թյա­նը ներ­կա­յաց­րած օրեն­սդ­րա­կան փա­թե­թը, ին­չը գոր­ծա­դի­րը ե­րեկ է հաս­տա­տել, նա­խա­տե­սում է ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռի միաս­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգ ստեղ­ծել: Ըստ այդմ, ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում ի­րա­կա­նաց­նող բո­լոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կա­ռա­վա­րու­մը, ան­կախ սե­փա­կա­նու­թյան ձևից, անց­նում է ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռի պե­տա­կան կա­ռա­վար­ման լիա­զոր մարմ­նին, այ­սինքն՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը։ Բա­ցա­ռու­թյուն են կազ­մում միայն պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ռազ­մաբ­ժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը։ Բա­ցի այդ, նա­խա­տես­վում է ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ բնակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյունն ու սպա­սար­կու­մը կազ­մա­կեր­պել ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հրա­ման­նե­րի հա­մա­ձայն, ո­րոնք չկա­տա­րե­լը կա­ռա­ջաց­նի օ­րեն­քով նա­խա­տես­ված պա­տաս­խա­նատ­վու­թյուն:


Ա­վե­լի պարզ ա­սած՝ ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող բժշ­կա­կան բո­լոր հաս­տա­տու­թյուն­նե­րը, բա­ցա­ռու­թյամբ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հոս­պի­տալ­նե­րի, ժա­մա­նա­կա­վո­րա­պես անց­նում են ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը, և նա­խա­րարն է ո­րո­շում, թե տվյալ հի­վան­դա­նոցն ին­չի պետք է ծա­ռա­յի: «Ի­րա­տե­սը» իմ­քայ­լա­կան մի պատ­գա­մա­վո­րից հե­տաքր­քր­վեց. «Հի­մա էլ մաս­նա­վո՞ր հի­վան­դա­նոց­նե­րին եք անց­նում, նույ­նիսկ սե­փա­կան հի­վան­դա­նոց­նե­րը չեք կա­րո­ղա­նում կա­ռա­վա­րել, մաս­նա­վոր­նե­րի կա­ռա­վա­րու՞մն ինչ­պես եք հո­րով-մո­րով ա­նե­լու»:

«Ձեր ա­սա­ծի հետ չհա­մա­ձայ­նել չեմ կա­րող, ա­յո, իս­կա­պես բարդ է լի­նե­լու: Թեև այժմ մաս­նա­վոր ԲԿ-նե­րի տնօ­րեն­նե­րը լռում են, բայց ակն­հայտ է, որ նա­խա­ձեռ­նու­թյունն ի­րենց սր­տով չէ: Հա­նուն ար­դա­րու­թյան ա­սեմ՝ հի­վան­դա­նո­ցի հանձ­նում-ըն­դու­նում ա­նելն այդ­քան էլ հեշտ ու կար­ճատև գոր­ծըն­թաց չէ, այն մինչև մեկ ա­միս կա­րող է ձգ­վել, ան­կող­նա­յին պա­րա­գա­նե­րից մինչև բժշ­կա­կան ձեռ­նոց ու նե­րար­կիչ­ներ պետք է գույ­քագ­րել, իսկ դա խաղ ու պար չէ: Չգի­տեմ՝ այս ի­րա­վի­ճա­կում ինչ­քա­նով էր ճիշտ նման ո­րո­շում կա­յաց­նելը, բայց իմ խո­րին հա­մոզ­մամբ, հի­վան­դա­նո­ցի տնօ­րե­նը շատ ա­վե­լի լավ գի­տի իր ղե­կա­վա­րած կա­ռույ­ցի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, քան պե­տու­թյան կող­մից նշա­նակ­ված մեկ այլ անձ: ՈՒղ­ղա­կի պետք է կա­ռա­վար­չա­կան հմ­տու­թյուն­ներ բա­նեց­նել, բա­նակ­ցել, լե­զու գտ­նել մաս­նա­վոր հի­վան­դա­նոց­նե­րի ղե­կա­վա­րու­թյան հետ ու այդ կերպ ԲԿ-նե­րը նե­րա­ռել հա­մա­վա­րա­կի դեմ տար­վող աշ­խա­տանք­նե­րում»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 12199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ