«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Չխաբ­վեք, երբ Փա­շի­ն­յա­նը Պու­տի­նի առջև ժպ­տում է, ի դեպ, դա երևի ար­դեն ան­ց­յալ է

Չխաբ­վեք, երբ Փա­շի­ն­յա­նը Պու­տի­նի առջև ժպ­տում է, ի դեպ, դա երևի ար­դեն ան­ց­յալ է
10.07.2020 | 01:00

Հա­յաս­տա­նը և Ռու­սաս­տա­նը մի­մյանց ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի կար­գա­վի­ճակ են ձեռք բե­րել Հա­յաս­տա­նի նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք: Դեռ 2018-ի գար­նա­նը, երբ «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վող իշ­խա­նա­փո­խու­թյամբ կամ իշ­խա­նա­զավթ­մամբ իշ­խա­նու­թյան ե­կավ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ոչ ան­հիմն մտա­հո­գու­թյուն­ներ ար­տա­հայտ­վե­ցին, որ Փա­շի­նյա­նը կա­րող է փչաց­նել հայ-ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո­րոնց նշա­նա­կու­թյունն ու կարևո­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­մար, կար­ծում ենք, բա­ցատ­րու­թյան կա­րիք չու­նեն:


Ըն­դգ­ծենք, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սում Հա­յաս­տա­նը միակ պե­տու­թյունն է, որ Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի կար­գա­վի­ճակ ու­նի, Ադր­բե­ջա­նը Ռու­սաս­տա­նի հետ հա­մե­մա­տա­բար վեր­ջերս ձեռք բե­րեց միայն ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ կար­գա­վի­ճակ:
Թե այժմ խոր­քա­յին ինչ գոր­ծըն­թաց­ներ են Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ման­րա­մաս­նե­րին չենք տի­րա­պե­տում, այդ մա­սին թե ՀՀ-ում, թե ՌԴ-ում խիստ սա­կա­վա­թիվ մար­դիկ գի­տեն, ո­րոնք այդ մա­սին բա­ցա­հայտ չեն ար­տա­հայտ­վում:
Այ­նու­հան­դերձ, ո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­ներ ու փաս­տեր, այդ թվում նաև Հա­յաս­տա­նից Ռու­սաս­տան ինք­նա­թիռ­նե­րով ա­ռաք­ված մաք­սա­նենգ ծխա­խո­տի խո­շոր խմ­բա­քա­նակ­նե­րի ի­րար հա­ջոր­դած սկան­դա­լա­յին բա­ցա­հայ­տում­նե­րը, ո­րոնք խայ­տա­ռա­կե­ցին ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին և, բա­ցի այդ, ըստ ԶԼՄ-նե­րի հրա­պա­րա­կում­նե­րի, ուղ­ղա­կի ու լուրջ հար­ված հասց­րին շատ բարձ­րաս­տի­ճան իշ­խա­նա­վոր­նե­րից ո­մանց շա­հե­րին, լակ­մու­սի թղ­թի նման ցույց են տա­լիս, որ եր­կու պե­տու­թյուն­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գնա­լով կնճ­ռոտ­վում են: Ընդ ո­րում, դա­տե­լով ա­մե­նից, դա տե­ղի է ու­նե­նում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ, այ­սինքն` փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը կամ կա­տա­րում է քայ­լեր, ո­րոնք հա­կա­սում են Ռու­սաս­տա­նի շա­հե­րին (քա­ղա­քա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան…), հե­տաք­րք­րու­թյուն­նե­րին, ար­ժե­քա­յին հա­մա­կար­գին:


Հնա­րա­վոր է նաև, որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն կա­տա­րում ինչ-ինչ գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնց կա­տա­րումն ի­րեն­ցից ակն­կա­լում են Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը` նկա­տի ու­նե­նա­լով Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ոչ միայն տա­ռը, այլև ո­գին ու դրա­նից բխող այն հար­գան­քը, ո­րը պետք է ու­նե­նան եր­կու պե­տու­թյուն­նե­րը և եր­կու պե­տու­թյուն­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րը մի­մյանց նկատ­մամբ:
Բե­լա­ռու­սի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կոն վեր­ջերս Բե­լա­ռու­սի Հան­րա­պե­տու­թյու­նը ան­վա­նել է Ռու­սաս­տա­նի միակ դաշ­նա­կի­ցը ներ­կա­յիս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում: Այդ մա­սին նա ա­սել է հու­նի­սի 26-ին Մինս­կի մար­զի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, «Բե­լա­ռուս-1» պե­տա­կան հե­ռուս­տաա­լի­քը հու­նի­սի 28-ին ցու­ցադ­րել է հի­շյալ մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում Բե­լա­ռու­սի ա­ռաջ­նոր­դի ե­լույ­թի դր­վագ­նե­րը:
«Միակ դաշ­նա­կի­ցը, ո­րը մնաց Ռու­սաս­տա­նի հետ, Բե­լա­ռուսն է», - հայ­տա­րա­րել է Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կոն:


Թվում է, թե ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը կամ գո­նե նրա մա­մու­լի քար­տու­ղա­րը, ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը կամ գո­նե ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղա­րը (դե, հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Սարգ­սյա­նի մա­սին չենք հի­շա­տա­կում, ո­րով­հետև, ինչ­պես ա­սում են, նրա ա­նու­նը կա, ա­մա­նում չկա, Ար­մեն Սարգ­սյա­նը որ­պես ՀՀ նա­խա­գահ իր դե­րում չէ, բա­ցա­կա­յում է…) պետք է հա­կա­դար­ձեին Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հին, բա­ցատ­րու­թյուն պա­հան­ջեին, ա­սեին` հար­գե­լի պա­րոն Լու­կա­շեն­կո, այս ի՞նչ եք ա­սել, ձեզ ին­չու՞ է թվում, թե Բե­լա­ռու­սը միակ դաշ­նա­կիցն է, որ մնա­ցել է Ռու­սաս­տա­նի հետ, բա Հա­յաս­տա՞­նը, ո­րը Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի, ի՞նչ հիմք ու­նեք թե­կուզ ա­նուղ­ղա­կիո­րեն հայ­տա­րա­րե­լու, որ Հա­յաս­տա­նը միա­կող­մա­նիո­րեն խզել է այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը և այլևս Ռու­սաս­տա­նի հետ չէ, լքել է նրան կամ հե­ռա­ցել նրա­նից:


Ա­յո՛, ե­թե Ռու­սաս­տան-Հա­յաս­տան դաշ­նակ­ցա­յին ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Փա­շի­նյա­նի և փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան մեղ­քով վտանգ­ված ու խա­թար­ված չլի­նեին, ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն այս­պի­սի բա­ցատ­րու­թյուն պետք է պա­հան­ջեին Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հից, բայց ախր ի՞նչ ե­րե­սով պա­հան­ջեին, ի­րենք հո գի­տեն, չէ՞, թե ի­րենց տակն ինչ կեղտ կա… Բա որ Լու­կա­շեն­կոն հան­կարծ ա­սեր` Փա­շի­նյան, ե­թե այդ­պես է, ու՞ր էիք իմ այդ հայ­տա­րա­րու­թյու­նից 2 օր ա­ռաջ` հու­նի­սի 24-ին, Մոսկ­վա­յում Մեծ Հաղ­թա­նա­կի 75-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին ձեզ ինչ-որ չն­կա­տե­ցի… Ի՞նչ էր ա­սե­լու Փա­շի­նյանն այդ դեպ­քում, դժ­վար թե Լու­կա­շեն­կո­յի առջև հա­մար­ձակ­վեր դի­մել իր սի­րած հնարք­նե­րից մե­կին` «կռու­տի­տին», պար­զա­պես կար­կա­մե­լու էր, քա­նի որ նա շին­ծու և ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ չմեկ­նեց Մոսկ­վա ու չմաս­նակ­ցեց Ռու­սաս­տա­նի, ան­ձամբ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի, ինչ­պես նաև հա­յե­րիս ու Հա­յաս­տա­նի հա­մար այդ­քան կարևոր տո­նին:


Լու­կա­շեն­կո­յի վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նից մեկ շա­բաթ չան­ցած և ի հա­վաս­տում նրա, որ Հա­յաս­տա­նը, ա­վե­լի ճիշտ, ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն իս­կա­պես Ռու­սաս­տա­նի հետ չեն, Հա­յաս­տա­նի հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ե­թե­րում հայ­տն­վեց «Հա­մա­ռու­սաս­տա­նյան հան­րաք­վեի վեր­ջին և գլ­խա­վոր օ­րը. ընդ­դի­մու­թյան և իշ­խա­նու­թյան տե­սա­կե­տը» վեր­տա­ռու­թյամբ ու մոտ 3 րո­պե տևո­ղու­թյամբ մի ռե­պոր­տաժ` Ռու­սաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Հի­շեց­նենք, որ Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը ձայ­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյամբ ար­դեն կողմ են քվեար­կել Սահ­մա­նադ­րու­թյան մեջ ա­ռա­ջարկ­ված նաև այն­պի­սի փո­փո­խու­թյուն­նե­րի, ինչ­պի­սիք են ռու­սա­կան օ­րեն­սդ­րու­թյան գե­րա­կա դառ­նա­լը մի­ջազ­գա­յի­նի նկատ­մամբ, ՌԴ գոր­ծող նա­խա­գա­հին կր­կին վե­րըն­տր­վե­լու ի­րա­վունք տալն ու պաշ­տո­նա­վար­ման նա­խորդ եր­կու ժամ­կետ­նե­րի զրո­յա­ցու­մը:


Վե­րոն­շյալ տե­սա­նյու­թում նե­րառ­ված էր նաև ռուս ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ Ա­լեք­սեյ Նա­վալ­նու տե­սաու­ղեր­ձից մի հատ­ված՝ հետևյալ բո­վան­դա­կու­թյամբ. «Այն, ինչ հի­մա տե­ղի է ու­նե­նում, մեծ հո­րին­վածք է, ո­րը ծած­կում է գլ­խա­վո­րը՝ Պու­տի­նի ժամ­կե­տի զրո­յա­ցու­մը։ Փո­փո­խու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում ա­մեն ին­չի մա­սին գո­վազ­դում են, նույ­նիսկ՝ կա­տու­նե­րի ի­րա­վունք­նե­րի, բայց ոչ Պու­տի­նի ժամ­կե­տի զրո­յաց­ման։ Ե­թե ու­զում եք ձեր քա­ղա­քա­ցիա­կան քայ­լով օգ­տա­կար բան ա­նել, ոչ թե գնա­ցեք քվեար­կու­թյան, այլ պատ­մեք մարդ­կանց ճշ­մար­տու­թյու­նը, թե ի­րա­կա­նում ինչ է տե­ղի ու­նե­նում»։
Այս­պի­սով Հա­յաս­տա­նի հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը Ռու­սաս­տա­նում սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ռե­պոր­տա­ժի շր­ջա­նա­կում ցույց տվեց նա­ցիստ Ա­լեք­սեյ Նա­վալ­նուն, որն ա­տում է հա­յե­րին և Հա­յաս­տա­նը։ Այս մա­սին «Соловьёв LIVE» յու­թու­բյան ա­լի­քի ե­թե­րում հու­լի­սի 1-ին ա­սաց ռու­սաս­տա­նյան հայտ­նի լրագ­րող, հե­ռուս­տա­վա­րող, հրա­պա­րա­կա­խոս, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, Ռու­սաս­տա­նի հրեա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հու­թյան ան­դամ Վլա­դի­միր Սո­լո­վյո­վը։ Տե­սա­նյու­թը միայն «Յու­թու­բում» ար­դեն ա­վե­լի քան 206 000 դի­տում ու­նի:


«Տե­սեք ինչ հե­տաքր­քիր է,- հա­ղորդ­ման 34-րդ րո­պեի 31-րդ վայր­կյա­նից հե­տո ա­սաց Վլա­դի­միր Սո­լո­վյո­վը։- Մենք այդ­քան սի­րում ենք Հա­յաս­տա­նը, բա­րե­կամ եր­կիր է, իսկ տե­սեք՝ ում են ցույց տա­լիս մեր բա­րե­կամ Հա­յաս­տա­նում՝ քվեար­կու­թյան մա­սին մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով։ Հա­յաս­տա­նի հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյամբ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին ռե­պոր­տա­ժի շր­ջա­նա­կում ցույց են տա­լիս նա­ցիստ Նա­վալ­նուն, ո­րը հա­յե­րին ան­վա­նել է ղՈփ-եր, որն ա­տում է հա­յե­րին, ա­տում է Հա­յաս­տա­նը, ար­հա­մար­հում է նրան։ Եվ դուք Հա­յաս­տա­նի հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն եք հա­նում այդ մար­դուն և ցույց եք տա­լիս ձեր ե­թե­րո՞ւմ, «ну вы даете»…


Կա­տար­վածն ան­տե­սել կամ լռու­թյան մատ­նել չի կա­րե­լի, մա­նա­վանդ, որ կա­տար­վածն ար­դեն կա­տար­ված է ու թաքց­նե­լու ո­չինչ չկա: Ա­վե­լին, ան­տե­սե­լը, լռե­լը կլի­նի ջայ­լա­մի քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րից միայն վտանգ­ներ ու վնաս­ներ կա­րե­լի է ակն­կա­լել: Որ­քան էլ Հա­յաս­տա­նի հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը փոր­ձի ար­դա­րա­նալ (ե­թե նույ­նիսկ փոր­ձի…), թե ին­քը Նա­վալ­նու տե­սաու­ղեր­ձը ներ­կա­յաց­րել է, որ­պես­զի ընդ­դի­մու­թյան և իշ­խա­նու­թյան տե­սա­կետ­նե­րը հրա­պա­րա­կե­լիս հա­վա­սա­րակշ­ռու­թյուն ա­պա­հո­վի, թերևս բո­լո­րին էլ պարզ է, որ մնա­ցյա­լից զատ, հայտ­նի պու­տի­նա­տյաց և ՌԴ-ում Արևմուտ­քի ազ­դե­ցու­թյան գոր­ծա­կալ Ա­լեք­սեյ Նա­վալ­նու տե­սաու­ղեր­ձը հրա­պա­րա­կե­լով, ի լուր աշ­խար­հի, ար­տա­հայ­տել է ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի և ան­ձամբ Փա­շի­նյա­նի վե­րա­բեր­մուն­քը Ռու­սաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ու ՌԴ նա­խա­գա­հի նկատ­մամբ, Նա­վալ­նու կո­չով մի­գու­ցե նաև փոր­ձել կողմ­նո­րո­շել ՀՀ-ում գտն­վող ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րին` չմաս­նակ­ցե­լու հան­րաք­վեին կամ դեմ քվեար­կե­լու Ռու­սաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին:


Սո­լո­վյո­վը միան­գա­մայն ճիշտ և ան­խո­ցե­լի նկա­տառ­մամբ է հան­դես ե­կել` շա­ռա­չուն ապ­տա­կի պես վեր­ջա­բա­նով: Ո­չինչ չես կա­րող ա­սել: Թե նրա ա­սա­ծը լսե­լուց հե­տո Ռու­սաս­տա­նում քա­նի՞­սը տրա­մադր­վե­ցին Հա­յաս­տա­նի, ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի, թերևս նաև հա­յե­րիս դեմ, դա ար­դեն այլ հարց է, հարց, ո­րի պա­տաս­խա­նը թող­նում ենք ըն­թեր­ցող­նե­րի երևա­կա­յու­թյա­նը:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 14470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ