Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ադր­բե­ջա­նի ցույ­ցե­րը հրահ­րել էին ոչ թե իշ­խա­նու­թ­յուն­նե­րը, այլ հա­կաա­լիևյան ու­ժե­րը»

«Ադր­բե­ջա­նի ցույ­ցե­րը հրահ­րել էին ոչ թե  իշ­խա­նու­թ­յուն­նե­րը, այլ հա­կաա­լիևյան ու­ժե­րը»
24.07.2020 | 01:09

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ի­րա­նա­գետ ԱՐ­ՏՅՈՄ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԸ:

-Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի լար­վա­ծու­թյա­նը զու­գա­հեռ Ադր­բե­ջա­նի տար­բեր հա­մայ­նք­նե­րում «պա­տե­րազմ մինչև վերջ» ու նմա­նա­տիպ այլ վան­կար­կում­նե­րով ցույ­ցեր էին տե­ղի ու­նե­նում: Այդ հա­վաք­նե­րի ժա­մա­նակ նաև հա­կաի­րա­նա­կան ու հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հն­չել: Ե­թե ցույ­ցե­րը շա­րու­նա­կա­կան լի­նեին, նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մինչև ու՞ր կա­րող էին հաս­նել:
-Ի­հար­կե դժ­վար է «ե­թե»-նե­րով գնա­հա­տա­կան տալ, բայց կա­րե­լի է փաս­տել, որ ցույ­ցե­րի ժա­մա­նակ այն­պի­սի ի­րո­ղու­թյուն­նե­րի ա­կա­նա­տե­սը ե­ղանք, որ հետևանք են տաս­նա­մյակ­նե­րի հետևո­ղա­կան պե­տա­կան քա­րոզ­չու­թյան։ Գաղտ­նիք չէ, որ Ադր­բե­ջա­նում տա­րի­ներ շա­րու­նակ տար­բեր մի­ջոց­նե­րով հա­կաի­րա­նա­կան ու պան­թյուր­քա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան թա­քուն քա­րոզ է տար­վել: Խրա­խուս­վել են հա­կա­ռու­սա­կա­նու­թյունն ու հա­յա­տյա­ցու­թյու­նը, և, ըստ էու­թյան, Ձեր նշած ցույ­ցե­րի կամ հա­սա­րա­կա­կան պոռ­թկ­ման ժա­մա­նակ հն­չած ոչ մի լո­զունգ նո­րու­թյուն չէր: Ցույ­ցե­րի ժա­մա­նակ նաև շիա-իս­լա­մա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ար­տա­ցո­լող լո­զունգ­ներ են հն­չել, ին­չից հե­տո, փաս­տո­րեն, ձեր­բա­կա­լու­թյուն­ներ են ե­ղել: Բայց դրանց ու դրանց պատ­ճառ­նե­րի մա­սին ցույ­ցե­րից մի քա­նի օր հե­տո միայն հայտ­նի դար­ձավ, այն էլ ոչ թե պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից կամ ձեր­բա­կալ­ված­նե­րին ա­ռա­ջադր­ված մե­ղադ­րանք­նե­րից, այլ ձեր­բա­կալ­ված ան­ձանց հա­րա­զատ­նե­րի ու փաս­տա­բան­նե­րի պատ­մած­նե­րից։
-Առ­հա­սա­րակ ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեք այդ ցույ­ցե­րը. ինք­նա­բու՞խ էին դրանք:
- Դրանք ինք­նա­բուխ ան­վա­նե­լը, ան­շուշտ, սխալ կլի­նի, բայց պետք է նշենք, որ դրանք ղե­կա­վար­ման կենտ­րոն­ներ չեն ու­նե­ցել։ Կարևոր է չմո­ռա­նալ, որ սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյան ա­ռա­ջին իսկ օր­վա­նից Ադր­բե­ջա­նի ընդ­դի­մու­թյան և քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից շա­տե­րը, թե՛ Ադր­բե­ջա­նում, թե՛ Ադր­բե­ջա­նից դուրս, հա­մա­ցան­ցա­յին տար­բեր հար­թակ­նե­րի մի­ջո­ցով մարդ­կանց կոչ էին ա­նում դուրս գալ փո­ղոց, ի­րենց «ա­ջակ­ցու­թյու­նը» հայտ­նել երկ­րի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րին և պա­հան­ջել «Ղա­րա­բա­ղի ա­զա­տագ­րու­մը»։ Ա­մենևին պա­տա­հա­կան չէր Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Ռա­հիմ Ղա­զիևի ձեր­բա­կա­լու­թյունն ու նրան «պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան» ու «պե­տու­թյան դեմ սադ­րան­քի» մեջ մե­ղադ­րե­լը։ Այ­սինքն՝ տե­ղի ու­նե­ցա­ծը հրահր­ված էր հա­կաա­լիևյան ու­ժե­րի կող­մից, հետևանք՝ ա­ռաջ­նագ­ծում ու­նե­ցած մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի, ինչ­պես նաև իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ ի­րա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան գոր­ծել չկա­րո­ղա­նա­լու և հան­րա­յին շի­կա­ցած մթ­նո­լոր­տի պար­տադ­րած խա­ղի կա­նոն­նե­րին են­թարկ­վե­լու։ Ես հակ­ված չեմ կար­ծե­լու, որ դրա կազ­մա­կերպ­ման մեջ ան­գամ ա­մե­նաչն­չին մաս­նակ­ցու­թյուն կա­րող են ու­նե­ցած լի­նել ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը, քա­նի որ դրան նա­խոր­դած օ­րե­րի ըն­թաց­քում բազ­մա­թիվ են ե­ղել իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, մեր­ձիշ­խա­նա­կան հան­րա­յին գոր­ծիչ­նե­րի, նախ­կին զին­վո­րա­կան­նե­րի կո­չե­րը, որ ադր­բե­ջա­նա­կան բա­նակն ի վի­ճա­կի է կա­տա­րե­լու իր ա­ռաջ դր­ված խն­դիր­նե­րը, հետևա­բար մարդ­կանց փո­ղոց դուրս գա­լը կամ ա­ռաջ­նա­գիծ մեկ­նե­լը չի բխում պե­տու­թյան ու բա­նա­կի շա­հե­րից։
-Հա­կաի­րա­նա­կա­նու­թյան և հա­կա­ռու­սա­կա­նու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ նաև Թուր­քիա­յից են հն­չել:
-Թուր­քիան Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյան հենց ա­ռա­ջին օր­վա­նից է ակ­տիվ ե­ղել, հն­չել են հա­կա­հայ­կա­կան բո­վան­դա­կու­թյամբ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­մե­նա­բարձր պե­տա­կան մա­կար­դա­կով: Պա­տա­հա­կան չեմ հա­մա­րում նաև այն հան­գա­ման­քը, որ էր­դո­ղա­նա­կան քա­րոզ­չու­թյան հար­թակ­նե­րից «Ե­նի Շա­ֆաք» թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գի­րը Twitter-ի իր է­ջում սպառ­նա­ցել է Հա­յաս­տա­նին, Ի­րա­նին, Ռու­սաս­տա­նին և Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րին։
-Թեև պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նը հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի լար­վա­ծու­թյան մա­սին հա­մե­մա­տա­բար չե­զոք հայ­տա­րա­րու­թյուն­ներ է տա­րա­ծել, բայց ի­րա­նա­կան մա­մու­լի տրա­մադր­վա­ծու­թյու­նը, կար­ծես, հա­յա­մետ էր:
-Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում այս օ­րե­րին հա­ճախ էին հան­դի­պում «Ի­րա­նա­կան սադ­րանք», «Ի­րա­նի հեր­թա­կան սադ­րան­քը Ադր­բե­ջա­նի դեմ» վեր­նագ­րե­րով հոդ­ված­ներ ու հրա­պա­րա­կում­ներ, ո­րոն­ցում հա­տուկ շեշտ­վում էր այն հան­գա­ման­քը, որ ի­րա­նա­կան տար­բեր օ­րա­թեր­թեր, հե­ռուս­տաա­լիք­ներ տա­վու­շյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մեկ­նա­բա­նում են հա­կաադր­բե­ջա­նա­կան սուր ձևա­կեր­պում­նե­րով ու հօ­գուտ հայ­կա­կան կող­մի: Եվ ե­թե հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի լար­վա­ծու­թյան մա­սին ա­ռա­ջին օ­րե­րին ի­րա­նա­կան կող­մը հղում էր ա­նում պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րին, ա­պա հե­տա­գա օ­րե­րին պատ­կե­րը էա­կա­նո­րեն փոխ­վեց, ու հատ­կա­պես «Տե­լեգ­րամ» հա­վել­վա­ծի տար­բեր ա­լիք­ներ սկ­սե­ցին ակն­հայտ հա­յան­պաստ ու հա­կաադր­բե­ջա­նա­կան բո­վան­դա­կու­թյամբ տեքս­տեր տա­րա­ծել։
-Կա­րո՞ղ ենք ա­սել, որ մեր զին­վո­րա­կան­նե­րի կող­մից ԱԹՍ-նե­րի խո­ցու­մը հար­ված էր նաև Իս­րա­յե­լին:
-Ա­յո, մեր բա­նա­կը հա­ջո­ղու­թյուն գրան­ցեց ոչ միայն Ադր­բե­ջա­նի, այլև Թուր­քիա­յի ու Իս­րա­յե­լի դեմ ա­ներևույթ պայ­քա­րում: Այ­սինքն՝ մե­րոնք ցույց տվե­ցին, որ թե­զը, թե իս­րա­յե­լա­կան ԱԹՍ-ներն ան­խո­ցե­լի են, ուղ­ղա­կի միֆ է: Հայ քա­ջա­րի մար­տիկ­նե­րը հեր­թա­կան ան­գամ ա­պա­ցու­ցե­ցին նաև, որ Թուր­քիա­յում «դաս­տիա­րակ­ված» ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­ներն ա­մեն ան­գամ պար­տու­թյան են մատն­վե­լու ու հետ շպրտ­վե­լու:
-Ի՞նչ պետք է ա­վե­լաց­նենք կամ փո­խենք Ի­րա­նի հետ աշ­խա­տանք­նե­րում թե՛ քա­ղա­քա­կան, թե՛ դի­վա­նա­գի­տա­կան, թե՛ տն­տե­սա­կան, թե՛ ռազ­մա­կան ա­ռու­մով: Բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գու­ցե նոր մա­կար­դա­կի վրա՞ պետք է դնել:
-Ի­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը բո­լոր ո­լորտ­նե­րում Հա­յաս­տա­նի հա­մար կարևոր է, և այդ կարևո­րու­թյու­նը պա­հան­ջում է երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­վե­լի խո­րաց­ման ու զար­գաց­ման ձգ­տել։


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 16243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ