Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արայիկ Հարությունյան. Միասնական քննության արդյունքում գերազանց գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել են լուծումներ, որոնց համաձայնություն է տվել 4 դիմորդ

Արայիկ Հարությունյան. Միասնական քննության արդյունքում գերազանց գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել են լուծումներ, որոնց համաձայնություն է տվել 4 դիմորդ
27.07.2020 | 13:20

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.

«Ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին:
Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին` վաղը
‼️Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ:
Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ:
Դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ:
Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը:


Արդյունքում՝ դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր:
Տեղեկացնեմ նաև, որ այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված վեց դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, որին համաձայնություն է տվել 4 դիմորդ»:

«Ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին:
Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին` վաղը
‼️Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ:

Դիտվել է՝ 4928

Մեկնաբանություններ