Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալիև. Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ

Ալիև. Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ
31.07.2020 | 22:47

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանն ու 7 կետերին: Ալիևը նշել է, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, «որոնցից և ոչ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չէ»: Ադրբեջանի նախագահը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ:

Ալիևը նշել է, որ այս պայմանն անընդունելի է, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում, Հայաստանն էլ, եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, վախենում է»: Ադրբեջանի նախագահը նշել է, թե «Հայաստանը, անընդունելի պայմաններ ներկայացնելով, ոչնչացնում է բանակցային գործընթացը և փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, մենք մերժում ենք բոլոր այդ պայմանները և այդ թուղթը նետում ենք աղբամանը»: Ալիևը նշել է, որ «եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի, չի կարող խաղաղություն լինել այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է»: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ընդդեմ հայկական 7 պայմանի` նա մեկ պայման է առաջ բերում, այն է` «հայկական զինված ուժերը պետք է լքեն Ղարաբաղը»:

Դիտվել է՝ 23032

Մեկնաբանություններ