ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնաբանել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ուղղաթիռի վթարի հետևանքով. «Հաշվի առնելով Ռաիսիի՝ որպես դատավորի և նախագահի ահավոր գործը, Իրանի ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի առանց նրա: Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պաշտոնական ցավակցություն էր հայտնել Էբրահիմ Ռաիսիի և իրանցի այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ:               
 

MADE IN TURKEY (մաս 13-րդ)

MADE IN TURKEY (մաս 13-րդ)
25.08.2022 | 07:29

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ԻՆՏԵՐՄԵԴԻԱ
(գուցե և` ինտերլյուդիա)


Հեղափոխության (ավելի ստույգ` հեղաԽԵՂության) նախնական փուլում հավաքվում են դժգոհները, հոգեշեղվածները, տարբեր պատճառներով կյանքի լուսանցքում հայտնվածները, միաձուլվում են ու կարճ ժամանակ անց վերածվում ամեն կեղտ պարտակող դոնդողազանգվածի կամ, ինչպես ռուսներն են պատկերավոր ասում`«чернь»-ի:
ՈՒ «чернь»-ը «մերժում» է ո՛չ միայն Սերժին, այլև ամեն ինչ ու ամենքին` բարոյականությունը, ավանդույթները, արժեքները, խորհրդանիշերը, կրոնն ու կաթողիկոսին:
Հետո, եթե հասարակությունն այլասերված-քայքայված է մինչև վերջ, առաջնորդ է կարգում օտար «քուրաներում» պոռնկության ու ծախվածության բովով անցած և տեղը տեղին «իջեցված» մի «моральный урод»-ի, սարքում կուռք և վերցնում իշխանությունը:
Բիբլիական «մեծ պոռնիկի» ընտրության հարցում 2018-ի գարնանը հայաստանաբնակ օխլոսն անշուշտ չի սխալվել:
Հիմնավորու՞մ:


Լուսահոգի Արմեն Գրիգորյանի բնութագրմամբ` հայտնի «ублюдок»-ի փողոցային բառապաշարով շարադրված «ինքնախոստովանությունից»` «Երկրի հակառակ կողմը» պոռնկության մանիֆեստից էլ լավ հիմնավորու՞մ:
Մի քանի մեջբերում հատակն իջածի` հոգին ամայացնող «հանրագիտարանից».
ա) «Ասեմ, ախպերս, պարզ ասեմ։ Դու գիտե՞ս՝ նա մեզ ինչու տանել չի կարողանում, որովհետև մենք նրան չենք շինել։ Էդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան լավ կշինենք, հերթով ու բոլորով, ու ինքը վերջապես առաջին անգամ կպրծնի իր չշինված կյանքում։ Նա հույսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից և գիտի, որ միայն սերբական առնականությունը կարող է իրեն ստիպել դոշակը ճանկռել» (էջ 19):
բ) «… չէի՞ք հաճի արդյոք մինետ անել» (էջ 132):
գ) «Երբ մոտեցա, երևաց նաև նրա կուրծքը՝ կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առանձգական։ Արձանը կարծես ասում էր՝ վերցրու ինձ» (էջ 147):
դ) «… ես գժվում եմ կույս տղաների համար: Նախ` երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա:
Եվ հետո նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից» (էջ 233):
Եվ այսպես շարունակ:
Ամբողջական էջեր գերխտացած փողոցային «алкаш»-ին հատուկ գարշելի հայհոյանքներով, լկտի արտահայտություններով ու սահմռկեցուցիչ, անպարկեշտ նկարագրություններով:
Ժամանակի բարձրագույն իշխանությունները, հասարակության «առողջությունն» ու անվտանգությունը բոլոր առումներով պահել-պահպանելուն կոչված ԱԱԾ-ն և համապատասխան մյուս կառույցները դեռևս պետք է «բացատրեն», թե «դեղին թռուցիկով» ու աղտեղությունների` «գիրք» կոչված խզբզոցով զանգվածների հոգեկանը խաթարող փողոցային բոսյակի տեղն արդյո՞ք նորմալ մարդկանց շրջապատում էր:
Ավարտված տխեղծ-քողընկեցին մի՞թե կարելի էր հանել բանտախցից ու, որպես «պարգևատրում», պատգամավորի մանդատ շնորհել:


Իսկ հետո «ապահովել» նրա հաղթական երթը դեպ երկրի վարչապետի աթոռ:
Տեղական «պատասխանատուները», եթե ծանոթ լինեին հանրաճանաչ դերասան, ռեժիսոր Լեոնիդ Ֆիլատովի «Любовь к трем апельсинам» գրքին և նրա`
ինչպես ներկայի, այնպես էլ անցյալի ու ապագայի համար խիստ արդիական տողերին, որ ասես հենց տեղական ու օտարերկրյա քուրաներում կռված-կոփված ու անհրաժեշտ կոնդիցիայի հասցված «թավշյա» գործակալի համար են գրված, մի պահ, թերևս, մտորեին` ռադիոտան դուռը տեղը-տեղին ջարդելուց հետո ո՞ր հաստատության «բնակիչ» պետք է դառնար հիշյալ հոգեգար սեռաշեղվածը:
Ի՞նչ էր փաստում Ֆիլատովը.
На свете нет ужаснее напасти,
Чем идиот дорвавшийся до власти!
Нам нужен труп в одежде короля,
А не живой придурок у руля.


Սա հակիրճ բանաձևումն է այն «մահագույն հեղափոխության»,
որը, օտարերկրյա գաղտնի հետախուզական ծառայությունների համատեղ ջանքերով, տեղական ուժային կառույցների հանցավոր լուռ համաձայնությամբ, բեմադրվեց և իրականություն դարձավ Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին:
Մերօրյա շեքսպիրյան ողբերգություն, որի գլխավոր գործող անձինք` նորօրյա փանջունիները, Հայաստանը դարձրին իսկական Ծապլվար:
Բիոզանգվածն էյֆորիայի մեջ «քայլ» էր անում և մերժում Սերժին հանուն հատակն իջած ոմն «живой придурок»-ի բռնապետության հաստատման:
Հանուն մի չտեսի, որը մայիսի 8-ի հաջորդ իսկ օրը եղած-չեղածը հավաքեց ու, իր թուրք հայրերի լեզվով ասած, hade կառավարական ամառանոց, իմա` Սերժ Սարգսյանի բնակավայր:

Հանուն մի բարոյալքվածի, որի «առանձնատների համար պետբյուջեն ամսեկան ծախսում է 88 հազար ԱՄՆ դոլար, գումարած 2 միլիոն դոլար ընդհանուր արժողության մեքենաների շարասյունը, որ ուղեկցում է նրան» (Էդգար Ղազարյան, 23. 08. 2022 թ, «Հանրապետության» հրապարակ):


Հանուն մի բաշիբոզուկի, որի կառավարության նախարարը 1,5 միլիոն դրամ աշխատավարձ կստանա, իսկ նվազագույն թոշակը կբարձրացնեն ընդամենը 1900 դրամով:
ՈՉՆՉՈՒԹՅԱՆ հոտած մարմնամասերն «ուտող» չբավարարված կանայք, լվացված ոտքերի կեղտոտ ջուրը «խմող» աննամուս տղամարդիկ դեռևս չգիտեին` ինչու են ոռնում երջանիկ անգիտության մեջ:
Չգիտեին, որ կարճ ժամանակ անց Նեռը թքելու է իրենց դեմքերին` պետբյուջեի հաշվին գցված շքեղ «սեղանից» կռճոններ է շպրտելու և ապսպրելու` բավարարվել նետված փշրանքներով:
«Թքելն» ու «շպրտելը» կլինի հետո:
Առայժմ «чернь»-ը «մերժում» և հիպնոսի մեջ «քայլ էր անում» ժողովրդավարության, հավասարության, մարդու իրավունքների ու այլ բարձրագոչ «մատերիաների» անունից:
ՈՒ եթե փողոցներ լցված ամբոխները, ուժային կառույցները և մյուս «պատասխանատուները» ջանադրությամբ ապահովում էին այս «идиот»-ի անխափան երթը դեպի երկրի կործանում, ուրեմն արժանի էինք դրան:


ՈՒրեմն «հեղաԽԵՂությունն» իրոք հաղթել էր:
Սակայն հաղթել էր ոչ թե Սերժին, այլ հայոց պետականությանն ու հայ էթնոսին:
«Բարձր» իրողությունների անունից ճամարտակող ոչնչությունները փառաբանում էին «թավիշի հորը», լվացված ուղեղներին հավատացնում, թե հայհոյախոս, լաչառ այս «ублюдок»-ն է ժամանակակից Հիսուսը:
Որքան էլ անհավատալի է, «հոտային» բնազդներն էին համակել փողոցներ ու հրապարակներ լցվածներին, որոնք իրենց Փրկչին մի անլվա «բոմժի» կերպարում էին փնտրում:
Նրանց չէր էլ մտահոգում, որ ավարտված այս հարբեցողը, վարչապետի աթոռին բազմելուց հետո, Հայաստանը վերածելու է կապիտուլացված, բզկտված, նվաստացված, արհամարհված ու անտեսված հետհեղափոխական տարածքի, ուր դավաճանությունը, դեմագոգիան, սուտը, կոռուպցիան, բացահայտ թալանն ու հոգևորի ոչնչացումը կլինեն դոմինանտները:
ՈՒր այնքան «զորավոր» կդառնա ԼԳԲՏ-ական համայնքը, որ հենց ուժային կառույցում ընկեցիկները ոստիկան կծեծեն ու անպատիժ կմնան:


ՈՒր կին դարձած հայտնի տրանսգենդերը դատի կտա ընդդիմադիր լրատվամիջոցին` «Իրատես» թերթին ու համանուն կայքին, իրեն «սոդոմական մեղքի մեջ թաղված» որակելու համար:
Ավելին` իր «բարի համբավն» ու «արժանապատվությունը» վիրավորելու «բարձրագոչ» մեղադրանքով միլիոնների տուգանք կպահանջի:
Վրադիր` հրապարակային ներողություն:
ՈՒ այս ամենը կարվի տիզ կոչված մակաբուրծի համառությամբ երկրի արյունատար անոթներին կպած ՀՐԵՇԻ լուռ համաձայնությամբ ու խրախուսանքով:
Ճիշտ է` հրեշները սովորաբար ջրերի ակունքներին են ծնկում, բայց սա բացառիկ հրեշ է:
Սա արյուն է սիրում:
Արյան գետեր է երազում:
Իր իսկ բառերով ասած` «կույս տղաների» ջահե՜լ, տա՜ք, թա՜րմ արյուն:
Դաժա՞ն է:
Երիցս:


Ֆիզիկական ու հոգևոր ամայացման չորս տարիներ:
Մահվան տենդով, կորուստներով գերխտացած 1460 օրեր:
Օրեր, որոնցից յուրաքանչյուրը նոր կործանում, նոր կորուստ, անգամ դեռևս չծնվածների մահ է բերել:
Եվ չորս տարի, ինչպես Չինգիզ Այթմատովը կասեր` «դարից երկար ձգվել է օրը»:
Չորս տարի, գրեթե Աստծո ամեն օր, այս պատուհասը վաղորդայնի հետ իր դիվային «Achtung», «Achtung»-ներով որպես անկոչ հյուր «միացել» է մեր սուրճի սեղաններին ու հարամել:
Փողոցային, անմակարդակ «լայվերի» նպատա՞կը:
Երբեք էլ միավորել-համախմբելը չէր:


Այլ դիվանագիտական հայտնի հնարքը` «բաժանիր, որ տիրես»-ը հայաստանյան հետհեղափոխական տիրույթ ներմուծելը և երկիրն իրական Սոդոմ-Գոմորի վերածելը:
Սակայն, տա՛ Աստված, որ, ի վերջո, գտնվեն այն ՏԱՍԸ, որ չգտնվեցին Սոդոմ-Գոմորում:


(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 42318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ