Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պրոպագանդայի ու հռետորաբանությա՞ն, թե՞ իրական հաշվարկների հետքերով. Դավիթ Կարապետյան

Պրոպագանդայի ու հռետորաբանությա՞ն, թե՞ իրական հաշվարկների հետքերով. Դավիթ Կարապետյան
08.09.2022 | 07:24

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը վստահեցնում է, որ «Պատերազմի ժամանակ Ադրբեջանը շատ մոտ էր Ստեփանակերտ մտնելուն, բայց մենք դա չենք արել։
Իհարկե, ռազմական տեսանկյունից դա շատ բարդ որոշում էր, բայց մեզ համար դա նաև բարոյական խնդիր էր։


Մենք չէինք ուզում տեսնել Ստեփանակերտի խաղաղ բնակիչների մահը:
Դա մարդասիրության խնդիր էր»:
Հիմա սա որակենք որպես իրոք մարդասիրության դրսևորու՞մ և շնորհակալ լինենք՝ Ստեփանակերտ չմտնելու, ստեփանակերտցիների հանդեպ գենոցիդ չիրականացնելու համար, թե՞ այն համարենք շարքային դեմագոգիա՝ Ադրբեջանը դրական լույսի ներքո ներկայացնելու համար:
Չի բացառվում ասվածի իսկությունը, ավելին՝ ճշմարտանման է, հաշվի առնելով այն, թե ինչպես ադրբեջանական զինված ուժերը Բեյլագանից ճեղքեցին 7 պաշտպանական գոտի, հասան ու գրավեցին Շուշի բերդաքաղաքը:


Իսկ այն գրավելը նշանակում է՝ ունենալ ռազմաստրատեգիական այնպիսի հեգեմոն դիրք, որին տիրապետելով, խելացի ու ճշգրիտ ռազմական հաշվարկների շնորհիվ՝ հաշված ժամերի ընթացքում հնարավոր է գրավել մայրաքաղաք Ստեփանակերտը, այնուհետև Արցախի մնացյալ այլ գյուղերն ու քաղաքները:
Դրա համար է ասված՝ տիրապետում էս
Շուշիին, ուրեմն տիրապետում ես ողջ Արցախը...
Հաշվի առնելով վերոնշյալ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաի խոսքերի հավանականությունն ու ընձեռված, բայց չօգտագործված հնարավորությունը՝ այդուհանդերձ փաստ է, որ թշնամին կանգ առավ Շուշիում ու սահմանափակեց իր առաջխաղացումը:
Ելնելով այս հանգամանքներից՝ ցանկալի է հասկանալ, թե հիմա մենք շնորհակալ պետք է լինենք Ադրբեջանին՝ դրսևորած մարդասիրության համա՞ր, թե՞ ՌԴ-ին՝ պատերազմի այսպիսի սցենարով դադարի միջնորդության ու այս սահմաններով նոր ստատուս քվոի հաստատման համար...


Գուցե, այստեղ գործում է «բաժանիր, որ տիրես սկզբունքը», իսկ հաշվարկն էլ՝ իդեալական էր կատարված...
Գուցե, այս ամենը համաձայնեցման ու ճշգրիտ պայմանավորվածությունների արդյունք է:
Եթե ընդունում ենք այն, որ «Լավրովի պլանով» կամ բանակցային պրոցեսի ողջ ընթացքում խոսք էր գնում 5+2 շրջանների վերադարձի մասին, ապա այսօր պատերազմի արդյունքում և նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ արդեն իսկ ունենք նոր իրողություն՝ հետևյալ պատկերով:
Արցախի ընդհանուր տարածքը մինչ 44-օրյա պատերազմը կազմում էր 11.458 կմ² (ներառյալ 7 շրջանները):


Բուն ԼՂԻՄ-ի տարածքը՝ 4388 կմ² էր:
Այս պահին մնացյալ Արցախը 3170 կմ² է:
Ադրբեջանը ռազմական ճանապարհով գրավել է 3716 կմ², իսկ նոյեմբերի 9-ի պայմանագրով, Հայաստանը Ադրբեջանին է հանձնել 4564 կմ² տարածք (Քարվաճառի, Ակնայի և Բերձորի շրջանները):
Փաստացի 7 շրջաններն ամբողջությամբ՝ մի մասը պատերազմի, մյուս մասը՝ ստորագրությամբ հանձնվել են Ադրբեջանին:
Բուն ԼՂԻՄ-ի տարածքը, որը կազմում էր
4388 կմ², վերջին դեպքերից հետո (թշնամու տիրապետության տակ են անցել Փարուխի և Բուզլուխի զգալի հատվածները) գրեթե կեսով կրճատվել է:


Ենթադրում եմ, որ «հաշվարկը» կատարված է հետևյալ տրամաբանությամբ և պայմանավորված հետևալ հանգամանքներով՝
Շուշին մի ժամանակահատված բնակեցված է եղել ավելի շատ թվաքանակի ադրբեջանցիներով, համարվում է Ադրբեջանի մշակութային կենտրոնը, իսկ քաղաքի վերադարձը դիտարկվում է որպես ամենաբաղձալի երազանքի իրականացում:
Քաղաքի պատկանելիությունը ամուր հող է նախապատրաստում իշխանությունը պահելու ու ժառանգաբար այն փոխանցելու համար:


Իսկ Բաքուն պատրաստ էր այդ ամենի գինը վճարել:
Քաղաքը ադրբեջանական դարձնելու համար պետք էր զոհաբերել բուն ԼՂԻՄ-ի տարածքից որևէ շրջան՝ (տվյալ դեպքում Հադրութի շրջանը՝ Հադրութ քաղաքով):
Արդյունքում՝ Շուշին անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Ստեփանակերտը մնում է արցախահայությանը:
Ստացվում է հետևյալը.
Դուք՝ ադրբեջանցիներդ բավարավեք այդքան գրավված և ձեզ հանձնված շրջաններով, իսկ դուք՝ հայերդ, բավարարվեք նրանով, որ մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտն ու Մարտունի քաղաքները մնացին Ձեզ:


Բավարարվեք ու շնորհակալ եղեք նաև մեր կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքներով, խաղաղապահների կողմից իրականացվող ամենօրյա աշխատանքներով, Լաչինի միջանցի անխափան ու անվտանգ անցանելիության համար:
Իսկ մնացյալ Արցախի կարգավիճա՞կի հարցը։
Կարգավիճակը՝ հետո...
Հիմա՝ փորփրեք դեպքերը, սկսեք փնտրել մեղավորներին, ապիկարներին, դավաճաններին, դասալիքներին:
Շատ դեպքերում, կամա թե ակամա, կոծկեք իրական մեղավորներին:
Դեռ քանիուքանի Միքայել Արզումանյաններ, Ջալալ Հարությունյաններ պետք է ձերբակալեք ու ազատ արձակեք:


Դեռ ինչքան պետք է խոսեք 44-օրյա պատերազմի հետաքննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, բայց 2 տարի է անցել՝ ձայն բարբառո անապատի...
Դեռ քանիուքանի անգամ ականջներումս պետք է զրնգա վարչապետի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի» խոստովանությունը, ու այն անարձագանք թողնենք...
Անհետևանք, որովհետև նա թիվ մեկ պատասխանատու է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը...
Դե իսկ Շուշին էլ՝ դժգույն ու դժբախտ քաղաք էր...
Չեմ էլ խոսում պատերազմի տարբեր ժամանակահատվածներում պուտինյան զանքերից (թվով 3) ու հատկապես Շուշիի մասով առաջարկներից ու դրանց մերժումներից...
Ինչևէ...


Մի բան հաստատ է՝ պատերազմը սկսում են քաղաքական պոռնիկները, կռվում ու զոհվում են հայրենասեր աղքատները, վայելում են ազգի պոռնիկները:
Պատկերը դառն է, ու անդառնալի...
Ամեն ինչ կարող էր այլկերպ լիներ ու այլ ընթացք ունենար:
Սխալներն ուղղելու ու հետևություններ անելու ժամանակն է...

Դիտվել է՝ 10513

Մեկնաբանություններ