ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նիկոլային «խաղաղության» թուրքական հրետակոծությունը. Արմեն Հակոբյան

Նիկոլային «խաղաղության» թուրքական հրետակոծությունը. Արմեն Հակոբյան
13.09.2022 | 07:19

Այն, ինչ այս պահին կատարվում է, ոչ անսպասելի էր, ոչ էլ զարմանալի: Դա անսպասելի կամ զարմանալի կարող է լինել թերևս միայն 2021-ի հունիսի 20-ին նիկոլ ընտրած ու մինչև հիմա նիկոլ հանդուրժած չասեմ՝ ինչերի համար: Ի դեպ, կեսգիշերից հրետակոծված, գնդակոծված, աթս-ահարված Տեղում, Գորիսում, Վարդենիսում մեկ տարի առաջ թափով նիկոլի չաքուջին են «ձեն տվել»: Բայց դա վատ մխիթարանք է, եթե կարող է դա ընդհանրապես մխիթարանք լինել: Այլ բան էի ուզում ասել, ուստի՝ չշեղվեմ:


Համարձակվում եմ ենթադրել, որ այն, ինչը տեղի է ունենում, նիկոլի ու նրա սիրելի ալիևի հերթական բանավոր պայմանավորվածության դրսևորումն է: Այն իմաստով, որ այս հրետակոծությամբ ադրբեջանի հետապնդած նպատակներից մեկը, եթե ոչ՝ գլխավոր նպատակը այս հրետա-աթս-ակոծությամբ «խաղաղության պայմանագիր» կամ «կապիտուլյացիա-2» ստորագրել տալն է:


Ենթադրելի է, որ նիկոլն այդ ստորագրությունն արդեն տվել է, բայց որպեսզի կարողանա այն մարսել, ալիևը նրա համար համապատասխան ֆոն է ապահովում:
Իսկ «խաղաղության» ՍՏՈՐ-ա-գրումն էլ երևի կբերեն էնպես կհարմարեցնեն, որ սեպտեմբերի 21-ի վրա ընկնի:

Դիտվել է՝ 12151

Մեկնաբանություններ