Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սպասել ինչի՞ն, մինչև բանը բանից անցնի՞

Սպասել ինչի՞ն, մինչև բանը բանից անցնի՞
09.01.2023 | 07:20

Դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակված է, իսկ մենք դեռ շարունակում ենք ծամել ու միմյանց շնորհավորել: Ազգ, ուշքի արի, քթիդ տակ ոճիր է նյութվում, իսկ դու կողքից օրերի հաշիվն ես ընդամենը պահում...

Հասկանալի է, ամեն կերպ խուսափում ենք նոր, արյունալի բախումից, բայց, ի վերջո, ո՞վ սահմանեց, որ հարցի միակ լուծումը անիմաստ սպասողականությունն է: Սպասել ինչի՞ն, մինչև բանը բանից անցնի՞: Մեծագոռգոռ քաղաքական ուժեր, նախկին ու ներկա ղեկավարներ, և, վերջապես, սփյուռքյան մեծախոս զանգված՝ ու՞ր եք, ինչու՞ եք օտարի պես լուռ հետևում իրադարձությունների ողբերգական ընթացքին: Շարժվեք, բողոքեք, պաշարեք միջազգային ազդեցիկ կազմակերպությունների գրասենյակները...

Փորձեք հիշել, թե նման իրավիօակներում իրենց ինչպե՞ս կպահեին թուրքը, քուրդը, հրեան, ամերիկացին. խաղաղ ցույցերից մինչև ճարահատյալ ահաբեկչություն, ընդհուպ՝ ինքնահրկիզում: Ազգ, ուշքի արի, դարձյալ զավակներիդ են թիրախավորել:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 15701

Մեկնաբանություններ