13.05.2013|
16:28
Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 16-ին և 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը: Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիներ: Կհնչեն «Գլադիատոր», «Կնքահայր», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո և Ջուլիետ» և այլ կինոնկարների սաունդթրեքները: