Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Հայրիկյանը 14 տարի կարող է հանգիստ քնել

    Հայրիկյանը 14 տարի կարող է հանգիստ քնել

    23.09.2013| 15:41
    Նախագահական ընտրությունների վերջին ակորդները` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի դատաքննությունը ավարտվեց:
  • «Հայաստանը նույն ապականված արժեհամակարգում է»

    «Հայաստանը նույն ապականված արժեհամակարգում է»

    23.09.2013| 15:37
    Irates.am-ի հարցազրույցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ:
  • «Հայաստանում նոր ուժգնությամբ երկրաշարժը սարերի հետևում չէ»

    «Հայաստանում նոր ուժգնությամբ երկրաշարժը սարերի հետևում չէ»

    23.09.2013| 14:56
    «Տարածաշրջանում գրանցվում է սեյսմիկ ակտիվություն: Այս պահին սեյսմիկ վիճակը Հայստանում այնպիսին է, որ վերջին շրջանում Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Թեև Սպիտակից անցել է 25 տարի, բայց ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական երկրաշարժի: Ճիշտ է, այսօր, վաղը կամ երկու շաբաթ հետո մենք այդպիսի վտանգ չունենք, բայց մենք ունեցել ենք 88-ի երկրաշարժ, և դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:
  • Ապավինում են ՄԱԿ-ին

    Ապավինում են ՄԱԿ-ին

    23.09.2013| 14:26
    Հայաստանյան արդարադատությունից հույսն իսպառ կտրած մի շարք հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ օրեր առաջ հերթական դիմումն են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյին և ՄԱԿ-ի զեկուցողներին: Այս անգամ՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հարցով:
  • Քիմիական զենքի դիվանագիտությունը

    Քիմիական զենքի դիվանագիտությունը

    23.09.2013| 14:15
    Իրադրությունը Սիրիայում և նրա շուրջը վերջին շաբաթվա ընթացքում ծայր աստիճան սրվեց, ու դեպքերն սկսեցին զարգանալ գլխապտույտ արագությամբ: Օգոստոսի 21-ի քիմիական սպանդից հետո Օբաման հայտարարեց, որ հարվածելու է Սիրիային` իր երկրի ազգային շահերը պաշտպանելու և Ասադին պատժելու համար, որ դաս լինի բոլոր նրանց, ովքեր զանգվածաբար կոտորում են անպաշտպան մարդկանց, կոխկրում նրանց իրավունքներն ու արժանապատվությունը:
  • Այց՝ Եռաբլուր

    Այց՝ Եռաբլուր

    23.09.2013| 12:50
    Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15.00, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները կայցելեն Եռաբլուր պանթեոն։ Կազմակերպիչը բուհի ուսանողական խորհրդարանն է։ Ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եռաբլուր պանթեոն այցելություններն ավանդական բնույթ են կրում, և սա արդեն իրենց կառույցի կողմից կազմակերպվող 4-րդ այցելությունն է, որը, որպես կանոն, իրականացվում է ՀՀ Անկախության տոնի առթիվ։
  • Ռուսաստանը պաշտպանվում է մեղադրելով, միաժամանակ` ձեռքերն է լվանում

    Ռուսաստանը պաշտպանվում է մեղադրելով, միաժամանակ` ձեռքերն է լվանում

    23.09.2013| 12:42
    Երեկ ռուսական «Առաջին» հեռուստաընկերության եթերում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է ռազմական դիտորդներ ուղարկել Սիրիա` մասնակցելու քիմիական զենքի նկատմամբ վերահսկողության ծրագրի իրականացմանը:
  • Չիպսերը բացասաբար են ազդում երեխաների մտավոր զարգացման վրա

    Չիպսերը բացասաբար են ազդում երեխաների մտավոր զարգացման վրա

    23.09.2013| 11:47
    Գիտնականները կարծում են, որ չիպսերը բազմաթիվ չարիքների պատճառ են դառնում: Նրանք վատ են անդրադառնում սրտանոթային համակարգի վրա, հանգեցնում են աննորմալ քաշի, առաջացնում են ալերգիա: Նոր հետազոտությունը գերազանցել է բոլոր սպասելիքները: Պարզվել է, որ այն երեխաները, որոնց տվել են չիպսեր 3-4 տարեկան հասակում, ավելի շատ են տառապում հոգեկան զարգացման խնդիրներով: Բրիստոլի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի կարևոր փաստ. խախտվում է չիպս ուտող երեխաների ուղեղի աշխատանքը, արդյունքում վատանում է հիշողությունը, առաջանում են մտավոր դժվարություններ` կապված նաև ուշադրության կենտրոնացման հետ: Երեխաները ձեռք են բերում նաև ուսուցման և վարքագծային խնդիրներ:
  • Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

    Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

    23.09.2013| 11:25
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ բացվել է Օշական համայնքի վերակառուցված կամուրջը, որը Քասախ գետի վրայով ճանապարհ է բացում դեպի հանդիպակաց ափում գտնվող հողատարածքներ:
  • «Dasaran.am» կրթական ծրագիրն իր 600000 բաժանորդներին է մատուցում «Տեղափոխումներ»խորագրով արդիական գործիքը

    «Dasaran.am» կրթական ծրագիրն իր 600000 բաժանորդներին է մատուցում «Տեղափոխումներ»խորագրով արդիական գործիքը

    23.09.2013| 11:16
    2013-2014 ուսումնական տարվա սկզբին «Dasaran.am» կրթական ծրագիրը հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց իր բաժանորդների 600․000-նոց բանակին` կյանքի կոչելով նորարարական ևս մեկ լուծում: