-
06.06.2015|
15:44
Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն անցկացվում է «ջութակ» մասնագիտությամբ:
-
06.06.2015|
14:30
Հունիսի 6-ի առավոտյան Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրմին։
-
06.06.2015|
12:47
Եգիպտոսի հին բուրգերը վերջին 5 հազար տարում 4 կմ տեղաշարժվել են: Ըստ Svopi-ի՝ դա տեղի է ունեցել երկրակեղևի փոխատեղման արդյունքում:
-
06.06.2015|
12:46
ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին հետ են պահել Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց, պատճառ է դարձել Ադրբեջանում Հունաստանի դեսպանի ապատեղեկատվությունը:
-
06.06.2015|
12:46
Բրիտանական BBC-ն փորձել է հասկանալ, թե ինչ գին կվճարի Բաքուն Եվրոպական խաղերի անցկացման համար՝ պաշտոնական, իրական, գաղափարախոսական, փոխաբերական:
-
06.06.2015|
12:45
ԵՄ երկրները որոշել են երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները` ևս մեկ տարով՝ հայտնում է BBC-ն: Բրյուսելից հստակեցրել են, որ «խոսքը քաղաքական որոշման մասին է, իրավական որոշումը ձևակերպվելու է մի փոքր ավելի ուշ»:
-
06.06.2015|
12:44
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը վարչապետ Վիկտոր Պոնտային հորդորել է հրաժարական տալ կոռուպցիոն սկանդալի, հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքների համար:
-
06.06.2015|
12:42
Բաքուն որոշել է փակել Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակը՝ փոխանցում է «Թուրան» գործակալությունը, հունիսի 3-ին նամակ է ուղարկվել Վիեննայի ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ:
-
06.06.2015|
12:33
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեցին վարպետության դասեր` ֆլամանդացի նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ` «Յամադա» հիմնադրամի «Յամադա ֆաունդ-2015» դրամաշնորհային ծրագրի` «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթի շրջանակում:
-
05.06.2015|
17:25
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի: