Ասում են...

Ասում են...
13.03.2020 | 01:45

...թե հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը և նրանց դր­սի «մե­կե­նաս­նե­րը». բա­վա­կա­նին լր­ջո­րեն են պատ­րաստ­վել ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րում հա­յաս­տա­նյան «հա­մա­հունչ» զար­գա­ցում­ներ ա­պա­հո­վե­լու, ի­րենց «ի­դեա­նե­րին» հա­մա­պա­տաս­խան թեկ­նա­ծու ու­նե­նա­լու, Ար­ցա­խում «քայ­լիստ­ներ» պատ­րաս­տե­լու, ի­րա­վի­ճա­կը ա­պա­կա­յու­նաց­նե­լու հա­մար։ Այդ ա­մե­նը կա­ռուց­վում էր Մա­սիս Մա­յի­լյա­նի թեկ­նա­ծու­թյան շուրջ: Սա­կայն Սամ­վել Բա­բա­յա­նի միակ­ցու­մը Մա­յի­լյա­նի հետ փսո­րեց բա­բե­լո­նյան այդ աշ­տա­րա­կը: Ի դեպ, Ար­ցա­խում այս օ­րե­րին հա­յաս­տա­նյան քն­նիչ­նե­րը` Դա­նիել Իոան­նի­սյա­նի «գլ­խա­վո­րու­թյամբ», եվ­րո­պա­կան «ծրագ­րե­րի» շր­ջա­նա­կում «թրե­նինգ­ներ» են անց­կաց­նում ար­ցա­խյան քն­նիչ­նե­րի հետ` ընտ­րու­թյուն­նե­րի խախ­տում­նե­րի մա­սով` ա­րագ-օ­պե­րա­տիվ ար­ձա­գան­քե­լուն առ­նչ­վող: Ի­րա­կա­նում թի­րա­խում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն է, ո­րի ըն­տր­վե­լու շան­սերն ա­մե­նա­մեծն են։ Դրա­նով փոր­ձում են նրան «մո­նի­տո­րին­գի» տակ պա­հել։ Մա­յի­լյա­նի թի­մի ան­դամ­ներն ար­դեն իսկ հն­չեց­նում են հայ­տա­րա­րու­թյուն­ներ` «այ­լոց փող բա­ժա­նե­լու մա­սին» հայ­տա­րա­րու­թյուն­ներ:

Դիտվել է՝ 7496

Մեկնաբանություններ