Ասում են...

Ասում են...
17.03.2020 | 00:07

...թե վեր­ջին օ­րե­րին Հա­յաս­տա­նում կա­տար­վո­ղին ա­մե­նաու­շա­դի­րը հետևում են ՍԴ դա­տա­վոր­նե­րը։ Նրանք հա­մոզ­ված են, թե որ­քա՜ն խե­լա­ցի վար­վե­ցին, որ չգ­նա­ցին վա­ղա­ժամ թո­շա­կի։ Բա­ցի ա­ռա­ջար­կի ա­նազ­նիվ լի­նե­լուց, գոր­ծարքն ա­ռա­ջար­կող­նե­րը կար­ծում էին, թե դա­տա­վոր­նե­րը հան­ցա­գործ են` նախ­կին ա­նար­դա­րու­թյուն­նե­րի մաս­նա­կից, թա­լան­չի ռե­ժի­մի սպա­սար­կու, շտամ­պել են կեղծ­ված ընտ­րու­թյուն­ներ։ Մերժ­ված, հան­ցա­վոր իշ­խա­նու­թյուն­նե­րի մաս են կազ­մել. թող փո­ղը վերց­նեն` «ռադ ըլ­նեն»։ ՈՒ թե դա­տա­վոր­նե­րից որևէ մե­կը հա­մա­ձայ­ներ, կս­տաց­վեր, որ հա­մա­ձայն է այդ ա­մե­նի հետ: Հա­սա­րա­կու­թյան մեջ էլ չկար որևէ մե­կը, որ հա­մա­ձայն լի­ներ։ Պն­դում էին` դա­տա­վոր­նե­րը պետք է գնան, բայց փո­ղը, էն էլ` էդ­քան, ին­չու՞ պի­տի ստա­նան: Ա­սում են` չա­րի­քի փոք­րա­գույնն է, որ հի­մա էլ հան­րաք­վեն տա­պալ­վեց. նոր դա­տա­վոր­ներ էին լի­նե­լու` Գա­գիկ Ջա­հան­գի­րյա­նը, Վա­հե Գրի­գո­րյա­նը, ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար, «տա­րած-հետ բե­րած» Վլա­դի­միր Վար­դա­նյա­նը:

Դիտվել է՝ 4428

Մեկնաբանություններ