«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Հնա­րա­վոր չէ դա­տել հաղ­թա­նա­կը

Հնա­րա­վոր չէ դա­տել հաղ­թա­նա­կը
12.05.2020 | 00:20

«ACHTUNG! ACHTUNG!»

Երբ մա­յի­սի 8-ին, Շու­շիի ա­զա­տագր­ման 28-րդ տա­րե­դար­ձի օ­րը, դեմ­քի դի­վա­յին ար­տա­հայ­տու­թյամբ, բղա­վոց-սպառ­նա­լիք­նե­րով Նի­կո­լը հե­ռուս­տաե­թե­րից կր­կին ներ­խու­ժեց հա­յաս­տան­ցի­նե­րիս բնա­կա­րան­ներ ու աս­պա­տա­կեց ա­ռանց այդ էլ ա­ռա­վո­տից տակ­նուվ­րա ե­ղած մեր հո­գի­նե­րը, ա­կա­մա մտա­բե­րե­ցի պա­տե­րազ­մա­կան թե­մա­նե­րով ֆիլ­մե­րից ծա­նոթ կեր­պա­րին՝ կո­կոր­դը պատ­ռող Ա­դոլֆ Հիտ­լե­րին, ու նրա՝ «Achtung! Achtung!» (ու­շադ­րու­թյու՜ն, ու­շադ­րու­թյու՜ն) ա­հա­սար­սուռ ոռ­նո­ցը: Չեմ չա­փա­զան­ցում: Ե­թե կաս­կա­ծում եք, կր­կին ունկ­նդ­րեք Նի­կո­լի օ­դը թրա­տող «ճառ»-ո­րո­տը:
Իսկ երբ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան ամ­բիո­նից սկ­սեց բա­ցա­հայտ ստեր ար­տա­վի­ժել ե­թեր, մի պահ կաս­կա­ծե­ցի ինքս ինձ ու Facebook-յան տի­րույթն ի­րենց գրա­ռում­նե­րով ո­ղո­ղած օգ­տա­տե­րե­րին:
Մինչ Նի­կո­լի «հայտ­նու­թյու­նը» բո­լորս էլ հա­մոզ­ված էինք, որ հր­ձի­գը Սա­սուն Մի­քա­յե­լյանն է:
Բայց «պարզ­վեց»` ոչ մեկս «ճիշտ» չենք տե­սել ու ըն­կա­լել՝ Սա­սու­նը «զոհ» է: Ի­րենք՝ իմ­քայ­լա­կան­ներն են «թի­րա­խա­վոր­ված»: ՈՒ շա­րու­նակ­վեց ա­կանջ ծա­կող, նոր­մալ մար­դու նյար­դե­րը սղո­ցող սո­վո­րա­կան դար­ձած աղ­մուկ-ա­ղա­ղակ-սպառ­նա­լիք-հե­րյու­րան­քը: Իսկ վեր­ջում՝ բու՜ռն, եր­կա­րատև՜ ծա­փա­հա­րու­թյուն­ներ, որ վեր­ծան­վում էին այս­պես. «Օ՜, Բե­նա­մու­կի, ինչ­պես միշտ դու հան­ճար ես: Էդ­մո­նը՝ սու՜տ, Սա­սու­նը՝ ճի՜շտ»:

Միայն մի հարց է մտա­տան­ջում. բա­ցա­հայտ կեղ­ծի­քին, բան­սար­կու­թյա­նը միա­հա­մուռ ծա­փա­հա­րող­նե­րի մեջ չկա՞ր ի­րեն հար­գող թե­կուզ մե­կը, որ կանգ­ներ ու հայ­տա­րա­րեր՝ «Նի­կո՛լ, էլ չեմ ու­զում լի­նել քո քա­ղա­քա­կան պա­տան­դը, ստին, կեղ­ծի­քին այ­սու­հետ չեմ ա­սում՝ ա­յո՛: Բարձր ամ­բիո­նից դու ոտ­նա­հա­րե­ցիր ա­զատ խոս­քի ի­րա­վուն­քը հա­նուն այս­րո­պեա­կան քո շա­հի»: Եվ հե­ռա­նար: Ո՛չ, չգտն­վեց այդ մե­կը: Փո­խա­րե­նը դահ­լի­ճը լքեց ԱԺ ԼՀ խմ­բակ­ցու­թյու­նը: Մինչ­դեռ ոչ մի ման­դատ կամ պաշ­տոն չի փո­խա­րի­նի ան­ձի ա­զա­տու­թյա­նը, ինք­նա­հար­գան­քին ու ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը: Նի­կո­լի 88 քայ­լա­կան­ներն էլ բրեժնևյան ժա­մա­նակ­նե­րի ո­գով ճգ­նում էին ցու­ցադ­րել յու­րյանց նվիր­վա­ծու­թյու­նը ամ­բիո­նից բա­ցա­հայտ սուտ, նեն­գու­թյուն, հաշ­վե­հար­դա­րի կո­չեր ու ագ­րե­սիա ցա­նո­ղին: «Ինք­նա­մո­ռաց» ծա­փա­հա­րում էին սո­րուն ա­վազ­նե­րի վրա բարձ­րաց­ված ի­րենց կուռ­քին: Ա­սել է՝ ծա­փա­հա­րում էին այն ա­մե­նին, ին­չը իբր մեր­ժել էին 2018-ին, ին­չը շա­հար­կե­լով հա­սել էին իշ­խա­նա­փո­խանց­ման:

(Ծե­ծած, բայց պարտ­ված­նե­րի քստմ­նե­լի ծա­փե­րը հի­շեց­րին 2011-ի դեկ­տեմ­բե­րը, հան­րա­խա­նութ­նե­րից մե­կի շար­ժա­սան­դուղ­քը գր­կած, լա­ցից կո­տոր­վող հյու­սիս­կո­րեա­ցի­նե­րին: «Սի­րե­լի Ա­ռաջ­նորդ» պատ­վա­նու­նով Կիմ Չեն Ի­րը անձ­նա­կան օգ­տա­գործ­ման «չուչ­խե»-ին լքե­լուց ժա­մա­նակ ա­ռաջ ձեռ­քով դի­պել էր մե­տա­ղա­կան այդ կա­ռուց­ված­քին: Փխե­նյան­ցի­նե­րը «վշ­տից» էին «կո­տոր­վում», հա­յաս­տան­ցի իմ­քայ­լա­կան­նե­րը` «սի­րուց» առ` Նի­կոլ):
Ինչևէ, քա­նի որ ճշ­մար­տու­թյու­նը վեր է ա­մեն ին­չից շատ ման­րակր­կիտ մեկ ան­գամ ևս դի­տե­ցի խոր­հր­դա­րա­նում ներ­կա­յաց­ված «գե­ղա­կան մար­տա­ֆիլ­մը» «Սա­սուն Մի­քա­յե­լյան & company»-ի բե­մադ­րու­թյամբ ու ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ:

ՏԵ­ՍԱԾ-ԼՍԱ­ԾԻՍ ՀԱ­ԿԻՐՃ ՍՑԵ­ՆԱ­ՐԸ

Ամ­բիո­նի մոտ է ԱԺ ԼՀ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նը: Խո­սում է «Նի­կո­լի քայ­լի» պատ­գա­մա­վոր Բաբ­կեն Թու­նյա­նի հետ: Հոր­դո­րում.
-Պա­րոն Թու­նյան, որ ամ­բիո­նից սրի­կա ու նման բա­ռեր եք օգ­տա­գոր­ծում, ի վեր­ջո, ես չեմ ա­սում՝ իմ վրա եմ վերց­նում: Էդ բա­նե­րը, որ ա­սում եք, լար­վա­ծու­թյուն է ա­ռա­ջաց­նում: Մի՛ ա­րեք:
Սա­սուն Մի­քա­յե­լյանն ինչ-որ բան է բղա­վում տե­ղից: Մա­րու­քյա­նը դի­մում է նրան.
-Պա­րոն Մի­քա­յե­լյան, հո­պար չեմ Ձեզ հա­մար:
Ե­րես­փո­խան Սա­սու­նը տե­ղից շա­րու­նա­կում է խա­ղալ (հատ­կա­պես ի­րեն վս­տահ­ված) սադ­րի­չի դե­րը:
Կադ­րում նա ձեռ­քը գցում է շշին, ո­րը վերց­նում է Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը: Հե­տո կր­կին խո­սում է Մա­րու­քյա­նը.
-Ի՞նչ, ի՞նչ: Ին­չը կց­խե՞ս:
Ա­պա Մա­րու­քյանն իջ­նում է ամ­բիո­նից, սրըն­թաց մո­տե­նում դե­պի ի­րեն «շտա­պող» Մի­քա­յե­լյա­նը: Վեր­ջինս թշ­նա­մա­բար հար­վա­ծում է գոր­ծըն­կե­րոջն ու՞… սկս­վում է…
«Մե­նա­մար­տող­նե­րին» բա­ժա­նե­լու փո­խա­րեն եր­կու իմ­քայ­լա­կան­ներ՝ Վա­հե Ղա­լու­մյա­նը և Ար­տակ Մա­նու­կյա­նը, խառ­նաշ­փո­թի մեջ թի­կուն­քից հար­վա­ծում են Մա­րու­քյա­նին:
(«Քրեա­կան են­թամ­շա­կույ­թի» դեմ մար­տի դուրս ե­կած­ներն ար­դյոք չգի­տե՞ն, թե ինչ ա­նուն են տա­լիս թի­կուն­քից գո­ղե­գող հար­վա­ծող­նե­րին: Դաս­տիա­րա­կու­թյունս ու կր­թու­թյունս խան­գա­րում են բարձ­րա­ձայ­նե­լու հայտ­նի բնո­րո­շու­մը: Ես միայն կընդ­հան­րաց­նեմ՝ ան­ցած եր­կու տա­րի­ներն ա­պա­ցու­ցե­ցին, որ Նի­կո­լի ու մյուս քայ­լա­րած­նե­րի մար­տա­վա­րու­թյան գլ­խա­վոր տակ­տի­կան մեկն է՝ հար­վա՛ծ… թի­կուն­քից):

Ոհ­մա­կով պատ­գա­մա­վո­րի վրա հար­ձակ­ված հայ­հո­յող­նե­րին չի սթա­փեց­նում ԱԺ խոս­նա­կի դժ­գոհ ձայ­նար­կու­մը.
-Է՜… է՜… է՜… Դե չի՛ կա­րե­լի, է­լի՜…
Նրան լսող չկա: Շա­րու­նակ­վում են հի­շոց­նե­րը:
(ՀՀ օ­րենս­դիր մարմ­նում գո­յու­թյան ի­րա­վունք ստա­ցած ու իմ­քայ­լա­կան­նե­րի թե­լադ­րած «քա­ղա­քա­կան մշա­կույ­թի» ան­բա­ժա­նե­լի մաս դար­ձած փո­ղո­ցա­յին բա­ռու­բա­նը, հայ­հո­յա­խո­սու­թյու­նը հս­տակ հու­շում են՝ «մար­տեր ա­ռանց կա­նոն­նե­րի» կոչ­ված թա­մա­շա­նե­րը դառ­նա­լու են մեր կյան­քի ան­բա­ժան ու­ղե­կից­նե­րը:


Նաև հա­վե­լեմ՝ օր­վա ընդ­դի­մու­թյա­նը ծե­ծե­լը քայ­լա­րած­նե­րը ժա­ռան­գել են ի­րենց քա­ղա­քա­կան հայ­րե­րից: Մտա­բե­րենք ոչ հե­ռա­վոր 1996-ի սեպ­տեմ­բե­րը, երբ ԱԺ-ում ՀՀՇ-ա­կան­նե­րը Նի­կո­լի ա­սած «самосуд»-ն էին ի­րա­կա­նաց­նում Շա­վարշ Քո­չա­րյա­նի, Ռու­բեն Հա­կո­բյա­նի, Պա­րույր Հայ­րի­կյա­նի, մյուս­նե­րի նկատ­մամբ: Ա­սել է՝ դարձ ի շր­ջանս յու՞ր):
Ա­րա­րատ Միր­զո­յա­նը ճա­րա­հա­տյալ «հրա­վի­րում» է անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րին:
Որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, լռում է երկ­րի գլ­խա­վոր, գե­րա­գույն «աս­ֆալ­տփ­ռի­չը»: Ի­րեն բնո­րոշ գո­ռոց-բո­ռո­ցով պա­տե­րին ծե­փե­լու ու «թա­թիկ­նե­րը կտ­րե­լու» սպառ­նա­լիք­նե­րով չի փոր­ձում սան­ձել երկ­րի խոր­հր­դա­րա­նը «քու­չի կռ­վա­տե­ղի» դարձ­րած­նե­րին:

Հե­տո կպարզ­վի (հա­կա­ռակ կու­սա­կից­նե­րի պն­դում­նե­րի, թե վար­չա­պե­տը ԱԺ-ում չէ), որ «թո­կից փա­խած­նե­րին» կար­գի հրա­վի­րե­լու փո­խա­րեն, իր՝ չա­րից-փոր­ձան­քից հե­ռու սկզ­բուն­քին հա­վա­տա­րիմ, Նի­կո­լը ճո­ղոպ­րել է «մար­տա­դաշ­տից», «գլա­դիա­տոր­նե­րին» հան­դար­տեց­նե­լու պա­տաս­խա­նա­տու ա­ռա­քե­լու­թյունն ինք­նա­կամ զի­ջե­լով Ա­րա­րատ Միր­զո­յա­նին:


ՄԱՐ­ՏԵՐ Ա­ՌԱՆՑ ԿԱ­ՆՈՆ­ՆԵ­ՐԻ

«Նո­րին գե­րա­զան­ցու­թյան» կա­մոք երկ­րի թիվ մեկ հա­կա­հե­ղա­փո­խա­կան «նշա­նակ­ված» «ա­հա­բեկի­չը»՝ Էդ­մոն Մա­րու­քյա­նը (ծե­ծի նա­խորդ օ­րը վեր­ջինս սուր­ճի սե­ղա­նի շուրջ Փա­շի­նյա­նի հետ քն­նար­կել էր Ար­ցա­խի բա­նակ­ցու­թյուն­նե­րին առ­նչ­վող հար­ցը), որ պար­բե­րա­բար «հո­գե­բա­նա­կան բռ­նու­թյան է են­թար­կում ԱԺ մե­ծա­մաս­նու­թյա­նը», Facebook-յան ու­ղիղ ե­թե­րից օր­վա ա­վար­տին պատ­մեց «մար­տեր ա­ռանց կա­նոն­նե­րի» ցու­ցան­քի մա­սին: Մեծ ու­շադ­րու­թյամբ լսե­ցի նրա խոս­քը: Սկզ­բից ևեթ ա­սեմ՝ «ու­ղեր­ձը», որ մի քա­նի շերտ ու­ներ՝ ի­րա­դար­ձա­յին, զգու­շաց­նող և որ ա­մե­նա­կարևորն է, ինչ­պես ա­սում են մեր օ­րե­րում՝ «մե­սի­ջա­յին»՝ ուղղ­ված հար­կա­վո­րին, շատ վատն էր, թույլ, վախ­վո­րած, և ըն­դա­մե­նը փաս­տում-հա­վաս­տում էր՝ վաղն էլ, մյուս օրն էլ, անհ­րա­ժեշտ պա­հին, անհ­րա­ժեշտ տե­ղում կր­կին «սուրճ կխ­մենք»:
Վեր­հի­շենք, թե ըն­դա­մե­նը 3-4 տա­րի ա­ռաջ մի­մյանց վեր­ջին ո­րա­կում­նե­րով նախ­շած Էդ­մոնն ու Նի­կո­լը ինչ­պես միա­վոր­վե­ցին «Ել­քում» և «կո­ռում­պաց­ված, հան­ցա­վոր ռե­ժի­մի» պայ­ման­նե­րում, երբ «ճամպ­րուկ­նե­րով գու­մար­ներ էին տա­նում Բաղ­րա­մյան 26», երբ «հա­մա­տա­րած կեղծ­վում էին ընտ­րու­թյուն­նե­րը», իսկ «պատ­գա­մա­վո­րա­կան քվո­տա­ներն էլ բա­ցա­ռա­պես վա­ճառ­վում-գն­վում էին թիվ մեկ շեն­քում» (տա­րի­ներ շա­րու­նակ հան­րու­թյա­նը մա­նի­պու­լաց­րած Նի­կո­լի պն­դում­ներն են սրանք) եր­կուսն էլ հան­կարծ նույն դա­շին­քով հայ­տն­վե­ցին Սերժ Սարգ­սյա­նի ձեռ­քով «չափ­ված-ձևված» (կր­կին ի­րենց պն­դումն է) խոր­հր­դա­րա­նում:
ԼՀԿ-ի ա­ռաջ­նոր­դի ա­սա­ծի են­թա­տեքս­տում այն միտքն էր, թե Փա­շի­նյա­նը ա­հագ­նա­ցող վտանգ է զգում ի­րե­նից, հետևա­բար մշա­կել են հա­տուկ պլան, գերն­պա­տակն է՝ «ոչն­չաց­նել» Մա­րու­քյա­նին, ընդ ո­րում թի­կուն­քից:

Ա­վե­լի ճիշտ է խոս­քը տանք Նի­կո­լից «ծեծ­վա­ծին». «Ես աչ­քե­րին (Նի­կոլ Փա­շի­նյա­նի-Փ.Մ.) նա­յե­լով ա­սել եմ՝ մենք մեզ պատ­կե­րաց­նում ենք որ­պես հա­ջորդ իշ­խա­նու­թյուն: Ե­թե ձեզ թվում է, որ մենք ինչ-որ մե­կին պետք է ծա­ռա­յենք, որ այդ մե­կը գա իշ­խա­նու­թյան, մո­ռա­ցեք, դա բա­ցառ­ված բան ա: Մենք լի­նե­լու ենք հա­ջորդ իշ­խա­նու­թյու­նը: Ա­սել եմ Նի­կոլ Փա­շի­նյա­նի աչ­քե­րի մեջ նա­յե­լով: Որևէ ռեակ­ցիա չե­ղավ: Կար­ծում եմ՝ Փա­շի­նյա­նի հա­մար շատ ծանր հետևանք ա ու­նե­ցել այդ հան­գա­ման­քը, գնա­ցել ա­նա­լիզ են ա­րել, ես չգի­տեմ:
Իշ­խա­նու­թյունն ի­մա­ցել է, որ մենք ենք այ­լընտ­րան­քը: Ան­դա­դար, ա­մեն օր, սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, ձեզ ա­սում է ի՛նչ. չե՞ք ու­զում մեզ, քշեք, թող Խա­չատ­րյան Գա­գոն ու Սեր­ժը գան: Իսկ ո՞վ ա ա­սում, որ ձեր այ­լընտ­րան­քը Խա­չատ­րյան Գա­գոն ու Սերժ Սարգ­սյանն են: Ա­սում են՝ ի­րենք հան­ցա­գործ­ներ են, մեր այ­լըտ­րան­քը հան­ցա­գործ­ներն են: Չեն ա­սում՝ մեր այ­լընտ­րան­քը «Լու­սա­վոր Հա­յաս­տանն» է: Եվ ես իր աչ­քե­րի մեջ նա­յե­լով ա­սում եմ՝ մենք ենք: Մենք գա­լիս ենք: Երևի ծանր են տա­նում: Երևի է­տեղ ա խո­րը թաղ­ված շան գլու­խը»:
Որ սուր­ճխ­մու­թյան, դրան հա­ջոր­դող ծեծ­կռ­տու­քի, ա­պա Նի­կո­լի՝ փաս­տե­րը խե­ղա­թյուր­ված ե­լույ­թի հիմ­քում «շան գլուխ է թաղ­ված» դժ­վար չէ գու­շա­կե­լը: ՈՒղ­ղա­կի պետք է կռա­հել՝ ում «շունն» է և ով է «թա­ղո­ղը»:

Ին­չու՞ պետք է Մա­րու­քյա­նը և՛ ծեծ­վեր, և՛ «նշա­նակ­վեր» մե­ղա­վոր: Ո­րով­հետև, ինչ­պես վկա­յում է նրա իսկ խոս­տո­վա­նու­թյու­նը՝ «Իշ­խա­նու­թյունն ի­մա­ցել է, որ մենք ենք այ­լընտ­րան­քը»: (Ափ­սո՜ս, հա­զար ափ­սո՜ս, չբա­ցա­հայ­տեց` ով, որ­տեղ ու երբ է ի­րենց այ­լընտ­րանք «նշա­նա­կել»):
ԼՀԿ-ն, ըստ Նի­կո­լի, ոտ­նձ­գու­թյուն է ա­նում: Ի­մա՝ 2018-ին իշ­խա­նու­թյան բռ­նա­զավթ­ման գոր­ծըն­թա­ցում ներդ­նե­լով մի­նի­մալ ջան­քեր, այ­սօր մաք­սի­մալ հա­վակ­նու­թյուն­ներ է դրսևո­րում. փոր­ձում է բռ­նա­զավ­թել մեկ ան­գամ ար­դեն բռ­նա­զավթ­վա­ծը: ՈՒ­րե՞մն… Էդ­մո­նը մա­յի­սի 8-ին էլ ծեծ կե­րավ, վաղն էլ կու­տի, մյուս օրն էլ: Ա­սել է՝ կծեծ­վի այն­քան, որ­քան պետք է ու որ­տեղ պետք է: Իսկ Նի­կո­լի աչ­քե­րի մեջ նա­յելն ու վս­տա­հեց­նե­լը՝ «Մենք լի­նե­լու ենք հա­ջորդ իշ­խա­նու­թյու­նը», ան­հիմն է, ո­րով­հետև ան­կախ նրա­նից, թե ժա­մա­նա­կին «Նի­կոլ-վար­չա­պետ» «ա­րա­րած» «ան­հայտ ո­գին» Էդ­մո­նին ինչ է խոս­տա­ցել, Մա­րու­քյա­նը եր­բե՛ք չի լի­նի իշ­խա­նու­թյուն: Ին­չու: Ո­րով­հետև…

Հիմ­նա­վո­րում­նե­րը կշա­րադ­րենք իր ժա­մա­նա­կին:
Իսկ այժմ միայն ար­ձա­նագ­րենք. հար­գե­լի Մա­րու­քյան, Հա­յաս­տա­նը որ­բի գլուխ չէ, որ տե­ղից վեր­կա­ցո­ղը վար­սա­վի­րու­թյուն սո­վո­րի: Նաև փաս­տենք. իր և ԼՀԿ-ի հաս­ցեին հն­չող ա­ռա­ջի­կա մե­ղադ­րանք­նե­րին ևս Էդ­մո­նը կպա­տաս­խա­նի «սուրճ խմե­լու հրա­վե­րով»: Չե՛նք կաս­կա­ծում: Մինչ­դեռ Նի­կո­լի պա­րա­գա­յում, հայտ­նի ի­րո­ղու­թյուն է՝ ուժն է ծնում ի­րա­վունք, պա­րոն Մա­րու­քյան, ոչ թե «սուր­ճը»:


Կես­գի­շե­րա­յին իր «ու­ղեր­ձում» Մա­րու­քյա­նը ման­րա­մաս­նեց, թե հայ­տա­րար­ված ընդ­մի­ջու­մից հե­տո ինչ­պես էին տար­բեր կող­մե­րից ի­րեն քաշք­շում: Ի վեր­ջո, ԱԺ նա­խա­գա­հը նրան տա­րել է իր աշ­խա­տա­սե­նյակ:
«Գնա­ցինք նրա կա­բի­նետ, Նի­կոլ Փա­շի­նյանն այն­տեղ էր: Այն Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րին տե­սել եք ե­լույ­թում, լրիվ ու­րիշ Նի­կոլ Փա­շի­նյան էր: Կա­բի­նե­տում լրիվ ու­րիշ Նի­կոլ Փա­շի­նյան էր: Այն­տեղ ես ու Նի­կոլ Փա­շի­նյանն իր հե­ռա­խո­սով նա­յե­ցինք տե­սա­նյու­թը, ինքն ինձ էն­տեղ հարց­րեց՝ բա ո՞նց ե­ղավ»:

Մա­րու­քյա­նի փո­խանց­մամբ՝ ինչ-որ պա­հի Նի­կոլն ա­սել է «զան­գեր ու­նի, հե­տո հետ կգա» ու հե­ռա­ցել է: Պատ­գա­մա­վո­րը հա­մոզ­ված է ե­ղել, որ կդա­տա­պար­տեն մե­ղա­վոր­նե­րին, որ «ժո­ղովր­դա­վար իշ­խա­նու­թյա­նը, վար­չաե­տին հա­րիր հայ­տա­րա­րու­թյուն կլի­նի, բա՞յց… Ո՛չ»:
Պա­րոն Մա­րու­քյան, իսկ ի՞նչն է զար­մա­նա­լի, ի վեր­ջո Նի­կո­լը Նի­կոլ չէր լի­նի, ե­թե հա­վա­տա­րիմ մնար իր խոս­տու­մին:

«Ան­պատ­ժե­լիու­թյու­նը ծնե­լու է նոր այ­լան­դա­կու­թյուն­ներ, նոր այ­լա­սեր­վա­ծու­թյուն­ներ, նոր խու­լի­գա­նու­թյուն­ներ, խու­ժա­նու­թյուն­ներ,- բո­ղո­քում է Մա­րու­քյա­նը:- Սպառ­նում էր՝ պա­դյեզդ­նե­րում կփ­ռենք աս­ֆալ­տին… Դրա­նով ինչ էր ու­զում ա­սել, չգի­տեմ: Բայց որ այ­սօր ար­դա­րաց­րել է բռ­նու­թյու­նը, հիմք է դրել Հա­յաս­տա­նում բռ­նու­թյամբ հար­ցե­րը լու­ծե­լուն, բռ­նու­թյամբ մար­դու խոս­քը ճն­շե­լուն, միան­շա­նակ է:
Ե­լույ­թի մեջ ա­սում է ռո­բա­սեր­ժա­կան… Ժո­ղո­վուրդ, ձեզ խա­բում է: Ձեզ ան­դա­դար խա­բում է: Նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը որևէ շանս չու­նեն վե­րա­դառ­նա­լու: Նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րով ձեզ ան­դա­դար վա­խեց­նում են, որ ձեզ կոն­սո­լի­դաց­նեն գոր­ծող իշ­խա­նու­թյան շուրջ: Գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը իր ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով ա­րած սխալ­նե­րով մս­խում է ձեր վս­տա­հու­թյու­նը: Ա­պաշ­նորհ իշ­խա­նու­թյուն է: Էս ձևով ա­պա­կա­նե­լու է ա­մեն ինչ»:


Էդ­մոն Մա­րու­քյանն իր եզ­րա­հան­գում­նե­րով ստի­պում է հար­ցադ­րել՝ ճշ­մար­տու­թյունն ար­ձա­նագ­րե­լու հա­մար պար­տա­դիր ծեծ­վե՞լ էր պետք: Այդ­քան տա­րի մի՞­թե չեք ճա­նա­չել «Ել­քի» Ձեր եր­բեմ­նի դաշ­նակ­ցի ի­րա­կան մի­ջու­կը: Չե՞ք կռա­հել, որ Փա­շի­նյա­նի հետ հնա­րա­վոր չէ պայ­մա­նա­վոր­վել որևէ հար­ցի շուրջ, հնա­րա­վոր չէ ա­ռանց հայ­հո­յանք-աղ­մուկ-ա­ղա­ղա­կի-բան­սար­կու­թյուն­նե­րի ու նսե­մա­ցում­նե­րի գո­յատևել նույն դաշ­տում: Ար­դյոք չե՞ք ըն­կա­լել, որ Փա­շի­նյան «երևույ­թը» չի կա­րող կու­սա­կից, դաշ­նա­կից, հա­մա­խոհ, ընդ­հան­րա­պես, ըն­կեր ու­նե­նալ, ո­րով­հետև կաս­կա­ծա­միտ է, դե­մա­գոգ, բար­դույ­թա­վոր­ված, ինք­նա­սի­րա­հար­ված ու բռ­նա­կա­լի հա­կում­նե­րով գերխ­տա­ցած։ Նման­ներն ի­րեն­ցից բա­ցի ո՛չ մե­կի գե­րա­կա­յու­թյու­նը չեն ըն­դու­նում, չեն սի­րում կիրթ, գրա­գետ ու կա­յա­ցած մարդ­կանց: «Գնա­հա­տում» են ի­րեն­ցից թույ­լե­րին, ծա­ռա­յե­լու հա­կում­ներ դրսևո­րող ստր­կա­միտ­նե­րին:

«Մենք թույլ չենք տա­լու: Հա­յաս­տա­նը լա­կո­տա­պե­տու­թյուն չի դառ­նա­լու, Հա­յաս­տա­նը խու­ժա­նա­պե­տու­թյուն չի դառ­նա­լու,- հայ­տա­րա­րում է Մա­րու­քյա­նը:- Հա­յաս­տա­նը խու­լի­գա­նա­պե­տու­թյուն չի դառ­նա­լու: Խու­լի­գա­նու­թյու­նը դա­տա­պարտ­վե­լու է, բո­լոր ա­ռում­նե­րով: Ազ­դա­րա­րեց՝ պա­դյեզդ­նե­րում կփ­ռենք… Ի՛նչ ու­զում եք, ա­րեք: Որևէ մե­կի վրա չենք հար­ձակ­վե­լու: Դա բա­ցառ­ված է: Մենք ցի­վիլ ուժ ենք: Բայց ու­զում եմ տե­ղե­կա­նաք՝ ու­նենք բա­վա­րար ռե­սուրս պաշտ­պան­վե­լու: Չգի­տեմ ինչ խմ­բա­վո­րում­ներ են ստեղծ­վում, ինչ-որ հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­ներ, կի­սա­զին­ված, կի­սա­զին­վո­րա­կան հա­գուս­տով: Ա­նար­գանք է դա զին­վո­րա­կան հա­գուս­տի նկատ­մամբ: Ամ­բողջ օ­րը քա­ղա­քում մեն-մե­նակ քայ­լում եմ: Է­կե՛ք, է­կե՛ք, տղերք, ու՞ր եք: Չենք հար­ձակ­վե­լու, բայց ի­մա­ցեք, որ պաշտ­պան­վե­լու բա­վա­րար, ա­վե­լի քան բա­վա­րար ռե­սուրս ու­նենք:

Այլևս անհ­նար է: Պի­տի հա­մե­րաշ­խու­թյան օ­րա­կարգ բե­րել:
Ան­դա­դար երկ­րում ղալ­մա­ղալ է: Էդ ղալ­մա­ղա­լը գա­լիս է իշ­խող ու­ժից:
Մենք կա­ղո­թենք մեզ ա­տող­նե­րի հա­մար, ո­րով­հետև նրանք չեն հաս­կա­նում, թե ինչ են ա­նում: Նրանք չեն հաս­կա­նում, թե ինչ են մտց­նում ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով: Ոնց են կոր­ծա­նում: Չեն հաս­կա­նում, թե ինչ է ի­րենց ձեռքն ըն­կել ու ոնց են ա­պա­կա­նում, ուղ­ղա­կի մս­խում: Բայց ա­մեն ինչ լավ է լի­նե­լու, ո­րով­հետև կաք դուք, կանք մենք, կան շատ ա­ռողջ ու­ժեր ու միա­սին թույլ չենք տա»,- վս­տա­հեց­նում է կես­գի­շե­րա­յին բա­նա­խո­սը:
Մա­րու­քյա­նի «բա­ցա­հայտ­ման» ողջ ըն­թաց­քում ան­վերջ ե­թեր էր սպր­դում ձևա­կեր­պու­մը՝ «Փա­շի­նյա­նի ե­լույ­թը ոչ թե վար­չա­պե­տի ծան­րակ­շիռ խոսք էր, այլ իշ­խա­նու­թյան վերջն ազ­դա­րա­րող հայ­տա­րա­րու­թյուն»:

Ըմ­բռ­նե­ցինք, պա­րոն Մա­րու­քյան:

Իսկ Դուք հաս­կա­ցա՞ք, որ մա­յի­սի 8-ին, ԱԺ-ում նա­խորդ օր­վա Ձեր բարձ­րա­ձայն­ման պա­տաս­խա­նը ստա­ցաք բռի անդ­րա­դար­ձու­մով։ Մտա­բե­րեք՝ սուր­ճի սե­ղա­նից հե­տո ինչ­պես էիք կրծ­քով պաշտ­պա­նում Փա­շի­նյա­նին Ար­ցա­խի ճա­կա­տագ­րով մտա­հոգ հայ հան­րու­թյու­նից: Մտա­բե­րեք՝ ինչ­պես էիք ինք­նա­կամ դար­ձել նրա փաս­տա­բա­նը:
Հիշ­եց­նեմ Ձեր դայ­լա­լը. «Ո՛չ սե­ղա­նի տակ, ո՛չ վրա որևէ թուղթ չկա, որևէ մտա­հո­գու­թյուն չպետք է ու­նե­նանք: Նախ­կի­նում էլ չէի հա­վա­տում, այժմ առա­վել քան հա­մոզ­վե­ցի, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­նակ­ցա­յին թե­մա­յի մա­սին մեզ­նից որևէ բան չեն թաքց­նում»:
Հի­մա ո՞նց հաս­կա­նանք այս ա­հա­զան­գը. «Ժո­ղո­վուրդ, ձեզ խա­բում է: Ձեզ ան­դա­դար խա­բում է»: Ո՞ր Էդ­մոնն է ի­րա­կա­նը` «սուր­ճխ­մու­թյու­նից» հե­տո «սա­վառ­նո՞­ղը», թե՞ կե­րած ծե­ծից հե­տո կես­գի­շե­րա­յին ու­ղիղ ե­թե­րում SOS հն­չեց­նո­ղը:
Ան­կեղծ ա­սած, չեմ զար­մա­նում, որ Սա­սու­նը վայ­րե­նա­վա­րի հար­ձակ­վեց հենց Ձեզ վրա, սպառ­նաց «գլուխ ցխել», «վիզ կտ­րել», հար­վա­ծեց, մյուս իմ­քայ­լա­կան­նե­րը ևս թափ­վե­ցին Ձեր գլ­խին, իսկ երկ­րի միակ «ա­սո­ղը» պաշտ­պա­նեց խու­լի­գան­նե­րին և ա­նար­գան­քի սյու­նին գա­մեց հենց Ձեզ:

Պա­րոն Մա­րու­քյան, «եր­կա­կի խա­ղե­րի» ընդ­մի­ջում­նե­րին վատ չէր լի­նի եր­բեմն-եր­բեմն մտա­բե­րեիք՝ ո՞վ էր Էդ­մո­նը հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ: Մո­ռա­ցե՞լ եք: Հի­շեց­նեմ՝ Հա­յաս­տա­նի շար­քա­յին հա­մեստ քա­ղա­քա­ցի, ան­կու­սակ­ցա­կան, ո­րին հարևան­նե­րից շա­տե­րը չէին էլ ճա­նա­չում: Ա­մեն ինչ փոխ­վեց այն պա­հից, երբ մի օր ՀՀԿ-ն ո­րո­շեց խա­ղից հա­նել Վիկ­տոր Դալ­լա­քյա­նին: Ինչ­պես մաս­նա­վոր զրույ­ցում խոս­տո­վա­նեց կար­կա­ռուն հան­րա­պե­տա­կան­նե­րից մե­կը. «Հար­ցին` ու՞մ մտց­նել խա­ղի մեջ, հն­չե­ցին հայտ­նի հե­քիա­թի տո­ղե­րը` ով ա­ռա­ջի­նը պա­տա­հի: Մո­տա­վո­րա­պես»: Ճա­կա­տագ­րի կա­մոք, «ա­ռա­ջին պա­տա­հածն» Էդ­մոն ա­նու­նով ե­րի­տա­սարդն էր, հա­նուն ո­րի էլ խա­ղարկ­վեց «Մա­րու­քյան օ­պե­րա­ցիան»:

Տես­նու՞մ եք: Իսկ Դու՜ք… Կես­գի­շե­րա­յին Ձեր ե­թե­րում ան­գամ հա­մա­ռո­րեն կրկ­նում եք «Հրա­ժա­րիմք»-ը... Ինչ­պես կա­սեր Ձեր առջև կա­նաչ լույս վա­ռած դա­սա­կա­նը. «Սի­րուն չի, Էդ­մոն»:
Հա­վե­լեմ՝ որ­քան հա­ճախ մեր­ժեք Ձեր ան­ցյա­լը, Պետ­րո­սի նման ու­րա­նաք, այ­պա­նեք մարդ­կանց, ով­քեր օգ­նել ու նե­ցուկ են ե­ղել Ձեզ քա­ղա­քա­կան գոր­ծիչ դառ­նա­լու ճա­նա­պար­հին, այն­քան հա­ճախ են ա­լեն­սի­մո­նյան­նե­րը, սա­սուն­նե­րը, ար­տակ­ներն ու ղա­լու­մյան­նե­րը ա­քա­ցի­ներ տա­լու և ապ­տա­կե­լու Ձեր «կլա­սիկ» (ա­կանջդ կան­չի, Ծա­ռու­կյան) դեմ­քին ու հա­կա­ռակ Ձեր կամ­քի ներ­քա­շե­լու «մար­տեր ա­ռանց կա­նոն­նե­րի» խու­ժա­նու­թյան մեջ: Իսկ Նի­կո­լը հա­վա­տա­րիմ իր էու­թյա­նը, նսե­մաց­նե­լու է հատ­կա­պես Ձեզ և սպառ­նա­լու «աս­ֆալ­տին փռե­լով»:
Նաև հա­վե­լեմ՝ նա­խօ­րոք պլա­նա­վոր­ված ծեծ­կռ­տու­քը, որ միս ու ա­րյուն ա­ռավ Ձեր կեր­պա­րի վրա հեն­վե­լով, ա­վե­լորդ ան­գամ վկա­յեց, թե ինչ փու­չիկ էր Էդ­մոն-Նի­կոլ միու­թյու­նը, թե ինչ­պես եք ա­տել ու նա­խան­ձել մի­մյանց: ՈՒղ­ղա­կի ժա­մա­նա­կի «ա­սողն» էր ձեզ հա­վա­քել, կցել-կցմ­ցել ի­րար ու մտց­րել ԱԺ։ Բայց երբ ինչ-որ պա­հի այդ «ձեռ­քը» տե­ղի տվեց ու հայ­տա­րա­րեց՝ «Նի­կո­լը ճիշտ էր, ես սխալ», նաև Ձեր սա­տար­մամբ փոր­ձա­դաշ­տի վե­րած­ված մեր եր­կի­րը ստա­ցավ քայ­լա­րած ան­կապ­նե­րի այն խոր­հր­դա­րա­նը, որ­տեղ օ­րեն­սդ­րին, ռու­սի ա­սա­ծով՝ «без суда и следствия», կա­րող են սմ­բակ­նե­րի տակ գցել կամ 50-60 մարդ դա­սա­կա­նի ո­ճով՝ «հայ­րա­կան ապ­տակ» տալ, ա­պա հո­խոր­տալ՝ «հան­գիստ տեղդ վեր ըն­կի», այ­լա­պես «պա­տե­րին կծե­փենք»:

ՍԱ­ՍՈՒ՛Ն, ՍԱԴ­ՐԻ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ-ԽԱՌ­ՆԱԿ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ Ա­ՆԵԼ ԳԻ­ՏԵՍ, ԻՍԿ ՊԱ­ՏԱՍ­ԽԱՆ ՏԱԼ Ո՞Չ

Ծեծ­կռ­տու­քին հա­ջոր­դած իր ե­լույ­թում Փա­շի­նյա­նը բո­լո­րիս հի­շեց­րեց՝ Սա­սուն Մի­քա­յե­լյանն այն մարդն է, որ «անհ­րա­ժեշտ պա­հին» շշով խփել է նախ­կին փո­խոս­տի­կա­նա­պետ Լևոն Ե­րա­նո­սյա­նին: Եվ ի՞նչ: Ա­սել է՝ ում ու­զի կա­րող է հայ­հո­յել-ծե­ծե՞լ: Այդ պատ­ճա­ռո՞վ խու­ժան մե­նա­մար­տից հե­տո իմ­քայ­լա­կան­նե­րը շտա­պե­ցին ար­դա­րաց­նել նրան: Փա­շի­նյանն էլ, թե՝ Էդ­մոն Մա­րու­քյա­նը չպետք է թող­ներ ամ­բիո­նը, իսկ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը գու­ցե դուրս էր ու­զում գնալ: Հա՞ որ, Սա­սուն: Տղա­մարդ­կու­թյուն ու­նե­ցիր տեր կանգ­նե­լու ա­սած­նե­րիդ ու ա­րա­ծիդ, այն է՝ հս­տա­կեց­րու՝ դուրս էիր գնու՞մ, թե՞ գրո­հում էիր, որ­պես­զի «ցխես» գոր­ծըն­կե­րոջդ գլու­խը, կամ՝ կտ­րես «վի­զը»: Սադ­րի­չու­թյուն-խառ­նակ­չու­թյուն ա­նել գի­տես, իսկ պա­տաս­խան տալ ո՞չ: Ի դեպ, հենց կփոր­ձես հո­դա­բաշխ ինչ-որ բան ա­սել, չմո­ռա­նաս անդ­րա­դառ­նալ և Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նի դեռևս 2018-ի դեկ­տեմ­բե­րի 4-ին հենց քեզ ուղղ­ված բարձ­րա­ձայն­մա­նը. «Հարց տվեք Սա­սուն Մի­քա­յե­լյա­նին, թե 1994 թ. հուն­վա­րի ա­ռա­ջին կե­սին Օ­մա­րի բար­ձունք­ներն ինչ­պես զիջ­վե­ցին հա­կա­ռա­կոր­դին: Ո՞վ էր այդ հրա­մա­նա­տար­նե­րից մե­կը և ում էր ու­զում Վազ­գեն Սարգ­սյա­նը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նա­խա­տես­ված ա­մե­նա­խիստ պատ­ժի են­թար­կել՝ գն­դա­կա­հա­րել: Եվ ով­քե՞ր նրան հա­մո­զե­ցին, որ չա­նի: Թող պատ­մի այս ման­րա­մաս­նե­րը»:
Սա­սուն Մի­քա­յե­լյան, Աժ-ում հայ մար­դու գլու­խը «ցխե­լու» կամ «վի­զը» կտ­րե­լու և այլ սպառ­նա­լիք­ներ շաղ տա­լու փո­խա­րեն, նախ և ա­ռաջ Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նի հս­տակ ձևա­կերպ­ված հար­ցի պա­տաս­խա­նը հն­չեց­րու:

Թերևս ան­ցյա­լիդ այդ մութ կե­տո՞վ էր պայ­մա­նա­վոր­ված խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյունդ, թե «Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյունն ա­վե­լի մեծ ար­ժեք է, քան Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը»: Քեզ հա­մար, գու­ցե և, ո­րով­հետև ե­թե չգտն­վեին ո­մանք, Վազ­գեն Սարգ­սյա­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, «ցխած» կլի­ներ գլուխդ: Ա­սել է՝ մի հար­վա­ծով քեզ կզր­կեր ըն­կեր­նե­րիդ, հո­վա­նա­վոր­նե­րիդ ան­վերջ դա­վա­ճա­նե­լու և միշտ օր­վա իշ­խո­ղի կող­քին լի­նե­լու խայ­տա­ռա­կու­թյու­նից: Իսկ ա­մե­նա­կարևո­րը՝ ընտ­րող­նե­րին կա­զա­տեր ոչ թե զրո­յա­կան, այլ մի­նուս ան­վեր­ջու­թյուն IQ-ով ե­րես­փո­խան ու­նե­նա­լու դժ­բախ­տու­թյու­նից:

Փի­րու­զա ՄԵ­ԼԻՔ­ՍԵ­ԹՅԱՆ

Հ.Գ. 1 Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը Փա­շի­նյանն ու իր քայ­լա­րած­նե­րը հաս­կա­ցա՞ն, թե ինչ­պի­սի՜ նվեր-ա­նակն­կալ մա­տու­ցե­ցին Նի­կո­լի սի­րած «կիրթ» Ա­լիևին:
Ե­րես­փո­խան, ձեռ­քի հետ էլ ԵԿՄ վար­չու­թյան նա­խա­գահ սու­բյեկ­տը, որ խոր­հր­դա­րա­նը շփո­թել էր փո­ղո­ցի հետ, ստոր կր­քեր բոր­բո­քեց ԱԺ-ում: Ինչ­պես ժա­մա­նա­կին ո­մանց (փր­կա­րար­նե­րի ա­նուն-ազ­գա­նուն­նե­րը թող ին­քը բարձ­րա­ձայ­նի) շնոր­հիվ խու­սա­փել էր Վազ­գեն Սարգ­սյա­նի գն­դա­կից, մա­յի­սի 8-ին էլ Փա­շի­նյա­նի նա­խա­ձեռ­նած «մեծ լվաց­քով» շր­ջան­ցեց «ա­նար­գան­քի սյու­նը»:
Օ­րենս­դիր մարմ­նում ներ­կա­յաց­վող «Սա­սուն-շոու» մեյ­մու­նու­թյա­նը զու­գա­հեռ Երևա­նի մի այլ ան­կյու­նում ըն­թա­նում էր Ար­ցա­խի ա­ռա­ջին նա­խա­գահ, ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ, Ար­ցա­խի ազ­գա­յին հե­րոս ՌՈ­ԲԵՐՏ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ խա­փան­ման մի­ջո­ցը փո­խե­լու մա­սին դա­տա­կան նիս­տը: Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը հա­յա­կեր­պի ձե­ռամբ դատ­վում էր Ար­ցա­խը պա­հած, Շու­շին ու յոթ շր­ջան­ներն ա­զա­տագ­րած հե­րո­սը:
Հնա­րա­վո՞ր է դա­տել հաղ­թա­նա­կը… եր­բե՛ք: Բայց երբ իշ­խա­նու­թյուն­ներդ թշ­նա­մու մեջ բա­րե­կամ տես­նող, իսկ երկ­րի ներ­սում դա­վա­ճան փնտ­րող­ներ են, հաղ­թա­նա­կը հնա­րա­վոր է կորց­նել:

Հ.Գ. 2 «Սա­սուն-շոուն», ինչ­պես և սպաս­վում էր, շա­րու­նակ­վեց մա­յի­սի 11-ի ԱԺ նիս­տում և վե­րած­վեց (նե­րո­ղու­թյուն եմ խնդ­րում ըն­թեր­ցող­նե­րից, բայց ի­րե­րը ստիպ­ված եմ կո­չել ի­րենց ա­նուն­նե­րով), «բա­զա­րա­յին разборка»-ի:
«Ա­ռա­ջար­կում եմ՝ ե­թե էդ­քան տղա ա ին­քը, մենք եր­կու­սով ման­դատ­նե­րը դնում ենք, թող մեր կու­սակ­ցու­թյուն­նե­րը ի­րենց գոր­ծը շա­րու­նա­կեն: Ե­թե էդ­քան տղա ա, թող ման­դա­տը դնի, ես էլ եմ դնե­լու»:
Նույն երգն է եր­գում նաև Մա­կուն­ցը. «Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը վայր կդ­նի ման­դա­տը, ե­թե այդ­պես վար­վի նաև Էդ­մոն Մա­րու­քյա­նը: Ա­վե­լին` ի­րենց ման­դատ­նե­րը պատ­րաստ են վայր դնել նաև «Իմ քայ­լից» Ար­տակ Մա­նու­կյա­նը և Վա­հե Ղա­լու­մյա­նը, պայ­մա­նով, որ միա­ժա­մա­նակ վայր կդ­նեն ի­րենց ման­դա­տը ԼՀԿ-ից Հրանտ Այ­վա­զյա­նը և Սար­գիս Ա­լեք­սա­նյա­նը»: Տի­կին Մա­կու՞նց… Իսկ չե՞ք ցան­կա­նում հայ­տա­րա­րու­թյուն տալ ու վա­ճառ­քի հա­նել Ձեր «ան­նա­խա­դեպ» ա­ռա­ջար­կը:
Մո­լա­խաղ հի­շեց­նող այս սա­կար­կու­թյու­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րենս­դիր մարմ­նու՞մ է ըն­թա­նում, թե՞ ինչ-որ կա­զի­նո­յում: Ե­թե սա խա­ղա­տուն չէ, այլ ՀՀ ԱԺ-ն, ա­պա ե­րես­փո­խան Մի­քա­յե­լյա­նը ո՞ր ի­րա­վուն­քով է ան­տե­սում ՀՀ օ­րենք­ներն ու օ­րի­նա­կան դաշ­տը և նմա­նա­կե­լով իր վար­չա­պե­տին, խոր­հր­դա­րա­նա­կան ամ­բիո­նից «самосуд»-ի լեզ­վով սպառ­նում Էդ­մոն Մա­րու­քյա­նի եղ­բո­րը, թե. «Էն, ինչ, որ Էդ­մո­նը ան­վա­նել ա էս ամ­բիո­նից Ա­լե­նին, ա­ռանց ա­մա­չե­լու, նույն բա­նը Էդ­մո­նի ախ­պե­րը գրել ա իմ մա­սին: Ե­թե դու նե­րո­ղու­թյուն չխնդ­րիր, ես դու իմ ան­ցած ու­ղին էլ բո­լորդ էլ գի­տեք, գի­տեք ես ով եմ իմ խոս­քով, իմ գոր­ծով, լավ բան չի սպաս­վի քեզ: Մե­ծի խոր­հուրդ կտամ քեզ հըլ­նես նե­րո­ղու­թյուն խնդ­րես, ա­ղեր­սա­բար իմ ծնո­ղից»:

Սա­սուն, որ չխնդ­րեց, ի՞նչ ես ա­նե­լու, գլու՞խն ես «ցխե­լու»` քա­րով, թե՞«վիզն» ես կտ­րե­լու:

Իսկ դու` ան­ձամբ, չե՞ս պատ­րաստ­վում «ա­ղեր­սա­բար», ես կա­սեի` ծն­կի իջած, նե­րո­ղու­թյուն խնդ­րել նախ­կին փո­խոս­տի­կա­նա­պետ Լևոն Ե­րա­նո­սյա­նից, ո­րին ոչ միայն շշով հար­վա­ծե­ցիր (ինչ­պես իր ե­լույ­թում հպար­տո­րեն փաս­տեց վար­չա­պետդ), այլև ա­մե­նաայ­լան­դակ հայ­հո­յանք­նե­րը հն­չեց­րիր: Թե՞ դու կա­րող ես ծե­ծել-հայ­հո­յել ում պա­տա­հի, բայց քեզ ի­րա­վունք չկա հա­կա­դար­ձե­լու: Հա­նուն ճշ­մար­տու­թյան նաև ա­սեմ` Էդ­մոնն էլ, եղ­բայրն էլ «կիրթ» են հայ­հո­յել: Իսկ քո բե­րա­նից աղ­տե­ղու­թյուն է հո­սել:
Որ­տե՞ղ էր «հո­գու քն­քույշ լա­րե­րի» տեր Սա­սու­նը, երբ իր կու­սա­կից­նե­րը հայ­հո­յում, սպառ­նում էին հան­րա­պե­տա­կան­նե­րին, երբ ցու­ցադ­րա­կան թա­ղում­ներ և հա­զար տե­սա­կի այ­լան­դա­կու­թյուն­ներ էին կազ­մա­կեր­պում նրանց բնա­կա­րան­նե­րի դռ­նե­րի տակ:
Որ­տե՞ղ էիր, Սա­սուն, երբ «սր­տիդ վար­չա­պե­տը» հայ հան­րու­թյա­նը «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­ներ» էր ան­վա­նում, հայ մար­դուն «հրո­սակ» կո­չում ու թն­դաց­նում որ­պես երգ: Ին­չու՞ չէիր ըմ­բոս­տա­նում և հու­զա­թա­թավ (ինչ­պես այ­սօր) ե­լույ­թով սան­ձում նրան:


Հ.Գ. 3 ԱԺ-ում ներ­կա­յաց­ված խեղ­կա­տա­կու­թյու­նը` Էդ­մո­նի ծե­ծը, Սա­սու­նի շան­տա­ժը` ման­դատս կդ­նեմ, ե­թե… թերևս պլա­նա­վոր­վել ու շր­ջա­նա­ռու­թյան մեջ էր դր­վել նույն կենտ­րո­նից: Նպա­տակն էլ մեկն էր` շե­ղել հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը, խառ­նաշ­փո­թի մեջ, ժո­ղովր­դի լեզ­վով ա­սած` «սղաց­նել» Լան­զա­րո­տի աղմ­կա­հա­րույց կոն­վեն­ցիան, կա­նաչ ճա­նա­պարհ հար­թե­լով Ստամ­բու­լյա­նի ու ԼԳԲՏ-ա­կան ան­բա­րո­յա­կան­նե­րի հա­մար:

Դիտվել է՝ 2240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ