«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
22.05.2020 | 00:55
Ինձ սևեռ­ված հա­յաց­քը կա­տա­ղի ու ան­հան­դուր­ժող էր, աչ­քերն՝ ան­հան­գիստ, ա­սես մա­րախ մտած դա­վա­դիր էին ո­րո­նում, թավ մո­րու­քը սր­վել, շր­թունք­նե­րը բա­րա­կել ու կզակն ա­ռաջ էր ցց­վել: Ներ­քին ձայնս հու­շում էր, որ լո­գա­րան է ներ­խու­ժել ան­տե­սա­նե­լի չար ուժ, որն ուր որ է կա­րող է հար­ձակ­վել ինձ վրա, սեղ­մել կո­կորդս, խեղ­դել, գա­նա­հա­րել, բա­նադ­րել, ա­րյունս խմել: Ինչ­պես ա­սում են՝ ան­կոչ հյուրն ա­վե­լի վատ է, քան կով­կա­սյան թա­թա­րը: Դա, ի­հար­կե, սել­ջուկ­նե­րին չի վե­րա­բե­րում, որ ա­ռանց հրա­վե­րի ոտ­քով եր­կար ճամ­փա կտ­րե­ցին, քր­տինք ու ա­րյուն թա­փե­ցին և ե­կան մեր տուն: Իսկ սա­տա­նան հո պո­զով-պո­չով չի՞ լի­նում: Նա ա­մե­նուր է, բո­լոր ման­րուք­նե­րի, պա­հա­րան­նե­րի, ճամպ­րուկ­նե­րի, դա­րակ­նե­րի մեջ, կա­րող է գոր­գի տակ պահ­վել կամ հայ­տն­վել օ­դում, նույ­նիսկ սառ­նա­րա­նի մեջ: ՈՒ­զում էի բռ­նել շուրջս վխ­տա­ցող ուր­վա­կան­նե­րին ու յոթ պոր­տը նախ­շել, հայ­հո­յել, բռուն­ցք­նե­րով հար­ված­նե­րի կրա­կա­հեր­թեր տե­ղալ և տես­նել, թե ինչ­պես է սա­տա­նա­յա­պե­տի քթից ու բե­րա­նից ժայթ­քում ա­րյունն ու ծո­րում ե­րեսն ի վար, ինչ­պես է նա ա­նօգ­նա­կան բա­ռա­չում և զուր փոր­ձեր կա­տա­րում ծած­կե­լու կապ­տուկ­նե­րով զար­դար­ված ար­նա­շա­ղախ դեմ­քը: Հա­յե­լու մեջ ար­տա­ցոլ­վող պատ­կերն աս­տի­ճա­նա­բար այ­լա­փոխ­վեց, և իմ առջև երևու­թա­ցավ կո­տո­շա­վոր ու ե­րա­խից դուրս ցց­ված ժա­նիք­նե­րը կրճ­տաց­նող մի ա­րա­րած, ո­րը խա­ղաց­նում էր իր եր­կար պո­չը այն­պես, որ թվում էր, թե կմտ­րա­կի ինձ: Դա սա­տա­նան էր՝ իր սար­սա­փազ­դու տես­քով: Ինք­նա­մո­ռաց­ման մեջ, կորց­նե­լով ինք­նա­տի­րա­պե­տումս, ես փոր­ձե­ցի պա­տից պո­կել և շպր­տել հա­յե­լին, խփել պա­տե­պատ, փշուր-փշուր ա­նել, տրո­րել ոտ­քե­րիս տակ և մե­կընդ­միշտ ա­վար­տել իմ նկատ­մամբ նրա հետևո­ղա­կան մո­լե­ռանդ հե­տապն­դում­նե­րը: Բայց սար­սա­փից ան­կա­րող էի նույ­նիսկ բղա­վել: Իսկ սա­տա­նան, ա­տամ­նե­րը կրճ­տաց­նե­լով շա­րու­նա­կում էր սևեռ­ված ինձ նա­յել, ա­սես, ցան­կա­նում էր հիպ­նո­սաց­նել օ­ձա­յին հնարք­նե­րով: Ես հետ քաշ­վե­ցի հա­յե­լուց: Դի­վա­կան պատ­կերն ան­հե­տա­ցավ: Դար­ձյալ դժ­կա­մու­թյամբ ու սար­սու­ռով մո­տե­ցա հա­յե­լուն: Նրա­նում ար­տա­ցոլ­ված դեմ­քը վե­րա­կեն­դա­նա­ցավ: ՈՒ մնա­ցինք ես և նա: Ես չի­մա­ցա, թե` ին­չո՞ւ, իսկ նա չա­սաց, թե` ինչ­պե՞ս...
«Մի՞­թե ես եմ: Սա ի՞նչ կեր­պա­րա­նա­փո­խու­թյուն է,- զար­հու­րան­քով մտա­ծե­ցի և ինք­նամ­խի­թար­ման փորձ ա­րե­ցի,- սա­տա­նան այն­քան սար­սա­փե­լի չէ, որ­քան թվում է: Խփիր մռ­թին,- հրա­մա­յա­բար շշն­ջա­ցի ինքս ինձ՝ հա­մար­ձա­կու­թյուն հա­ղոր­դե­լով գոր­ծո­ղու­թյուն­նե­րիս: - Նեռն ան­զեն է, նրա զենքն իր պա­րու­նա­կու­թյունն ու էու­թյունն է, ո­րին զի­նա­թա­փել գրե­թե անհ­նար է»:
Վեր­ջին կա­յա­րանն է: Զգու­շա­ցե՛ք, դռ­նե­րը փակ­վում են՝ ներ­սում գա­զա­զած շուն կա: Կծում է ա­ռանց նա­խազ­գու­շաց­ման՝ ա­ռանց հա­չա­լու, սու­սու­փուս։
Պատ­կե­րաց­րի, թե բռունցքս մխրճ­վում է հա­յե­լուց ինձ նա­յող սա­տա­նա­յի գան­գի մեջ՝ դուրս թա­փում ու­ղե­ղը, և նրա դեմ­քի մա­սե­րը հա­յե­լու բե­կոր­նե­րի հետ փշր­վում են հա­տա­կին: Եվ այդ երևա­կա­յա­կան սո­դոմ-գո­մո­րի մեջ լս­վում է վան­դա­կա­վոր կար­ճա­փեշ քիլթ հա­գած հա­ղոր­դա­վա­րի բամբ ձայ­նը. «Ձեր ու­շադ­րու­թյանն ենք ներ­կա­յաց­նում մեր պա­տա­նի մե­ծա­տա­ղանդ և խոս­տում­նա­լի եր­գա­հան այ­սինչ այ­նին­չյա­նի կոն­ցեր­տա­յին ա­դա­ջիոն՝ նվիրվսծ շոտ­լան­դա­ցի բա­նաս­տեղծ Ռո­բերտ Բյորն­սի պայ­ծառ հի­շա­տա­կին, ո­րը գր­ված է եր­գե­հո­նի, սաք­սո­ֆո­նի, թա­ռի ու քյա­ման­չա­յի, կի­թա­ռի և պար­կապ­զու­կի հա­մար», և մի ան­տա­նե­լի, ա­սես տիե­զե­րա­կան աղ­մուկ, ծն­ված նվա­գախմ­բի ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի ա­նըն­կա­լե­լի ժխո­րից ու փշր­վող ա­պա­կի­նե­րի խշր­տո­ցի խա­չա­սե­րու­մից, սղո­ցեց լսո­ղու­թյունս։ Եվ այդ հու­դա­յա­կան ի­րա­րանց­ման մեջ սա­տա­նան անս­պա­սե­լիո­րեն նա­խա­հար­ձակ ե­ղավ ու հա­յե­լու մե­ջից բռունց­քով հար­վա­ծեց ճա­կա­տիս: Թվաց, թե մո­լո­րա­կը մեր աշ­խար­հագ­րու­թյան կա­բի­նե­տի գլո­բու­սի տեսքն ու­ներ, ո­րը դա­սի ժա­մա­նակ ըն­կավ ձեռ­քե­րիցս, պայ­թեց ու ցա­քուց­րիվ ե­ղավ: Հա­յե­լու փշուր­նե­րը բե­կոր­նե­րի վե­րած­վե­ցին և փո­շիաց­րին սա­տա­նա­յի պատ­կե­րը: Հա­յե­լու կոտր­վե­լը վատ նշան է, ա­սում են՝ սուգ կլի­նի, ջհան­դա՛­մը, կարևորն այն է, որ ես հա­սա նպա­տա­կիս՝ հայտ­նա­գոր­ծե­ցի և չե­զո­քաց­րի վտան­գա­վոր ա­նոր­սա­լի հրե­շին: Հու­սամ, վեր­ջա­պես, ա­վարտ­վեց իմ ա­մե­նօ­րյա ան­դուլ պայ­քարն ընդ­դեմ այդ նենգ և վտան­գա­վոր սրի­կա­յի: Հար­կա­վոր է ընդ­հան­րա­պես հրա­ժար­վել այդ չա­րա­բաս­տիկ հա­յե­լի­նե­րին նա­յե­լուց: Հի­մա կկան­չեմ ու­ժա­յին­նե­րին և օ­րի­նա­պահ­նե­րին ու մի լավ կքլն­գեմ, որ բա­նի պետք չեն, որ ի­րենց գործն էլ եմ ես կա­տա­րում և, ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, կու­ղար­կեմ սա­րում ա­նա­սուն պա­հե­լու…
Հար­գե­լի տիկ­նայք և պա­րո­նայք, սի­րե­լի քույ­րիկ­ներ և եղ­բայ­րիկ­ներ, պա­պիկ­ներ և տա­տիկ­ներ, ի՛մ ժո­ղո­վուրդ, դուք սր­տիս մեջ եք, ոչ լեզ­վիս վրա… Խո­նարհ­վում եմ ձեր առջև: Հպար­տա­նում եմ ձե­զա­նով: Ի դեպ, ես դեռ չեմ ա­սել իմ վեր­ջին խոս­քը՝ ի բա­րօ­րու­թյուն մեր ժո­ղովր­դի և հա­նուն մեր պե­տա­կա­նու­թյան հզո­րաց­ման: Ա­մեն բան դեռ առջևում է: Քան­զի «Ի սկզ­բա­նէ էր Բանն, եւ Բանն էր առ Աս­տուած, եւ Աս­տուած էր Բանն»: «Նրա­նով էր, որ Աս­տուած ստեղ­ծեց ա­մեն ինչ, ա­ռանց նրա ոչ մի բան չս­տեղծ­վեց: Կյան­քը նրա­նով սկիզբ ա­ռավ և կյան­քը մարդ­կանց հա­մար Լույսն է»: Ես կա­վե­լաց­նեի, այն­պես չա­նեք, որ բա­նը բա­նից անց­նի: Հի­շեց­նում եմ, որ ազ­գա­յին և սո­ցիա­լա­կան բազ­մա­թիվ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ, պե­տա­կան կա­ռույց­նե­րի բա­րե­փո­խիչ վե­րա­դա­սա­վո­րում­ներ տա­կա­վին սպա­սում են մեր ար­մա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րին: Կնե­րեք, բայց ես վերս­տին հա­մոզ­վե­ցի, որ մենք, ըստ էու­թյան, չու­նենք ար­տա­քին թշ­նա­մի: Մեր թշ­նա­մին մեր մեջ է, մեր տա­կանքն ան­գե­րա­զան­ցե­լի է, և մենք կոչ­ված ենք լա­վի և վա­տի բա­լան­սը պահ­պա­նե­լու…
Հետևա­բար հե­ղա­փո­խու­թյան ոս­կե կո­րի­զը նախ և ա­ռաջ պար­տա­վոր է անխ­նա պայ­քար ծա­վա­լել հա­կա­հե­ղա­փո­խա­կան դուրս­պր­ծուկ­նե­րի դեմ՝ որ­դեգ­րե­լով նրանց ոչն­չաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն: Թե չէ մենք մեզ մեր ներ­սում ինք­նա­կամ կու­տենք, կպրծ­նենք, իսկ այդ սան­ձար­ձակ­նե­րի և ան­նա­հանջ տար­րե­րի հա­մա­ռե­լու դեպ­քում ամ­բողջ աշ­խար­հը կթշ­նա­մա­նա մեր դեմ: Ա­ռանց այն էլ առ­կա են հաղ­թա­նա­կած պա­տե­րազ­մը խա­ղա­ղու­թյան շր­ջա­նում տա­նուլ տա­լու վտանգ­ներ: Ամ­բողջ աշ­խար­հում մո­լեգ­նում է դա­բա­ղի հա­մա­ճա­րա­կը, բո­լո­րը կենտ­րո­նա­ցել են դրա վրա՝ էլ խո­զի գրիպ, էլ հա­վի գրիպ, էլ սի­բի­րյան խոց ու չի­նա­կան թա­գա­վա­րակ. էլ ո՞րն ա­սեմ, էլ ո՞­րը… Իսկ գլ­խա­վոր հա­մա­ճա­րա­կա­բա­նին ու­ղար­կել ենք գրո­ղի ծո­ցը: Հի­վան­դու­թյան ախ­տան­շան­նե­րի ի հայտ գա­լու դեպ­քում դի­մեք կու­սակ­ցու­թյան կենտ­րո­նա­կան կամ տա­րած­քա­յին գրա­սե­նյակ­ներ կամ զան­գա­հա­րեք ան­ձամբ ինձ: Դեռ ու՜ր եք: Սա սկիզբն է ա­ռա­ջին ա­րա­րի: Աշ­խար­հը վե­րաձևե­լու ու վե­րա­դա­սա­վո­րե­լու, հա­սա­րա­կու­թյուն­նե­րին վե­րա­դաս­տիա­րա­կե­լու ենք: Սա ձեր գե­ղի սե­կան ու իս­կյամ­բի­լը չէ, սա նույ­նիսկ պո­կեր ու պրե­ֆե­րանս չէ՝ Լաս Վե­գա­սի մա­կար­դա­կով: Ան­ցյալն ու հի­նը ամ­բող­ջո­վին պետք է սր­բենք ու նոր խա­ղի կա­նոն­ներ հաս­տա­տենք՝ տն­տե­սա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, բա­րո­յա­կան, հո­գե­բա­նա­կան, մշա­կու­թա­յին… Էլ իմ ու քո չի լի­նե­լու: Էլ չեն բա­ժա­նե­լու ի­րա­րից ազ­գեր, պե­տու­թյուն­ներ, կա­ռա­վա­րու­թյուն­ներ, սահ­ման­ներ՝ Սա­րո­յա­նը ազ­գու­թյամբ հայ է, բայց ա­մե­րի­կյան գրող, Այ­վա­զովս­կին հայ է, բայց ռուս ծո­վան­կա­րիչ, Անդ­րեյ Բա­բաևը ծն­վել է Ար­ցա­խի Մս­մա գյու­ղում, վայ թե նաև զո­րահ­րա­մա­նա­տար Սամ­վել Բա­բա­յա­նին հո­րեղ­բայր է գա­լիս, ու ա­զե­րի­նե­րը չպետք է յու­րաց­նեն նրան ու նրա «Արծ­վա­բերդ» օ­պե­րան՝ գո­նե ինք­նա­սի­րու­թյու­նից դրդ­ված չշր­ջան­ցե­լով հի­շյալ հան­գա­ման­քը, Թուր­քիա­յի «Ան­կա­խու­թյան քայ­լերգ» հիմ­նի ե­րաժշ­տու­թյան հե­ղի­նակ Էդ­գար Մա­նա­սի հայ կամ թուրք լի­նե­լը էա­կան ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նեն: Վեր­ջա­պես, ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի` հո­ղագն­դի այս կամ այն տա­րած­քը ում է պատ­կա­նում, ով ինչ լեզ­վով է խո­սում, ինչ է հագ­նում, ինչ է ա­նում, ինչ սե­ռի և ազ­գու­թյան է պատ­կա­նում՝ Փա­շաևա, Փա­շա­յան, Փա­շի­նյան, Փա­շա­զա­դե, թե Փա­շի­նով, Փա­շինգ­թոն կամ Փա­շեն­բերգ… Մի բուռ մարդ է մնա­ցել մո­լո­րա­կի վրա, որ եր­ջա­նիկ ու մար­դա­վա­յել ապ­րի: Նոր աշ­խարհ: Նոր մարդ: Նոր հա­յացք աշ­խար­հին: Ես իմ առջև դր­ված ա­ռա­ջադ­րան­քը հա­մա­րում եմ ի կա­տար: Մնա­ցյա­լը՝ հա­ջոր­դիվ…
Վեր­ջում, քա­նի որ մու­սաս փյու­նի­կի պես անս­պա­սե­լի հառ­նեց մո­խիր­նե­րից, ցան­կա­նում եմ ձեր ու­շադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել Հով­հան­նես Թու­մա­նյա­նի հայտ­նի բա­նաս­տեղ­ծու­թյու­նից մի հատ­ված՝ իմ խմ­բագ­րու­թյամբ: Նվի­րում եմ գր­չա­կից ըն­կե­րոջս՝ մեծ գրո­ղի ծնն­դյան հո­բե­լյա­նին.
Գեր­ված ենք մենք, ո՛չ ստ­րուկ -
գեր­ված մի ար­ծիվ,
Չա­րու­թյան դեմ վեհ­սիրտ միշտ,
վա­տի դեմ ազ­նիվ:
Բար­բա­րոս­ներ շատ կգան ու
կանց­նեն ան­հետ,
Ար­քա­յա­կան խոս­քը մեր կմ­նա հա­վետ:
Ո­րոշ տո­ղեր կր­ճատ­ված են քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով (ի­մա. -խմբ):
Չքա­ղա­քա­կա­նաց­նե՛լ…
Որ­պես փյու­նիկ
կրա­կից կել­նես, կել­նես նոր
Գե­ղեց­կու­թյամբ ու փառ­քով
վառ ու լու­սա­վոր:
Ա­րիա­ցի՛ր, սիրտ իմ, ե՛լ հա­վա­տով տո­կուն,
Կանգ­նիր հպարտ որ­պես լույս լեռն է մեր կան­գուն:
-Լսի՛ր, այդ բա­նաս­տեղ­ծու­թյան հե­ղի­նա­կը ոչ թե Թու­մա­նյանն է, այլ Տե­րյա­նը: Ես տնտ­ղե­ցի չորս բո­լորս: Ոչ ոք, նույ­նիսկ լյու­ցի­ֆե­րի ուր­վա­կա­նը չկար:
-Ո՞վ է,- հարց­րե­ցի:
-Ե՛ս, քո ան­դա­վա­ճան հո­գեա­ռը, - հիս­տե­րիկ քրք­ջո­ցով ար­ձա­գան­քեց ձայ­նը:
-Սա-տա-նա՞…
-Ի­հար­կե, ե՛ս եմ… Զուր ես այ­սուայն­տեղ ո­րո­նում և ինձ հայտ­նա­բե­րե­լու հրա­ման­ներ ար­ձա­կում, քան­զի ես քո ներ­սում, քո էու­թյան մեջ եմ: Մենք ան­բա­ժան ենք: Ես քեզ մշ­տար­թուն հե­տապն­դող քո ստ­վերն եմ, իսկ մի­գու­ցե դու՞ ես իմ ստ­վե­րը: Ես էլ դու եմ, ես չկա՞մ: Հի՜, հի՜, հի՜…
Շա­լոմ (Բարև), հա­րա­զա՛տս: Մա­նիշ­մա՞ (Ինչ­պե՞ս են գոր­ծերդ): Բա­րով ե­կար…
ՈՒ հո­գե­գա­լուստս մեկ­նար­կեց՝ վեհ ու վսեմ, ու վեր կա­ցա ես, որ մեր հայ­րե­նի օ­րեն­քո­վը հին՝ վեր­ջին հան­գիս­տը կար­դամ իմ ազ­գի ան­բախտ զո­հե­րին…
Լար­վա­ծու­թյունն ան­մի­ջա­պես նա­հան­ջեց, և մի հա­ճե­լի թմ­բիր պա­րու­րեց ինձ:
Մնա­ցա­ծը լավ չեմ հի­շում…
Ձի, ձի, փայ­տե ձի, մեր դռա­նը կա­պե­ցի…
Ես ու իմ Խա­չը: Ա­սում են, հե­րոս­նե­րին չեն դա­տում: Նե­րո­ղա­միտ ե­ղեք:
Խնդ­րում եմ չդա­տել ինձ օ­րեն­քի ամ­բողջ խս­տու­թյամբ: Իմ բախ­տը բե­րեց, և օգտ­վե­լով պա­տե­հու­թյու­նից, եր­ջա­նիկ պա­տա­հա­կա­նու­թյամբ ես ի­րա­գոր­ծե­ցի ի վե­րուստ նա­խախ­նա­մու­թյամբ սահ­ման­ված ա­ռա­քե­լու­թյունս: Միայն թե նե­րո­ղա­միտ ե­ղեք և նկա­տի ու­նե­ցեք, որ մե­ղա­վո­րը ես չէի, այլ ժո­ղովր­դի շա­հը:
Ա­մեն մի ծնն­դի հետ մահն էլ է ծն­վում, ա­մեն սկիզբ իր ա­վարտն ու­նի, գի­շեր­վան փո­խա­րի­նում է ցե­րե­կը, մթա­նը՝ լույ­սը, ձմ­ռա­նը՝ գա­րու­նը… Ես բա­ցա­ռիկ եմ, քան­զի իմ մեջ հա­մա­տեղ­վում են և՛ սկիզ­բը, և՛ վեր­ջը: Չխո­նարհ­վեք և չեր­կր­պա­գեք ինք­նա­կոչ մե­սիա­նե­րին (փր­կիչ­ներ), ո­րոնք իբր մա­շիախ (օ­ծյալ) են և գա­լիս են Տի­րոջ ա­նու­նով, որ փր­կու­թյուն պարգևեն մարդ­կու­թյա­նը: Եր­բեք ձի­թե­նու և ար­մա­վե­նու ճյու­ղեր չփ­ռեք նրանց առջև, քան­զի ինք­ներդ մեղ­սա­կից ու հան­ցա­վոր կդառ­նաք: Հի­շե՛ք, այժմ և ընդ­միշտ՝ Ես եմ և՛ Ալ­ֆան, և՛ Օ­մե­գան: Մնա­ցա­ծը կյան­քի թա­տե­րա­բե­մին հայ­տն­ված զանգ­վա­ծա­յին տե­սա­րան­ներ են՝ ան­ցո­ղիկ մի­ջա­կու­թյուն­նե­րով և ձա­խո­ղակ դե­րա­կա­տար­նե­րով՝ քստմ­նե­լի, ստոր, փա­ռա­սեր ու շա­հա­մոլ, ո­րոնք ի­րենց նա­խոր­դած հե­ղա­փո­խա­կան նմա­նակ­նե­րի ճա­կա­տագ­րի հան­գույն կանգ­նե­լու են պատ­մու­թյան դա­տաս­տա­նի ա­ռաջ: Օրհ­նյալ է այն թա­գա­վո­րը, որ գա­լիս է Տի­րոջ, այլ ոչ մեղ­քե­րի մեջ թաղ­ված մահ­կա­նա­ցու­նե­րի կամ­քով:
Օվ­սան­նա (Փր­կիր, ա­ղա­չում եմ), հե՜յ սա՜ն­նա, սա՜ն­նա-սա՜ն­նա, Օ՛վ-սան-նա՜… Աստ­ված ա­ռաջ: Այս­քա­նով ա­վարտ­վում է այս աս­քը, իսկ իմ կեն­սա­պա­տումն ու­նի հե­տա­գա զար­գաց­ման ե­րեք ճյուղ: Ճամ­փա­նե­րից մե­կը տա­նում է մեր գյու­ղի սպի­տակ տուն, մյու­սը՝ մեր գյու­ղի հան­գս­տա­րան, եր­րոր­դը՝ քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ:
Ե­թե ե­րեք օ­րից չվե­րա­դառ­նամ, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ե­րի­տա­սարդ գվար­դիա­յի հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րին ու­ղար­կեք իմ հետևից: Ե­թե վե­րա­դառ­նամ, մեծ աշ­խարհ է, հա­վա­նա­կան է, որ դար­ձյալ հան­դի­պենք:
Եվ վեր­ջին խոսքս, ես ու իմ Խա­չը, խնդ­րում եմ դա­տել ինձ օ­րեն­քի ամ­բողջ խս­տու­թյամբ: Միայն թե նկա­տի ու­նե­ցեք, որ մե­ղա­վո­րը ես չէի այն­քան, որ­քան ամ­բո­խը: Աստ­ված տա, չշա­րու­նակ­վի այս ասքն ու պա­տու­մը…
Գր­ված է իմ ձեռ­քով՝ սթափ և հո­գե­կան հա­վա­սա­րակ­շիռ վի­ճա­կում: Ճիշտ է, ո­րի հա­մար ստո­րագ­րում եմ: Ձեր հար­ցե­րին կպա­տաս­խա­նեմ միայն փաս­տա­բա­նիս ներ­կա­յու­թյամբ: Ե­թե չվե­րա­դառ­նամ, ե­կեք իմ հետևից: Թո՛ւ, թո՛ւ, թյու՜…
Վերջ
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ