Անհա­պաղ դա­դա­րեց­նել հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տան­քը, պաշ­տո­նանկ ա­նել պա­րետ Ա­վի­ն­յա­նին և նա­խա­րար Թո­րո­ս­յա­նին

Անհա­պաղ դա­դա­րեց­նել հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տան­քը, պաշ­տո­նանկ ա­նել պա­րետ Ա­վի­ն­յա­նին և նա­խա­րար Թո­րո­ս­յա­նին
26.05.2020 | 00:58
Բա­ցի վե­րոն­շյա­լից, անհ­րա­ժեշտ է վե­րա­կանգ­նել մի շարք սահ­մա­նա­փա­կում­ներ, անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ ոչ թե ձևա­կան, այլ ի­րա­կան վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել: Եվ սա դեռ` նվա­զա­գույ­նը:
Հա­յաս­տա­նից բա­ցի, աշ­խար­հում ար­դյոք կա՞ որևէ այլ եր­կիր, որ­տեղ երբ նոր կո­րո­նա­վի­րու­սով (SARS-CoV-2-ով) վա­րակ­վա­ծու­թյան և COVID-19-ով հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րի աճ է գրանց­վում, քա­ղա­քա­ցի­նե­րի ա­զատ տե­ղա­շար­ժի և տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան ե­ղած սահ­մա­նա­փա­կում­նե­րը խս­տաց­նե­լու կամ գո­նե նույ­նու­թյամբ պահ­պա­նե­լու փո­խա­րեն, մեղ­մաց­նում և վե­րաց­նում են: Հա­տուկ զոմ­բի­նե­րի, նի­կո­լա­պաշտ խևե­րի և բութ ան­ձանց հա­մար ըն­դգ­ծում ենք, որ խոս­քը ոչ թե հի­վան­դու­թյան հաս­տատ­ված ընդ­հա­նուր դեպ­քե­րի ա­ճի մա­սին է, որն ար­ձա­նագր­վում է աշ­խար­հի գրե­թե բո­լոր եր­կր­նե­րում, այլ հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի ա­ճի, որ­պես­զի չա­սեն, թե միայն Հա­յաս­տա­նում չէ, ամ­բողջ աշ­խար­հում է այդ­պես:
Սահ­մա­նա­փա­կում­նե­րը մեղ­մաց­նում և վե­րաց­նում են այն եր­կր­նե­րում, որ­տեղ նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան, հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րի նվա­զում է ար­ձա­նագր­վում, թեև նույ­նիսկ այդ դեպ­քում սահ­մա­նա­փա­կում­նե­րի մի մա­սի ա­ռու­մով կա­տա­րե­լով այդ քայ­լե­րը, մի շարք եր­կր­ներ սխալ են վար­վում, ինչն ա­ռա­ջի­կա­յում ու­նե­նա­լու է իր, մեղմ ա­սած, տխուր հետևանք­նե­րը:
Ապ­րում եմ Երևա­նի հի­վան­դա­նոց­նե­րից մե­կի մոտ, վեր­ջին շր­ջա­նում կտ­րուկ շա­տա­ցել են շտապ օգ­նու­թյան մե­քե­նա­նե­րի ձայ­նա­յին ազ­դան­շան­նե­րը (ար­դեն չեմ էլ հաշ­վում, թե ա­մեն օր քա­նի ան­գամ եմ լսում), ո­րոնք, խաչ­մե­րու­կից շր­ջա­դարձ կա­տա­րե­լիս, վթա­րից խու­սա­փե­լու նպա­տա­կով միաց­նում են նշ­ված մե­քե­նա­նե­րի վա­րորդ­նե­րը, բայց դրա­նով իսկ գու­ժում տագ­նապ, մեծ տագ­նապ, ո­րը, ցա­վոք, իմ հարևան­նե­րից և հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րից (քա­նի որ այլ վայ­րե­րում էլ մար­դիկ լսում են այդ ձայ­նե­րը, տես­նում շտապ օգ­նու­թյան մե­քե­նա­նե­րը) շա­տե­րի գի­տակ­ցու­թյա­նը չի հաս­նում: Հա­մոզ­վե­լու հա­մար տե­սեք, թե որ­քան մե­ծա­թիվ մար­դիկ են բարձ­րա­նում հա­սա­րա­կա­կան տրանս­պորտ ա­ռանց շն­չա­դի­մա­կի, ա­ռանց դրա մտ­նում խա­նութ, կամ` շն­չա­դի­մա­կով լի­նի, թե, ա­ռա­վել ևս, ա­ռանց շն­չա­դի­մա­կի, խա­նութ կամ դե­ղա­տուն մտ­նում ա­ռանց սպա­սե­լու, որ այն­տեղ գտն­վող մե­կը դուրս գա, նոր ին­քը մտ­նի` և՛ այդ ան­ձի, և՛ իր ա­ռող­ջու­թյունն ու նույ­նիսկ կյան­քը չվ­տան­գե­լու հա­մար:
Հի­շեց­նենք կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կում (https://covid19.gov.am/hy/news) և Armenian unified infocenter/Հայ­կա­կան միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի ֆեյս­բու­քյան է­ջում (https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter ) ՀՀ-ում COVID-19-ով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ վեր­ջին տասն օ­րե­րին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րը. մա­յի­սի 16-ին` 239 նոր դեպք, մա­յի­սի 17-ին` 189, մա­յի­սի 18-ին` 351, մա­յի­սի 19-ին` 218, մա­յի­սի 20-ին` 230, մա­յի­սի 21-ին` 335, մա­յի­սի 22-ին` 322, մա­յի­սի 23-ին` 374, մա­յի­սի 24-ին` 359, մա­յի­սի 25-ին` 452 նոր դեպք:
Այս­պի­սով ակն­հայտ է, որ վեր­ջին տասն օ­րե­րից 3-ի պա­րա­գա­յում ու­նենք և COVID-19-ով հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րի 200-ը, հին­գի պա­րա­գա­յում` 300-ը, իսկ ե­րեկ ար­դեն 400-ը գե­րա­զան­ցող ցու­ցա­նիշ­ներ, այ­սինքն` աճ նա­խորդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ, նոր դեպ­քե­րի քա­նա­կը գնա­լով շա­րու­նա­կում է ա­ճել, և կաս­կա­ծից դուրս է, որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում ա­ռա­ջի­կա­յում էլ ա­վե­լի է մե­ծա­նա­լու: Որ­պես­զի ըն­թեր­ցո­ղը հա­մե­մա­տու­թյան եզ­րեր ու­նե­նա և հա­մոզ­վի հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի ա­ճի հար­ցում, հի­շեց­նենք դրան նա­խոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­ներն ար­ձա­նագր­ված նոր դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ. ապ­րի­լի 25-ին` 81 նոր դեպք, ապ­րի­լի 26-ին` 69, ապ­րի­լի 27-ին` 62, ապ­րի­լի 28-ին` 59, ապ­րի­լի 29-ին` 65 , ապ­րի­լի 30-ին` 134 նոր դեպք, մա­յի­սի 1-ին` 82, մա­յի­սի 2-ին` 125 մա­յի­սի 3-ին` 113 նոր դեպք, մա­յի­սի 4-ին` 121 նոր դեպք: Դե հի­մա հա­մե­մա­տեք այս թվե­րը վերևում նշ­ված­նե­րի հետ:
Ինչ կա­տար­վեց այդ օ­րը` մա­յի­սի 4-ին ու դրա­նից հե­տո, ին­չի հետևան­քով տե­ղի ու­նե­ցավ COVID-19-ով հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րի աճ: Այս ա­ռու­մով պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նել հետևյալ փաս­տին. կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կում հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, մա­յի­սի 4-ից նոր փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել ար­տա­կարգ դրու­թյան ըն­թաց­քում կի­րառ­վող սահ­մա­նա­փա­կում­նե­րում։ Մաս­նա­վո­րա­պես՝ տե­ղա­շար­ժի ի­րա­վուն­քի մա­սով՝ մա­յի­սի 4-ից հան­վել են ա­զատ տե­ղա­շարժ­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րը, այ­սինքն` նշ­ված օր­վա­նից տե­ղա­շարժ­ման թեր­թի­կի կա­րիք այլևս չի ե­ղել, մինչ այդ ար­դեն իսկ հան­վել էին միջ­մար­զա­յին սահ­մա­նա­փա­կում­նե­րը: Այս մո­տե­ցու­մը պահ­պան­վել է:
Տն­տե­սա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րի մա­սով՝ ար­դեն գոր­ծող տե­սակ­նե­րին ի լրումն, մա­յի­սի 4-ից թույ­լատր­վել են ամ­բողջ մշա­կող ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, այդ թվում՝ տեքս­տի­լը, կա­հույ­քը, կո­շի­կը, պո­լիգ­րա­ֆիան և այլն, շի­նա­րա­րու­թյան ա­վար­տա­կան փու­լի աշ­խա­տանք­նե­րը, մե­ծա­ծախ և ման­րա­ծախ առևտու­րը, սա­կայն՝ միայն մաս­նա­գի­տաց­ված ու ոչ մաս­նա­գի­տաց­ված խա­նութ­նե­րում ու կր­պակ­նե­րում, հան­րա­յին սնն­դի կազ­մա­կերպ­ման մա­սով՝ ռես­տո­րան­նե­րի, բա­րե­րի, սր­ճա­րան­նե­րի, պան­դոկ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը բա­ցա­ռա­պես բա­ցօ­թյա տա­րած­քում, տե­ղե­կատ­վու­թյան և կա­պի ո­լորտն ամ­բող­ջու­թյամբ, բու­սա­բա­նա­կան և կեն­դա­նա­բա­նա­կան այ­գի­նե­րի ու բնու­թյան հա­տուկ պահ­պան­վող տա­րածք­նե­րի, ար­գե­լոց­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը:
Մա­յի­սի 4-ից թույ­լատր­վել են նաև սպոր­տա­յին ա­կումբ­նե­րի ու օ­բյեկտ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը՝ բա­ցա­ռա­պես պրո­ֆե­սիո­նալ մար­զիկ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ սպոր­տա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կաց­ման և մար­զում­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար, ան­հա­տա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րից՝ լվաց­ման, մաքր­ման և չոր մաքր­ման ծա­ռա­յու­թյուն­նե­րը, վար­սա­վի­րա­նոց­նե­րի, գե­ղեց­կու­թյան սրահ­նե­րի, մարմ­նի խնամ­քի ծա­ռա­յու­թյուն­նե­րը:
Միա­ժա­մա­նակ նշ­ված է, որ «Զու­գա­հե­ռա­բար բո­լոր թույ­լատր­ված ո­լորտ­նե­րի հա­մար գոր­ծում են գոր­ծու­նեու­թյան կազ­մա­կերպ­ման պար­տա­դիր կա­նոն­ներ, ո­րոնք չպահ­պա­նե­լը հան­գեց­նում է օ­րեն­քով սահ­ման­ված պա­տաս­խա­նատ­վու­թյան մի­ջոց­նե­րի կի­րառ­մա­նը: Միա­ժա­մա­նակ, ու­ժե­ղաց­վե­լու է վե­րահս­կո­ղու­թյու­նը կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ»։ Սա սուտ է, կեղ­ծիք, քա­նի որ վե­րոն­շյալ պար­տա­դիր կա­նոն­նե­րը զանգ­վա­ծա­բար խախտ­վում են, կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյու­նը չի ու­ժե­ղաց­վել, օ­րեն­քով սահ­ման­ված պա­տաս­խա­նատ­վու­թյան մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը, ինչ­պես մինչև մա­յի­սի 4-ը, այն­պես էլ այդ օր­վա­նից սոսկ ձևա­կան բնույթ է կրում և նպա­տակ ու­նի ըն­դա­մե­նը հեր­թա­պահ ցու­ցա­նիշ­ներ ա­պա­հո­վե­լու, այն բնավ հա­մար­ժեք չէ զանգ­վա­ծա­բար կա­տար­վող խախ­տում­նե­րի քա­նա­կին:
Գի­տե՞ք ին­չու Նի­կոլն իր իշ­խա­նու­թյամբ չի հա­մար­ձակ­վում, ինչ­պես հարկն է, վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ, տու­գա­նել խախ­տում­ներ թույլ տված ան­ձանց թե­կուզ կե­սի կե­սին, տու­գանք կամ պա­տաս­խա­նատ­վու­թյան այլ մի­ջոց կի­րա­ռել կա­նոն­նե­րը խախ­տած հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի թե­կուզ կե­սի կե­սի նկատ­մամբ, ո­րով­հետև դրա­նից հե­տո հպարտ քա­ղա­քա­ցի­ներն ի­րեն, մեղմ ա­սած, գա­հըն­կեց կա­նեն: Ներ­կա­յիս ղե­կա­վար­նե­րի հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան նշ­ված պատ­ճա­ռից բա­ցի, կա­րող է լի­նել նաև նպա­տակ, ո­րը, սա­կայն, մեկ այլ հրա­պա­րակ­ման թե­մա է:
Մա­յի­սի 4-ին գու­մա­րեք COVID-19-ով հի­վան­դու­թյան գաղտ­նի շր­ջա­նը` հիմ­նա­կա­նում մինչև 14 օր, ա­ռան­ձին դեպ­քե­րում դրա­նից եր­կար, և կհաս­կա­նաք, թե ին­չու մա­յի­սի 16-ից ար­դեն ար­ձա­նագր­վե­ցին հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի 200-ը և 300-ը գե­րա­զան­ցող ցու­ցա­նիշ­ներ, կտ­րուկ ա­ճե­ցին COVID-19-ով հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րը: Եվ ա­հա նշ­ված պայ­ման­նե­րում, երբ մա­յի­սի 18-ին հայ­տա­րար­վեց Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան մինչ այդ ար­ձա­նագր­ված­նե­րից ա­մե­նա­բարձր ցու­ցա­նի­շի` 351 հաս­տատ­ված նոր դեպ­քի մա­սին, հենց նույն օր­վա­նից թույ­լատր­վեց հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տան­քը, այն ամ­բող­ջո­վին վե­րա­կան­գն­վեց: Ա­վե­լին. այդ օր­վա­նից վե­րա­բաց­վե­ցին առևտրի վայ­րե­րը, ո­րոնց գոր­ծու­նեու­թյու­նը մինչ այդ ար­գել­ված էր, ման­կա­պար­տեզ­նե­րը,
հան­րա­յին սնն­դի օ­բյեկտ­նե­րին ի­րա­վունք տր­վեց ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցել նաև փակ տա­րածք­նե­րում:
Վե­րոն­շյա­լը կա­րե­լի է հա­մա­րել ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նրա գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան, ՀՀ ար­տա­կարգ դրու­թյան պա­րետ, փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի կող­մից յու­րօ­րի­նակ դի­վեր­սիա ՀՀ բնակ­չու­թյան նկատ­մամբ: Հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տան­քի վե­րա­կան­գն­ման ու մնա­ցած ար­գելք­նե­րի վե­րաց­ման հետևանք­նե­րը մեր երկ­րի բնակ­չու­թյու­նը վեր­ջին մի քա­նի օ­րե­րին ար­դեն սկ­սում է տես­նել` հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի օ­րա­կան 300-ը և 400-ը գե­րա­զան­ցող ցու­ցա­նիշ­նե­րի տես­քով, բայց ա­վե­լի մեծ չա­փով նոր է տես­նե­լու, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ COVID-19-ով հի­վան­դու­թյան ին­կու­բա­ցիոն (գաղտ­նի) շր­ջա­նը հիմ­նա­կա­նում մինչև 14 օր է, իսկ ո­մանց մոտ ախ­տան­շան­ներն ի հայտ են գա­լիս վա­րա­կու­մից 4 օր հե­տո:
Ե­թե մա­յի­սի 18-ից հաշ­վենք այդ չորս օ­րը (մա­յի­սի 18, 19, 20, 21), և ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ մա­յի­սի 22-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տվյա­լը (322 նոր դեպք) ար­տա­հայ­տում է մա­յի­սի 21-ի ժա­մը 11: 00-ից մինչև մա­յի­սի 22-ի ժա­մը 11:00-ն հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կը, կտես­նենք նշ­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րաց­նե­լու ուղ­ղա­կի հետևան­քը: Այ­նու­հան­դերձ, մա­յի­սի 18-ից սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րաց­ման ա­հա­վոր հետևանք­նե­րը տես­նե­լու ենք այս ամս­վա վեր­ջից, հու­նի­սի սկզ­բից սկ­սած: Դա միան­գա­մայն սպա­սե­լի է, ե­թե հի­վան­դու­թյան գաղտ­նի շր­ջա­նի (հիմ­նա­կա­նում մինչև 14 օր, ո­րոշ դեպ­քե­րում ա­վե­լի եր­կար) հաշ­վար­կը կա­տա­րենք մա­յի­սի 18-ից` այդ օր­վան գու­մա­րե­լով 14 օր: Հե­տո ար­դեն վա­րակ­ման ու վա­րա­կի փո­խանց­ման դեպ­քե­րը շղ­թա­յա­կան ռեակ­ցիա­յի նման ա­ճե­լու են, շատ մոտ է այն օ­րը, երբ կգ­րանց­վեն ար­դեն օ­րա­կան 500-ը, 600-ը գե­րա­զան­ցող հաս­տատ­ված նոր դեպ­քեր:
Այս ա­մե­նը գրում ենք ոչ թե ըն­թեր­ցող­նե­րին ա­հա­բե­կե­լու, այլ նրանց` առ­կա վտան­գը և անվ­տան­գու­թյան գո­նե տար­րա­կան կա­նոն­նե­րը խս­տո­րեն պահ­պա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը չգի­տակ­ցող մա­սին զգու­շաց­նե­լու, զգո­նու­թյան, սթա­փու­թյան կո­չե­լու, ինչ­պես նաև ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես` ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նրա գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան, ՀՀ ար­տա­կարգ դրու­թյան պա­րետ, փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նի հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան (ո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, մի շարք դեպ­քե­րում էլ ան­գոր­ծու­թյան) ա­հագ­նա­ցող հետևանք­նե­րը հա­սա­րա­կու­թյանն ի ցույց դնե­լու և հաս­կա­նա­լի դարձ­նե­լու հա­մար:
Օ­րերս եր­կար շր­ջե­ցի Երևա­նում, շատ բան դի­տար­կե­ցի… Չհաշ­ված շն­չա­դի­մակ­ներ կրող փոք­րա­մաս­նու­թյա­նը, կար­ծես թե ո­չինչ էլ չէր պա­տա­հել, նույն կյանքն էր, ինչ մինչև ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լը:
Ակն­հայտ է, որ Հա­յաս­տա­նում ե­րեկ ժա­մը 11:00-ի դրու­թյամբ հրա­պա­րակ­ված հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի ցու­ցա­նի­շը (նա­խորդ 24 ժա­մում` 452) մոտ վեց ան­գամ գե­րա­զան­ցում է նույն ժա­մա­նա­կաըն­թաց­քում ա­պա­քին­ված­նե­րի քա­նա­կին` 81 մարդ: Նա­խորդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում նույն­պես GOVID-19-ով հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րը գե­րա­զան­ցել են ա­պա­քին­ված­նե­րի թվին:
Մինչև այժմ Հա­յաս­տա­նում GOVID-19-ով հի­վանդ­նե­րի շր­ջա­նում մա­հա­ցու­թյան տո­կո­սը փոքր է ե­ղել, առ ե­րեկ ժա­մը 11:00-ն մահ­վան 87 դեպք է գրանց­վել շնոր­հիվ վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րում հա­մա­պա­տաս­խան տե­ղե­րի, թո­քե­րի ար­հես­տա­կան օ­դա­փո­խու­թյան սար­քե­րի առ­կա­յու­թյան, նշ­ված բա­ժան­մունք­նե­րում հա­մա­պա­տաս­խան դե­ղո­րայ­քա­յին և այլ բու­ժօգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու, ինչ­պես նաև մեր բժիշկ­նե­րի հե­րո­սա­կան աշ­խա­տան­քի շնոր­հիվ: ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով, սա­կայն, շատ մոտ ա­պա­գա­յում GOVID-19-ով նոր դեպ­քե­րի (այդ թվում նաև` հի­վան­դու­թյան ծանր ու խիստ ծանր ըն­թաց­քով) քա­նակն այն­քան է ա­ճե­լու և այդ աճն այն­քան մեծ է լի­նե­լու ա­պա­քին­ված­նե­րի քա­նա­կի հա­մե­մատ, որ վեր­ջին­նե­րիս հա­մար վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րում այլևս տեղ չի լի­նե­լու, վե­րոն­շյալ սար­քերն էլ պար­զա­պես չեն բա­վա­րա­րե­լու: Եվ հենց այդ ժա­մա­նակ մենք կու­նե­նանք մահ­վան դեպ­քե­րի կտ­րուկ աճ ու մեծ քա­նակ: Նրան­ցից յու­րա­քան­չյու­րի հա­մար Փա­շի­նյա­նը, իր գլ­խա­վո­րած իշ­խա­նու­թյամբ հան­դերձ, պա­տաս­խան է տա­լու: Դա սոսկ ժա­մա­նա­կի հարց է:
Այն, որ վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րում մահ­ճա­կալ­նե­րի քա­նա­կը, առ­կա մյուս հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը շու­տով չեն բա­վա­կա­նաց­նե­լու և վի­ճա­կը գնա­լով ա­հագ­նա­նում է, ըստ էու­թյան, հայտ­նել է նույ­նիսկ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նը: Մա­յի­սի 22-ին Հան­րա­յին խոր­հր­դի ան­դամ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ պա­տաս­խա­նե­լով Հան­րա­յին խոր­հր­դի ան­դամ Դա­նիել Իոան­նի­սյա­նի հար­ցին, նա ա­սել է, որ, հնա­րա­վոր է, կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րի բուժ­ման խոր սոր­տա­վոր­ման ան­ցում լի­նի։
«Խո­րը սոր­տա­վո­րում պա­տե­րազ­մի ժա­մա­նակ է նաև ար­վում, երբ այն պա­ցիենտ­նե­րին են հիմ­նա­կա­նում վերց­նում բուժ­ման, ո­րոնք որ շանս ու­նեն փրկ­վե­լու, և հա­կա­ռա­կը,- ա­սել է Թո­րո­սյա­նը:- Չի բա­ցառ­վում, որ նույ­նիսկ այս տեմ­պի պահ­պան­ման ժա­մա­նակ մենք մոտ օ­րե­րը դրան գնանք, բայց մենք ա­մեն ինչ ա­նում ենք, որ դրան չգ­նանք, նոր մահ­ճա­կալ­ներ ենք նե­րա­ռում և այլն»։
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք հետևյալ ար­տա­հայ­տու­թյա­նը` «Չի բա­ցառ­վում, որ նույ­նիսկ այս տեմ­պի պահ­պան­ման ժա­մա­նակ…»: Ար­դեն պարզ է, որ հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րի ա­ճի այդ տեմ­պե­րը չեն պահ­պան­վե­լու, քա­նի որ նրա այդ հայ­տա­րա­րու­թյան օ­րը (մա­յի­սի 22-ին) հրա­պա­րակ­ված հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի ցու­ցա­նի­շը 322-ն էր, հե­տո շա­րու­նա­կեց դրա հա­մե­մատ մի քա­նի տաս­նյա­կով ա­ճել, իսկ ե­րեկ ար­դեն հայ­տա­րար­վեց 452 հաս­տատ­ված նոր դեպ­քի մա­սին: Սա նշա­նա­կում է, որ COVID-19-ով հի­վանդ ու խիստ ծանր վի­ճա­կում գտն­վող բազ­մա­թիվ ան­ձինք շու­տով բուժ­ման չվերց­վե­լով, բու­ժօգ­նու­թյուն չս­տա­նա­լով, պար­զա­պես մա­հա­նա­լու են, այ­սինքն` մահ­վան դեպ­քե­րի կտ­րուկ աճն ան­խու­սա­փե­լի է, ին­չին Թո­րո­սյա­նը փոր­ձում է հա­սա­րա­կու­թյա­նը նա­խա­պատ­րաս­տել` «Չի բա­ցառ­վում» զգու­շա­վոր ար­տա­հայ­տու­թյամբ:
Ինչ վե­րա­բե­րում է նրան, թե «…մենք ա­մեն ինչ ա­նում ենք, որ դրան չգ­նանք, նոր մահ­ճա­կալ­ներ ենք նե­րա­ռում և այլն», ա­պա սուտ է, թե իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն ինչ ա­նում են, որ դրան չգ­նան, սահ­մա­նա­փա­կում­նե­րը մեղ­մե­լը, վե­րաց­նե­լը, ա­վե­լին` այդ պայ­ման­նե­րում պատ­շաճ վե­րահս­կո­ղու­թյուն չա­պա­հո­վե­լը վկա­յում է ճիշտ հա­կա­ռա­կի մա­սին: Նոր մահ­ճա­կալ­ներ ա­վե­լաց­նե­լը և մի քա­նի այլ գոր­ծո­ղու­թյուն­ներ բա­վա­րար չեն այդ ա­ղե­տից խու­սա­փե­լու հա­մար, դա գո­նե մեղ­մե­լու հա­մար նվա­զա­գույնն անհ­րա­ժեշտ է ան­հա­պաղ դա­դա­րեց­նել հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տան­քը, պա­րետ Ա­վի­նյա­նի փո­խա­րեն նշա­նա­կել ի­րա­վի­ճա­կը հա­մար­ժեք գնա­հա­տե­լու ու­նակ, բա­վա­րար գի­տե­լիք­ներ ու գի­տակ­ցու­թյուն ու­նե­ցող ան­ձի, պաշ­տո­նանկ ա­նել Ար­սեն Թո­րո­սյա­նին:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ