Ասում են...

Ասում են...
15.12.2020 | 00:16

...թե իբր քիչ էր, որ պե­տա­կան կա­ռա­վար­ման օ­ղակ­նե­րում 2,5 տա­րի ան­կա­ռա­վա­րե­լիու­թ­յուն ու քաոս է, մի բան էլ աշ­խա­տա­կից­նե­րը կրակն են ըն­կել ա­րագ-ա­րագ փոխ­վող ղե­կա­վար­նե­րի ձեռ­քը։ Երկ­րի հա­մար ռազ­մա­վա­րա­կան ո­լորտ հա­մար­վող կր­թու­թ­յու­նը, ո­րը Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նի թեթև ձեռ­քով լրիվ քա­րու­քանդ ե­ղավ, հի­մա էլ վս­տահ­վել է մի մար­դու, որն այդ ա­վե­րակ­ներն իբր պի­տի ղե­կա­վա­րի։

Սա­կայն, ա­սում են, նա ո­լոր­տից հաս­կա­նում է այն­քան, որ­քան իր նա­խոր­դը։ Ինչ խոսք, Վահ­րամ Դու­մա­ն­յա­նի մուտ­քը բա­վա­կան «հա­ջող» ե­ղավ՝ պա­տե­րազ­մի սար­սա­փե­լի ի­րո­ղու­թ­յուն­նե­րի այս օ­րե­րին հրա­պա­րակ նետ­վեց ռեկ­տոր­նե­րի նշա­նակ­ման աղմ­կա­հա­րույց նա­խա­գի­ծը։ Լևո­նա­կա­նի համ­բավ ու­նե­ցող նա­խա­րա­րը, ա­սում են, ըն­դա­մե­նը ար­տա­քին շղարշն է, հետևում կր­կին Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յանն է, նա շա­րու­նա­կում է ո­լոր­տում իր քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը թե­լադ­րել ։ Դրա վառ օ­րի­նակն այս օ­րեն­քի փո­փո­խու­թ­յունն էր, ո­րը մշակ­վել էր հենց նրա ժա­մա­նակ, իսկ Դու­մա­ն­յանն ըն­դա­մե­նը շր­ջա­նա­ռու­թ­յան մեջ դրեց այն՝ ա­ռանց տառ կամ բառ փո­խե­լու։

Դիտվել է՝ 248865

Մեկնաբանություններ