Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 7 մանդատ:               
 

Ասում են...

Ասում են...
10.04.2023 | 21:16

Եվրոպան չպետք է ո՛չ ԱՄՆ-ի, և ո՛չ էլ Չինաստանի հետևորդը լինի, հակառակ դեպքում, կարող ենք ներքաշվել ճգնաժամերի մեջ, որոնք մերը չեն։

Ամենավատը մտածելն է, թե մենք՝ եվրոպացիներս, պետք է հետևորդ լինենք ու հարմարվենք ամերիկյան ռիթմին կամ չինական չափազանց արձագանքին։

Մենք պետք է հստակ գիտակցենք՝ որտեղ են մեր հայացքները հատվում ԱՄՆ-ի հետ, սակայն լինի դա ՈՒկրաինան, Չինաստանի հետ հարաբերությունները կամ պատժամիջոցները, մենք ունենք եվրոպական ռազմավարություն։

Էմանուել Մակրոն

Դիտվել է՝ 88207

Մեկնաբանություններ