Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տո­նի­կա­շեն (երևա­կա­յա­կան ճամ­փոր­դու­թ­յուն Covid-19-ի պայ­ման­նե­րում)

Տո­նի­կա­շեն (երևա­կա­յա­կան ճամ­փոր­դու­թ­յուն Covid-19-ի պայ­ման­նե­րում)
08.09.2020 | 00:23

(Նախորդ մասը)


Երբ գնաց­քը շարժ­վում է, նա­յում եմ պա­տու­հա­նից դուրս ու կր­կին մտա­բե­րում 1915-ի ապ­րի­լը: Նրանց գնաց­քը ու­րիշ էր: Վա­գո­նի դռ­նե­րը փակ էին, պա­տու­հան­նե­րը՝ ան­թա­փանց, և հս­կում էին սվի­նա­վոր­նե­րը:
Ա­հա դեմ դի­մաց ու կողք կող­քի նս­տած են Կո­մի­տաս ու Գրի­գո­րիս վար­դա­պետ­նե­րը, «Սա­բահ» թեր­թի խմ­բագ­րա­պետ Տի­րան Քե­լե­կյանն ու բժիշկ Վահ­րամ Թոր­գո­մյա­նը: Դոկ­տորն ա­նա­սե­լի տխուր է, գլու­խը կախ, ար­ցուն­քոտ աչ­քե­րով տրտն­ջում է, որ այլևս չի տես­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին: Կո­մի­տասն ա­նընդ­հատ քա­ջա­լե­րում է ընկ­ճյա­լին, և դա նրա՝ հոգևո­րա­կա­նի պար­տա­կա­նու­թյունն է, որ կա­տա­րում է:
Ես գի­տեմ աք­սո­րա­կան­նե­րից գրե­թե յու­րա­քան­չյու­րի գործն ու ճա­կա­տա­գի­րը, բայց գի­տե­լի­քը բա­վա­րար չէ, ես ան­կա­րող եմ վե­րապ­րել բնազ­դար­ձակ թուր­քի պատ­ճա­ռած սար­սափ­ներն ու այն հու­սալ­քու­թյու­նը, որ նրանք զգա­ցին ի­րենց մաշ­կի վրա:
…Գնացքն անց­նում է չք­նաղ Իզ­միտն ու Պար­տի­զա­կը և կանգ առ­նում Ա­դա­բա­զա­րում: Այս նույն եր­կա­թու­ղագ­ծով կա­րե­լի է հաս­նել Էս­կի­շե­հիր, ա­պա՝ Թուր­քիա­յի մայ­րա­քա­ղաք Ան­կա­րա, այդ­տե­ղից ան­հայտ ճա­նա­պարհ­նե­րը կտա­նեն Չանկ­րի և Ա­յաշ, որ­տեղ ան­բու­ժե­լի հո­գե­կան խան­գար­մունք ու­նե­ցավ Կո­մի­տաս վար­դա­պետն ու սրա­խող­խող ե­ղան բազ­մա­թիվ բա­նաս­տեղծ­ներ, ար­ձա­կա­գիր­ներ, բժիշկ­ներ, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ, պե­տա­կան պաշ­տո­նյա­ներ և պա­տա­հա­կան մար­դիկ: (Այդ­պի­սին էր մե­կը, ո­րի ա­նուն-ազ­գա­նու­նը հա­մըն­կել էր հե­ղա­փո­խա­կան գործ­չի, ու սխալ­մամբ ձեր­բա­կալ­վել էր: Ար­դեն Ա­յա­շի բան­տում պարզ­վեց, որ հի­վան­դոտ աչ­քե­րով ու հնա­մաշ շո­րե­րով այդ մար­դը շնաս­պան է: Պոլ­սի փո­ղոց­նե­րում ա­զա­տո­րեն թրև ե­կող շնե­րին բռ­նում-սատ­կաց­նում էր, պո­չե­րը կտ­րում, որ­պես ա­պա­ցույց ներ­կա­յաց­նում թա­ղա­պե­տա­րան և ա­մեն պո­չի հա­մար ստա­նում 60 փա­րա: Օ­րա­կան՝ 5-10 շուն, և դա էր մար­դու ար­հես­տը: Բա­նաս­տեղծ Սիա­ման­թո, «Ա­զա­տա­մար­տի» խմ­բագ­րա­պետ, գրող Ռու­բեն Զար­դա­րյան, բժիշկ Նա­զա­րեթ Տա­ղա­վա­րյան, հա­սա­րա­կա­կան գոր­ժիչ­ներ, ե­րես­փո­խան­ներ և… շնաս­պան: Դա այն­քան վի­րա­վո­րա­կան էր, որ բժիշկ Նագ­գա­շյա­նը նրա ա­նու­նից հե­ռա­գիր ու­ղար­կեց Թա­լեա­թին, և մի քա­նի օր անց շնա­հա­վաքն ա­զատ ար­ձակ­վեց): Բո­լո­րի դժ­բախ­տու­թյան պատ­ճա­ռը մեկն էր՝ նրանք հայ էին:
Իջ­նում եմ կա­ռա­մա­տույց ու նա­յում շուրջս: Ա­պա հա­նում եմ պլան­շետս ու թեր­թում կա­յա­րա­նի հին լու­սան­կար­նե­րը:
Ա­ռա­ջին շո­գե­կառ­քը Պոլ­սից 4-5 ժա­մում այս­տեղ հա­սավ 1897-ին, իսկ կա­յա­րա­նը գտն­վում էր քա­ղա­քից մոտ 5 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա:
Եր­կա­թու­ղու գոր­ծար­կու­մը հե­ղա­փո­խա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ Ա­դա­բա­զա­րի հա­մար, նոր ա­ռա­ջըն­թա­ցի հիմք հան­դի­սա­ցավ: Հա­յու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ իր բերքն ու բա­րի­քը, զա­նա­զան ապ­րանք­նե­րը վա­ճառ­քի տա­նե­լու ոչ միայն Պո­լիս, այլև հասց­նե­լու Նի­կո­մի­դիա­յի ծո­վե­զերք. քա­ղա­քը հարս­տա­ցավ:
Բայց այս կա­յա­րանն ինձ հա­մար վեր­ջի սկզ­բի խոր­հր­դա­նիշն է: Երբ 1915 թ. հու­լի­սի18-ին սկս­վեց հա­յու­թյան տե­ղա­հա­նու­թյու­նը, նրանց՝ ա­վե­լի քան 20 հա­զար հո­գու, բե­րե­ցին այս­տեղ, ե­րեք օր­վա ըն­թաց­քում՝ ու­նեզր­կե­լուց, թա­լա­նե­լուց հե­տո, ա­նա­սուն­նե­րի պես լց­րին ապ­րան­քա­տար վա­գոն­ներ, ու գնացք­նե­րը տա­րան երկ­րի խոր­քե­րը: Ե­րեք տար­վա ըն­թաց­քում 3/4-ը կո­տոր­վեց, իսկ 1918-ին Տեր-Զո­րից այս նույն կա­յա­րան վե­րա­դար­ձավ շուրջ 4000 հո­գի:

Կա­յա­րա­նից դուրս գա­լիս ան­մի­ջա­պես տես­նում եմ Ա­թա­թուր­քի՝ դրոշ­նե­րով զար­դա­րուն ե­ռա­հարկ թան­գա­րա­նը: Այդ­պի­սի թան­գա­րան­ներ կան Թուր­քիա­յի գրե­թե բո­լոր քիչ թե շատ կարևոր քա­ղաք­նե­րում, ա­սես հի­շե­ցում, թե ում երկ­րում ես գտն­վում: Ինձ այդ հի­շե­ցու­մը պետք չէ, ես գի­տեմ, որ գտն­վում եմ իմ ժո­ղովր­դի ևս մեկ դահ­ճի երկ­րում: Ո­րով­հետև այն, ինչ չար­վեց Թա­լեա­թի օ­րոք, ա­յո՛, խոս­քը բուն քա­ղա­քում կո­տո­րա­ծի մա­սին է, ա­րեց Քե­մա­լը:
1921 թ. անգ­լիա­ցի­նե­րը լքե­ցին Ա­դա­բա­զա­րը և քա­ղա­քում տե­ղա­կայ­ված հու­նա­կան զոր­քին խոր­հուրդ տվե­ցին հե­ռա­նալ Իզ­միտ: Զոր­քի հետ քա­ղա­քը թո­ղե­ցին նաև ցե­ղաս­պանդ վե­րապ­րած հա­յե­րը, բայց ոչ բո­լո­րը, 600 հո­գի ո­րո­շե­ցին մնալ ու յո­լա գնալ թուր­քա­կան նոր իշ­խա­նու­թյան հետ: Ինչ­պի­սի՜ պար­զամ­տու­թյուն… Նրանք հա­վաք­վե­ցին ազ­գա­պատ­կան բաղ­նի­քի մոտ՝ պատ­րաստ­վե­լով ող­ջու­նե­լու քե­մա­լա­կան­նե­րին: Փրփ­րա­բե­րան աս­կյար­նե­րը տեղ­նու­տե­ղը իս­կա­կան սպանդ ի­րա­կա­նաց­րին՝ գն­դա­կա­հա­րե­ցին, սրա­խող­խող ա­րե­ցին 468 տղա­մար­դու, կնոջ, տա­րե­ցի ու ե­րե­խա­յի: Ողջ մնաց 132 հո­գի:
Ա­հա այդ ջար­դի կազ­մա­կերպ­չի թան­գա­րանն է աչ­քիս ա­ռաջ:
Ի՞նչ գի­տեմ ես ար­դի Ա­դա­բա­զա­րի մա­սին: Սա­քա­րիա մար­զի կենտ­րոնն է, ու­նի շուրջ 400 հա­զար բնա­կիչ, մե­քե­նա­շի­նա­կան-բան­վո­րա­կան քա­ղաք է, թո­ղար­կում է կոմ­բայն ու տրակ­տոր, ճա­պո­նա­կան «Տո­յո­տա» ավ­տոհս­կան այս­տեղ ար­տադ­րու­թյուն ու­նի: Զար­գա­ցած են փայ­տամ­շա­կումն ու քի­միա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, շր­ջա­կայ­քի հան­քե­րից ստաց­վում են եր­կաթ, ցինկ ու պղինձ, ա­մեն տա­րի հա­վաք­վում է պտուղ-բան­ջա­րե­ղե­նի ա­ռատ բերք: Կան նաև շա­քա­րի գոր­ծա­րան, մե­տաք­սի ու տեքս­տի­լի ֆաբ­րի­կա­ներ։ Ե­թե շարժ­վես Իզ­մի­տի ուղ­ղու­թյամբ, կհան­դի­պես Սա­պան­ջա լճին, ո­րի ա­փե­րին գտն­վում են շքեղ հյու­րա­նոց­ներ, ռես­տո­րան­ներ, մե­ծա­հա­րուստ ստամ­բուլ­ցի­նե­րի ա­ռանձ­նատ­ներ: Բայց այդ ա­մենն ինձ չի հե­տաք­րք­րում:
Ա­դա­բա­զա­րի ծնունդ են եր­կու հո­գի, ո­րոն­ցով թուր­քե­րը հպար­տա­նում են: Մե­կը «Բոս­ֆո­րի ցուլ» մա­կան­վամբ ֆուտ­բո­լիստ Հա­քան Շու­քյուրն է, ո­րի հար­սա­նի­քը 1995 թ. ու­ղիղ ե­թե­րով հե­ռար­ձակ­վում էր թուր­քա­կան պե­տա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյամբ: Նա 2002-ին հա­վա­քա­կա­նի կազ­մում նվա­ճեց աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան բրոն­զե մե­դալ, իսկ 2011-ին «Ա­զա­տու­թյուն և զար­գա­ցում» կու­սակ­ցու­թյու­նից դար­ձավ մեջ­լի­սի ան­դամ: Մյու­սը Թուր­քիա­յի պատ­մու­թյան մեջ ու­ժե­ղա­գույն շախ­մա­տիս­տու­հի Բե­թուլ Ջեմ­րե Յըլ­դըզն է` երկ­րի ա­ռա­ջին կին գրոս­մայս­տե­րը և բազ­մա­կի չեմ­պիո­նը:
Բայց նրանք էլ ինձ չեն հե­տաք­րք­րում, ո­րով­հետև ես կա­րող եմ հպար­տա­նալ այլ ա­դա­բա­զար­ցի­նե­րով, զո­րօ­րի­նակ՝ «Պո­լիս եւ իր դե­րը» քա­ռա­հա­տոր աշ­խա­տու­թյան հե­ղի­նակ, պատ­մա­բան ու գրող Հա­կոբ Սի­րու­նիով, ար­ձա­կա­գիր­ներ Շա­վարշ Նար­դու­նիով ու Վար­դան Ե­ղի­շե­յա­նով, ֆրան­սիա­կան Դի­մադ­րու­թյան շարժ­ման ան­դամ, Օս­վեն­ցի­մի և Բու­խեն­վալ­դի հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րից վե­րապ­րած Միհ­րան Մա­վի­յա­նով, Փա­րի­զի հան­րա­հայտ «Ֆե­բյուս» լու­սան­կար­չա­տան հիմ­նա­դիր Հա­կոբ Սե­մեր­ջյա­նով, Ա­դիս-Ա­բե­բա­յից Ջի­բու­տի եր­կա­թու­ղի կա­ռու­ցած Սու­րեն Չաք­րյա­նով: Եվ ու­րիշ­նե­րով, կա­րող եմ այս շար­քը շա­րու­նա­կել, բայց հի­մա դա նշա­նա­կու­թյուն չու­նի:
Թեր­թում եմ պլան­շե­տը ու նա­յում քար­տե­զին: Դա այն­քան էլ քար­տեզ չէ, ա­վե­լի ճիշտ՝ ա­մենևին քար­տեզ չէ, դա ցե­ղաս­պան­դը վե­րապ­րած ոմն ա­դա­բա­զար­ցու հի­շո­ղու­թյամբ վե­րար­տադր­ված, ձեռ­քով գծ­ված հա­տա­կա­գիծ է, ո­րով էլ ա­ռաջ­նորդ­վե­լու եմ:
Քա­նի որ եր­կաթ­գի­ծը ժա­մա­նա­կին անց­նում էր քա­ղա­քի կող­քով, բնա­կա­նա­բար, ըստ տրա­մա­բա­նու­թյան, ես պի­տի քայ­լեմ դեպ կենտ­րոն, այն­տեղ, ուր ապ­րում էին հա­յե­րը:
Թուր­քե­րը զար­ման­քով ինձ են նա­յում, ո­րով­հետև զբո­սաշր­ջի­կի հա­մար քա­ղա­քը ոչ մի տե­սար­ժան վայր չու­նի, բա­ցա­ռու­թյամբ 553 թ. Հուս­տի­նիա­նո­սի կա­ռու­ցած 429 մ եր­կա­րու­թյամբ ու հն­գա­կա­մար կամր­ջի, ո­րը թուր­քերն ան­վա­նում են Բեշ­քյոփ­րու:

Ես քայ­լում եմ փո­ղոց­նե­րով ու նա­յում շեն­քե­րին. դրանք ճար­տա­րա­պե­տա­կան ոչ մի յու­րա­հատ­կու­թյուն չու­նեն, հիմ­նա­կա­նում մեկ­մե­կու նման ե­ռա­հարկ ու քա­ռա­հարկ քա­ռա­կու­սի շի­նու­թյուն­ներ են: Եվ դա էլ ու­նի իր բա­ցատ­րու­թյու­նը. ի սկզ­բա­նե ջոջ Տո­նիկն ու նրա գաղ­թա­կան­ներն էին ճա­հիճ­նե­րը չո­րաց­րել, հետևա­բար հո­ղա­յին հիմ­քը այն­քան փա­փուկ է, որ անհ­նար է բարձ­րա­հարկ շեն­քեր կա­ռու­ցել:
Հա­յե­րի տներն էլ էին ա­ռա­վե­լա­գույ­նը ե­ռա­հարկ ու փայ­տա­շեն, բայց ու­նեին մի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն:

Ցե­ղաս­պա­նու­թյուն վե­րապ­րած Նուարդ Փես­քի­նը այս­պի­սի քա­ռա­տող ու­նի.

Այդ­պէ՜ս… կ՛ապ­րի մեր սէ­րը յա­ւեր­ժա­կան յու­շե­րով,
Գիւ­ղին զմ­րուխտ ծո­ցին մէջ, ուր տա­րի­նե՜ր քո­վէ քով,
Հիւ­ղակ­նե­րը մեր խար­խուլ, բա­ղե­ղա­ծածկ հրուան­դան,
Զոյգ մը ան­բիծ, անպ­սակ սէ­րե­րու պէս կը մխա՜ն…

«Հիւ­ղակ» ու «բա­ղե­ղա­ծածկ» բա­ռե­րը պա­տա­հա­կան չեն: Հա­յոց տնե­րը չա­փա­զանց ճա­շա­կով զար­դար­ված էին ծաղ­կա­հյու­սե­րով։ Ա­դա­բա­զա­րի հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րը իս­կա­կան ծաղ­կա­նոց­նե­րի էին նման։ Ա­մե­նա­հե­տին տնա­կի տի­րո­ջից մինչև բա­րե­կե­ցիկ քա­ղա­քա­ցին ծաղ­կի սի­րա­հար­ներ էին։ Պա­տու­հան­նե­րի առջև շար­ված թա­ղար­նե­րից բա­ցի, պա­տերն ի վեր խիտ առ խիտ մագլ­ցում էին այծ­տերևուկ­նե­րի (հա­նըմ-է­լի) և հաս­մի­կի լայն «գոր­գեր», ո­րոնք ի­րենց բուր­մուն­քով ու երփ­նե­րան­գու­թյամբ տո­նա­կան օր­վա հմա­յիչ տպա­վո­րու­թյուն էին գոր­ծում: Հատ­կա­պես աչ­քի էին զար­նում մա­նա­րա­նա­տե­րեր Պետ­րոս Մու­րա­դյա­նի և Հով­հան­նես Ճր­կա­յա­նի տնե­րը, ո­րոնք Պոլ­սի ա­ռանձ­նատ­նե­րի նման բարձ­րա­դիր ու գե­ղե­ցիկ էին։ Հա­վե­լեմ նաև, որ քա­ղա­քի բո­լոր պե­տա­կան ու մաս­նա­վոր դի­տար­ժան շեն­քե­րը կա­ռու­ցել, իսկ փո­ղոց­ներն ու խճու­ղի­նե­րը սա­լա­հա­տա­կել էր ճար­տա­րա­պետ Վար­դե­րես է­ֆեն­դին։

Ա­հա և քա­ղա­քի կենտ­րո­նա­կան մա­սը: Թա­փա­ռա­կա­նի պես թրև եմ գա­լիս և ինձ թվում է, թե քայ­լում եմ հա­յոց գլ­խա­վոր փո­ղո­ցով կամ Չար­խի փո­ղո­ցով:
Ա­դա­բա­զա­րի թա­գա­վո­րը Աստ­ված էր, զուր չէ, որ հա­յերն ի­րենց քա­ղաքն ան­վա­նում էին «Աս­տուա­ծա­րեալ», ի­մա՝ Աս­տու­ծո ստեղ­ծած:
Այն աս­տի­ճա­նի Քրիս­տո­սա­պաշտ էին, որ ու­նեին չորս ե­կե­ղե­ցի և դրանց շուրջ էլ ապ­րում էին. Ս. Հրեշ­տա­կա­պե­տը՝ Մա­լա­ջը­լար թա­ղում, Ս. Կա­րա­պե­տը՝ Նեմ­չե­լեր (կամ Նեմ­ցե­լեր՝ «նե­մեց» բա­ռից, ին­չը վկա­յում էր, որ այդ­տե­ղի բնա­կիչ­նե­րի նախ­նի­նե­րը ներ­գաղ­թել էին Ավ­ստ­րո-Հուն­գա­րիա­յից), Ս. Լու­սա­վո­րի­չը՝ Քուր­թու­լուշ և Ս. Ստե­փա­նո­սը՝ Գա­զել­լեր թա­ղե­րում: Յու­րա­քան­չյուր ե­կե­ղե­ցի ու­ներ ա­ռան­ձին-ա­ռան­ձին ա­րա­կան և ի­գա­կան վար­ժա­րան­ներ. այս­պես, Ս. Հրեշ­տա­կա­պե­տը՝ Ա­րա­մյան ու Գա­յա­նյան, Ս. Կա­րա­պե­տը՝ Ներ­սե­սյան ու Սան­դխ­տյան, Ս. Լու­սա­վո­րի­չը՝ Ռու­բի­նյան ու Հռիփ­սի­մյան, Ս. Ստե­փա­նո­սը՝ Մես­րո­պյան ու Նու­նյան: Ե­կե­ղե­ցի և վար­ժա­րան ու­նե­նա­լը պարզ բա­ցատ­րու­թյուն ու­ներ՝ ա­ռա­ջի­նը ինք­նու­թյու­նը, տե­սա­կը, քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րը պահ­պա­նե­լու, երկ­րոր­դը մր­ցակ­ցա­յին ա­ռա­վե­լու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու լա­վա­գույն կռ­վան­ներն էին: Այս վար­ժա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի ընդ­հա­նուր թի­վը 3000 էր:

1909 թ. բաց­վեց տղա­նե­րի Կենտ­րո­նա­կան երկ­րոր­դա­կան վար­ժա­րա­նը, 1912-ին՝ աղ­ջիկ­նե­րի դաս­րն­թա­ցը։ Գոր­ծում էին «Մա­նու­շակ» ման­կա­պար­տեզ-նա­խակր­թա­րա­նը, բո­ղո­քա­կան­նե­րի հա­յու­հյաց ի­գա­կան գի­շե­րօ­թիկ վար­ժա­րա­նը, հա­յու­հյաց ա­վե­տա­րա­նա­կան «Ա­ղավ­նա­տուն» վար­ժա­րա­նը, Կր­թա­սի­րաց ըն­կե­րու­թյու­նը, Ըն­թեր­ցա­սի­րաց միու­թյու­նը՝ հա­րուստ գրա­դա­րան-ըն­թեր­ցա­րա­նով:
Հա­մե­մա­տու­թյան հա­մար ա­սեմ, որ թուր­քերն ու­նեին մեկ մեդ­րե­սե՝ 30-40 ա­շա­կեր­տով:
Պլան­շե­տիս մեջ փնտ­րում եմ ե­կե­ղե­ցի­նե­րի լու­սան­կար­ներ և գտ­նում ըն­դա­մե­նը Ս. Հրեշ­տա­կա­պե­տի հա­զիվ նշ­մա­րե­լի զան­գա­կա­տու­նը և բո­ղո­քա­կան­նե­րի ե­կե­ղե­ցու կի­սատ պատ­կե­րը:
Քա­ղա­քի շր­ջա­կայ­քում կա­յին հա­յաբ­նակ գյու­ղեր, ո­րոնք նույն­պես ու­նեին ե­կե­ղե­ցի­ներ ու վար­ժա­րան­ներ: Դի­ցուք, Սա­փան­ջա­յում, ուր բնակ­վում էին մե­տաք­սա­գոր­ծու­թյամբ, գոր­գա­գոր­ծու­թյամբ և այլ ար­հեստ­նե­րով զբաղ­վող շուրջ հա­զար հա­յեր, Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին, կից ու­ներ Ա­րա­մյան վար­ժա­րա­նը, Հա­յոց գյու­ղում ՝ Էր­մե­նի­քյո­յում, և Հո­վիվ գյու­ղում, գտն­վում էին Ս. Գրի­գոր Լու­սա­վո­րիչ և Ս. Կա­րա­պետ ե­կե­ղե­ցի­նե­րը, դրանց կից՝ Վա­հա­նյան վար­ժա­րա­նը: Չու­քուր­քյո­յում էր Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին, Գե­ղամ գյու­ղում` Ս. Հով­հան­նես ե­կե­ղե­ցին և Հով­հան­նես վար­ժա­րա­նը: Ա­րա­մը-Քը­զըլ­ջըք գյուղն ու­ներ Ս. Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցին և Ա­րա­մյան դպ­րո­ցը, Ֆըն­դըք­լը­յը` Ս. Գրի­գոր Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցին և Մես­րո­պյան վար­ժա­րա­նը, Ֆե­րիզ­լին` Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին և Ռու­բի­նյան վար­ժա­րա­նը, Դամ­լը­քը` Ս. Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցին և Ստե­փա­նո­սյան վար­ժա­րա­նը, Էլ­մա­լը գյու­ղը՝ Ս. Գրի­գոր Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցին ու Լու­սա­վոր­չյան վար­ժա­րա­նը, Քո­ղուք­փե­լի­թը ՝ Ս. Գե­ղա­մյան ե­կե­ղե­ցին և Գե­ղա­մյան վար­ժա­րա­նը, Բըչ­քը­քյո­յը` Ս. Զա­քա­րյան ե­կե­ղե­ցին և Զա­քա­րյան վար­ժա­րա­նը: Ընդ­հա­նուր առ­մամբ 1902-1912 թթ. Ա­դա­բա­զա­րում ու շր­ջա­կա գյու­ղե­րում կա­յին 18 ե­կե­ղե­ցի և 21վար­ժա­րան:

(շա­րու­նա­կե­լի)

Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 13869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ