Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բակո Սահակյան. ՀՀ նախկին իշխանությունները միակողմանի զիջումների առաջարկ չեն արել

Բակո Սահակյան. ՀՀ նախկին իշխանությունները միակողմանի զիջումների առաջարկ չեն արել
08.02.2021 | 20:38

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում:


-Պարոն նախագահ, 2020-ի պատերազմից հետո շատ է խոսվում, որ հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև քննարկումներ են եղել ղարաբաղյան գործընթացի հնարավոր սցենարների և դրանց լուծումների շուրջ։ Ինչի՞ շուրջ են եղել այդ քննարկումները։
-Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ժամանակաշրջաններում քննարկել ենք Արցախի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ամենատարբեր հարցեր։ 2016-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո մեծ ջանքեր ենք գործադրվել արտաքին քաղաքականության, անվտանգության ուղղություններում՝ Արցախի շահերն առաջ մղելու, բանակցային գործընթացում ճիշտ դիրքավորում ապահովելու, ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու և հետպատերազմյան գործողությունների վերականգնողական շրջանից հետո, Արցախը զարգացման և անվտանգության ամրապնդման նոր փուլ մտցնելու համար։
-Բանակցային պրոցեսում եղե՞լ է որևէ սցենար, որը Հայաստանի նախկին իշխանությունը պարտադրել է Արցախի իշխանություններին: Ուղիղ հարցնեմ՝ Հայաստանի նախկին իշխանությունները Արցախին պարտադրել են միակողմանի զիջումներ, մասնավորապես, խոսքը տարածքային զիջումների մասին է։
-Միանգամից նշեմ՝ ոչ։ Հայաստանի նախկին իշխանությունները միակողմանի զիջումների (տարածքային) առաջարկ չեն արել, նման բան չի քննարկվել։
Մեր համագործակցությունն ու երկխոսությունը Հայաստանի ղեկավարների հետ եղել է ազնիվ, շիտակ, կառուցողական և ցանկացած քննարկում եղել է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում։ Ինչպես Ապրիլյան մարտական գործողություններից հետո, այնպես էլ դրանից առաջ, Հայաստանի ղեկավարությունը մշտապես մեզ հետ կիսվել է բանակցային գործընթացի տարբեր հարցերի շուրջ, սակայն դրանք ոչ թե պարտադրման, այլ մեզ տեղեկացնելու, մեր հետ քննարկելու, մեր տեսակետը լսելու նպատակ են ունեցել։

Դիտվել է՝ 21002

Մեկնաբանություններ