Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Չիպերի ներարկման տեխնոլոգիան և չիպավորման վտանգը

Չիպերի ներարկման տեխնոլոգիան և չիպավորման վտանգը
18.08.2022 | 07:28

Գիտե՞ք արդյոք, որ ծրագիր է մշակված ստեղծել ընդհանուր էլեկտրոնային քարտ, որը պիտի փոխարինի բոլոր հիմնական փաստաթղթերը և դառնա միակ փաստաթուղթ. և՛ անձնագիր, և՛ վարորդական իրավունքի ու թոշակի գրքույկ, և՛ բժշկական քարտ, բանկային վճարման քարտ և այլն: Գիտե՞ք արդյոք, որ շատ շուտով նաև այս քարտերը պիտի փոխարինվեն` մարդու մարմնի մեջ ներարկվող էլեկտրոնային չիպերի, որոնց մեջ գրանցված կլինի մարդու թվայնացված նույնականացման համարը:


Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային արդյունաբերության զարգացման ռազմավարության համաձայն, մինչև 2025-30 թվականները ծրագրվում է ներարկել մարդու մարմնի մեջ անլար նանոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք կապահովեն մարդու մշտական կապը շրջակա ինտելեկտուալ միջավայրի հետ, տարածում կստանան անլար կոնտակտի միջոցները մարդու ուղեղի և նրան շրջապատող առարկաների հետ: Նույն ծրագրի մեջ մարդը ուղղակի անվանվում է բիոօբյեկտ, իսկ «ՌԴ-ի քաղաքացիների առողջապահության պահպանման հիմունքների» քննարկվելիք օրենսդրության մեջ երեխան անվանվում է «բեղմնավորման արտադրանք»: Նաև պլանավորվում է «երեխաների ընդունակությունների և բնավորության ծրագրավորում. երեխայի ունակությունները կարելի է բարձրացնել գենային մոդիֆիկացման և չիպավորման շնորհիվ» (նախագիծ «Մանկություն 2030»):

Այն, ինչ դատապարտված էր Նյուրնբերգյան ռազմական դատարանով, որպես մարդկության դեմ հանցագործություն, այսօր մեր թշնամիների կողմից նեկայացվում է որպես մեծ բարիք: Այն, որ դա պիտի լինի մոտ ժամանակներում, հաստատեց համաշխարային էլիտայի ազդեցիկ անձերից մեկը` Դ. Ռոքֆելլերը: Նա այդպես էլ ասաց, որ ամբողջ աշխարհի համընդանուր վերահսկմանը հասնելու համար իրենց վերջնական նպատակն է երկրագնդի յուրաքանչյուր մարդու մարմնի մեջ ներարկել էլեկտրոնային չիպ: Այս հոդվածը պատմում է մեզ համընդհանուր չիպավորման մասին, որը ներկայացվում է հասարակությանը` որպես «նոր տեխնիկական թռիչք», նաև այն մասին, թե ինչպես են փորձում օգտագործել տվյալ տեխնոլոգիաները մարդկանց հանդեպ: Հոդվածը կպատմի տեխնոլոգիայի հիմնավոր սկզբունքների և նրա կիրառման արդյունքում հնարավոր հետևանքների մասին: Իսկ հետևանքները կարող են լինել ոչ թե «օգտակար», ինչպես պնդում են չիպավորման կողմնակիցները, այլ չափազանց բացասական և վտանգավոր: Հեռուստատեսությամբ պարբերաբար քննարկումներ են անցկացվում բնակչության չիպավորման թեմայով, որոնցում շատ են վիճաբանում ու հակառակվում տվյալ գործողության անվնաս լինելու վերաբերյալ:


Այսօր աշխարհում արդեն կիրառվում են բժշկական չիպեր, որոնք իրենցից ներկայացնում են մաշկի տակ կարված փոքր հեռարձակիչներ, որոնց պահպանող պատյանի տակ տեղադրված են չիպի միկրոսխեմաները: Տվյալ բժշկական չիպը ներարկվում է մաշկի տակ հատուկ ներարկիչի միջոցով: Չիպը կարող է ներարկվել ոչ միայն մաշկի տակ, մշակվել են նաև ներարկման այլ տարբերակներ` աջ ձեռքի արմունկի մկանի մեջ կամ աջ ձեռքի դաստակի մատների արանքում: Այս չիպը ունի մեկ ֆունկցիա` հաղորդել չիպը կրող մարդու նույնականացման համարը: Համընդհանուր չիպավորման մշակողները համարում են, որ չիպերը կօգնեն մարդկանց անցնել տեխնիկական առաջընթացի նոր մակարդակ, որ այդպիսի չիպը հօգուտ մարդկության կշահագործվի: Չիպավորման կողմնակիցները այդ տեխնոլոգիայի առավելություններից մեկը համարում են հիվանդներին արագ բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունը (օրինակ` հիպերտոնիկ կամ էպիլեպտիկ հիվանդներին): Բժիշկը հատուկ սքաների օգնությամբ կարող է արագ գտնել հիվանդին տվյալների էլեկտրոնային պահուստի մեջ, որտեղ նշված կլինի քրոնիկական հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների, հակացուցումների և բուժման համար այլ շատ կարևոր տեղեկությունների մասին իմֆորմացիան:

Երբ մարդու առողջական վիճակը կտրուկ վատանում է, այդ չիպը պետք է հաղորդի շտապօգնության կանչի ազդանշան, այդժամ և բժիշկները կկարողանան անհապաղ օգնություն ցուցաբերել: Չիպի մեջ զետեղված ընկալիչի միջոցով ձեզ կարող են գտնել, բացահայտել երկրագնդի ցանկացած կետում, ինչը անգին է դարձնում այս գյուտը անհայտ կորած մարդկանց փնտրելու համար: Չիպը, ըստ էության, ներկայանում է ընդամենը որպես ձեր տվյալների բազայում գտնվող ծածկագրի կրիչ և օժտված է ձեր գտնվելու տեղը որոշող ընկալիչով: Հետագա մշակման ընթացքում ծրագրվում է ընդարձակել տվյալ սարքավորման մոդելը` ավելացնելով մեծ քանակով օգտակար ֆունկցիաներ: Մոտ ապագայում ներարկված չիպի միջոցով հնարավոր կլինի վճարել բոլոր գնումները, բացել սեփական տան դուռը, մտնել համացանց: Չիպը պետք է փոխարինի քաղաքացու բոլոր գոյություն ունեցող փաստաթղթերը` անձնագիրը, ապահովագրման վկայագիրը, վարորդականը, բժշկական քարտը և շատ այլ փաստաթըղթեր:

Հաշվի առնելով, որ ապագայում թղթադրամը կվերանա, և փողը կստանա էլեկտրոնային տեսք, ապա առևտրային գործարքներ չիպի միջոցով կատարելը բավականին ռեալ է հնչում: Այս ամենը համառոտ նկարագրում է ներարկվող չիպերի առավելությունները: Եկավ ժամանակը խոսելու տվյալ տեխնոլոգիայի վտանգների մասին:

Իհարկե այս ամենը շատ գրավիչ է հնչում. չի լինի ոչ մի թղթային փաստաթուղթ, կանխիկ թղթադրամ, բժիշկները ավելի էֆեկտիվ բուժօգնություն կցուցաբերեն, մարդու և համացանցի միջև կստեղծվի մշտական կապ չիպի միջոցով, և այլ «օգտակար» նորամուծություններ: Տվյալ չիպերը ընդունակ են օրվա ցանկացած ժամանակ, գիշեր կամ ցերեկ ցույց տալ ձեր գտնվելու տեղը քարտեզի վրա, հնարավոր չի լինելու ծածկվել հսկող արբանյակից, և դուք կլինեք մշտական վերահսկման տակ: Գիտնականներին վաղուց հայտնի է, որ մարդու յուրաքանչյուր օրգանը աշխատում է իրեն հատուկ հաճախականության վրա: Ընդ որում, ցանկացած օրգան կարելի է շարքից դուրս բերել` իմանալով նրա թույլ տեղը: Այսպիսով, չիպի միջոցով, որը նեյրոնային կապերով կապված է ուղեղի հետ, ուղարկելով հատուկ ալիքներ թույլ կամ հիվանդ օրգանի վրա, կարելի է պարզապես շարքից հանել այն: Այդ օրգանը կարող է լինել լյարդը, սիրտը և նույնիսկ ուղեղը: հաշվի առնելով, որ աշխարհի գիտնականները արդեն վաղուց մշակում են փսիխոտրոպ (մարդու հոգեկան վիճակը արհեստական ձևով խանգարող) զենքը, որն ընդունակ կլինի ներշնչել մարդկանց տարբեր էմոցիաներ և զգացումներ, մինչև անգամ հալյուցինացիաներ (երևակայություններ). կարելի է հիմա պատկերացնել, թե ինչպիսի զենք է իրենից ներկայացնում ձեր կրած անձնական չիպը:

Նման բաները ավելի շուտ ֆանտաստիկ բնագավառից են հնչում, բայց ներկայումս բավականին շատ չհաստատված տեղեկություններ կան փսիխոտրոպ զենքի առկայության վերաբերյալ, այնպես որ, կարելի է ենթադրել նաև այս տարբերակը: Նույնիսկ, եթե փսիխոտրոպ զենքը պետք է կիրառվի, ապա մեզ դրա մասին հաստատ ոչ մեկը տեղեկություն չի տա: Սովորաբար, նման նախագծերը խիստ գաղտնի են պահվում լայն զանգվածներից: Պատկերացրեք, որ դուք չեք մուծել տուգանքը կամ որևէ այլ զանցանք եք գործել, և անջատում են ձեր վճարելու հնարավորությունը: Հաշվի առնելով, որ կանխիկ դրամ չի լինելու, որտեղի՞ց կվերցնեք դրամ գոնե հաց գնելու համար: Իսկ եթե դուք մի մարդ եք, որը ինչ-որ հարցում համաձայն չէ կառավարության հետ... ձեր օրգաններից մեկը շարքից հանում են, և դուք վախճանվում եք:


Գիտությունն ու տեխնիկան շատ արագ են զարգանում, և մնում է միայն կռահել, թե ինչ պետք է ներդրվի ռադիոհաճախային չիպի (RFID) հնարավորությունների մեջ: Բարի ձեռքերում միգուցե այն կդառնա շատ օգտակար ձեռքբերում, իսկ եթե այդ համակարգով սկսի կառավարել մի բռնակալ, ապա այն կդառնա համընդհանուր վերահսկում հաստատելու իդեալական սարք: Տոտալիտարիզմը տարբերվում է նրանով, որ վերահսկում է ամբողջ հասարակությունն ու ամեն մարդուն առանձին: Այս նպատակն իրականացնելու համար չիպը ամենից առավել հարմարն է: Համացանցի տարբեր կայքերում կարող եք գտնել համաշխարհային կառավարության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև նրանց անվանում են «Բիլդերբերգյան խմբավորում»՝ դավադրության տեսության ստեղծողները, ովքեր կանգնած են համաշխարհային կառավարման վարագույրի հետևում: Բիլդերբերգյան խմբի ամենամյա ոչ պաշտոնական ժողովը կազմված է մոտավորապես 130 մասնակիցներից, որոնց մեծամասնությունը քաղաքականության, բիզնեսի և բանկային գործերի ոլորտի շատ ազդեցիկ մարդիկ են, ինչպես նաև արևմտյան առաջատար ԶԼՄ-ների ղեկավար ներկայացուցիչներ:

Բիլդերբերգների ցանկացած հանդիպումը (օրը և ամսաթիվը չի գովազդվում), չնայած խիստ գաղտնիության, համաշխարհային հասարակության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում: Շատ դժվար է թաքցնել այսչափ մեծ թվով հանրաճանաչ մարդկանց մեկ տեղ ժամանումը, որոնց մեջ կան նախագահներ, արքաներ, արքայորդիներ, կանցլերներ, համաշխարհային խոշոր կորպորացիաների ղեկավարներ, վարչապետներ, բանկիրներ: Նրանք ունեն իրենց, այսպես ասած, հուշաքարը իր հիմնական օրենսգրքով, որտեղ նշվում է, որ երկրագնդի բնակչությունը չպետք է գերազանցի 500 մլն մարդը: Հետաքրքիր է, իսկ մնացածներին ի՞նչ պիտի անեն: Կսպանե՞ն: Որոշ տեղեկատվության համաձայն, հենց «Բիլդերբերգյան խմբի» մասնակիցները ծրագրել են ներդնել բնակչության չիպավորումը և ստրկացնել մարդկանց: Հայտնի են նոր համաշխարհային կառավարության ներկայացուցիչներից մեկի` ամենաազդեցիկ համաշխարհային ֆինանսական կլանի ժառանգորդ Նիկ Ռոքֆելլերի խոսքերը. «Մեր վերջնական նպատակն է բոլորին ներարկել միկրոչիպը և վերահսկել ամբողջ հասարակությունը: Որպեսզի էլիտան վերահսկի ամբողջ աշխարհը»: Մենք պիտի պարտավորված լինենք ընդունել չիպերը` որպես սովորական, անհրաժեշտ մի բան, և դառնանք բիոռոբոտների նման մեկը: Ծրագրվում է չիպերը ներարկել կամավոր` մարդկանց համաձայնությամբ, սակայն դա չի նշանակում, որ, հրաժարվելով չիպից, դուք չեք կրի այն: Բանն այն է, որ ժամանակակից աշխարհում առանց փաստաթղթերի, ինչպիսին, օրինակ, անձնագիրն է, դուք ոչինչ եք, և ոչ մի երաշխիք չկա, որ չիպերը ձեռք կբերեն նման հնարավորություններ: Այսօր, դուք դեռ մարդ եք, որ հրաժարվել եք ներարկել չիպը, իսկ վաղը դուք արդեն ոչինչ եք, մինչև չներարկեք այն: Եթե դրամը էլեկտրոնային է դառնալու, և վճարման միջոցը լինելու է միայն չիպը, ապա դուք չեք կարողանալու գնումներ կատարել: Ուշ թե շուտ ձեզ կստիպեն ներարկել չիպը, ոչ թե բռնությամբ, այլ ստիպելով ձեզ այդ անել: Չիպավորումը արդեն աստիճանաբար տարածվում է տարբեր երկրներում:

Օրինակ, Բրազիլիան և Մեքսիկան առաջինը սկսեցին երեխաների մաշկի տակ ներարկել ռադիոհաճախային չիպեր, որոնք հեռարձակում են ռադիոազդանշաններ 125 կիլոհերց հաճախականությամբ, որպեսզի նրանց իբր հեշտ լինի գտնել, եթե նրանց գողանան: Այսպիսով, չիպերի ներարկումը, որը սկսվեց հիվանդանոցներից և բանտերից, ավելի ընդարձակ տարածում է ստանում: Գաղտնիք չէ արդեն, որ այսօր այդ տեսակ միկրոչիպը կարող է միացվել տվյալների բազային և ներկայացնել ամբողջական ինֆորմացիան իր տիրոջ մասին` ֆինանսականը և բժշկականը ներառյալ (ինչքան գումար կա բանկային հաշվի վրա, ինչ գնումներ է կատարել խանութում, որտեղ է գնացել և այլն): Արդյունքում, ռադիոհաճախային չիպի ներարկումը մաշկի տակ, վերահսկումը կատարողի ցանկությամբ, կարող է մեկ կոճակի սեղմումով պարզապես ջնջել ձեզ հասարակությունից... Ընդամենը մեկ կոճակը կփակի ձեր առաջ բոլոր տեսակի տրանսպորտի, շենքերի, խանութների դռները և մուտքը դեպի էլեկտրոնային համացանցի ինֆորմացիան: Մեն միակ կոճակը պիտի կառավարի ձեր կյանքը ծննդից մինչև մահը: Սուրբգրային լեզվով` կնիքը իր վրա կրելը նշանակում է պատկանել կամ ենթակա լինել որևէ մեկին: Սուտ մարգարեի գործունեությունը, որը նկարագրված է Հայտնության 13-րդ գլխում, համոզում է, որ գազանի թագավորությունը պետք է կրի կրոնաքաղաքական բնույթ, երբ ոչ մեկը չի կարողանալու գնել ու վաճառել, բացի նրանից, ով ունի գազանի կնիքը (Հայտ.13;17): Դրա համար ենթարկվելը Հակաքրիստոսին` նեռին (ընդունել աջ ձեռքի կամ ճակատի վրա «գազանի կնիքը») համարժեք կլինի Քրիստոսին ուրանալուն, որի հետևանքը Երկնային Արքայությունից զրկվելն է: «Եւ նրան իշխանություն տրվեց, որպեսզի շունչ տա գազանի արձանին, որ արձանը խոսի, եւ երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի: Եւ ստիպի բոլորին` փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի ու ճակատի վրա: Եւ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը եվ գազանի անունն ու նրա անվան թիվը» (Հայտ. 13; 15-17): «Եւ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր յոթը հրեշտակներին. «Գնացե՛ք, Աստծո ցասման յոթը սկավառակները թափեցե՛ք երկրի վրա: Առաջին հրեշտակը գնաց եւ իր սկավառակի պարունակությունը թափեց երկրի վրա. Եւ չար պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին» (Հայտ. 16 ; 1,2):


Ռուսերենից թարգմանեց Դարբասի Հոգևոր Հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանը

Դիտվել է՝ 8037

Մեկնաբանություններ