«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Այս իշխանությունները վաղուց են խախտել ՀՀ սահմանադրական կարգը

Այս իշխանությունները վաղուց են խախտել ՀՀ սահմանադրական կարգը
25.01.2023 | 07:27

Այլևս պատրանքներ չունեմ, թե փողոցային ցույցերով, իմա՝ լայն զանգվածների ընդգրկմամբ, իմա՝ ժողովրդավարական ճանապարհով հնարավոր է ներկա պահին ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել՝ տեղ բացելով ազգային ուժերի կառավարման համար: Մի պահանջ, որի բավարարման կարիքն ունի ամբողջ Հայաստանը՝ անկախ նրա բնակիչների քաղաքական, քաղաքացիական, մարդկային-բարոյական երանգավորումից: Աղետը կույր է՝ խփում է բոլորին:


Լայն զանգվածներ ընդգրկել, ասել է թե՝ հեղափոխական իրադրության հասցնել հանրությանը: Սակայն, ինչպես սովորեցնում է պատմությունը, հեղափոխություններն այդքան հաճախակի չեն տեղի ունենում. 2018-ից ընդամենը մոտ 5 տարի է անցել, մինչդեռ պետք է սպասել ևս 20-25 տարի՝ հեղափոխական նոր հասունացման համար. այդպես է հուշում հասարակագիտությունը: Բայց մենք այդքան սպասելու իրավունք չունենք, թե չէ Արցախը կկորցնենք, գուցեև՝ Հայաստանը: Ուստի պիտի գործարկել բազմաթիվ երկրներում կիրառված և իրենց արդարացրած այլ տարբերակներ:

Դրանք կարող են սահմանդրակա՞ն չլինել, բայց այս իշխանությունները վաղուց են խախտել ՀՀ սահմանադրական կարգը՝ չապահովելով երկրի տարածքային ամբողջականությունն ու բնակչության անվտանգությունը, ոտնահարելով ազգային շահերը, օտարելով հայրենիքի մի հատվածը և կորցնելով մյուսը, տեղիք տալով մարդկային հսկայական կորուստների, որոնց վերջը չի երևում: Մենք գործ ունենք իրականում ոչ լեգիտիմ իշխանության հետ: Նրա հեռացումը ոչ «ժողովրդավարական» եղանակով կարող է լինել պետության փրկության իրական միջոցը: Երկրի, ազգի միասնականության ու անվտանգության պահանջը վեր է ամեն մի օրենքից:
Հ.գ. Թյուրըմբռողներին. կոչ ու հորդոր չեմ անում, ուղղակի մտորում եմ իմ հայրենիքի փրկության մասին:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 13808

Մեկնաբանություններ