Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արգիշտի Քյարամյանի և Աննա Վարդապետյանի աշխատողների մոտ «շաբաթն ուրբաթից շուտ է գալի՞ս»

Արգիշտի Քյարամյանի և Աննա Վարդապետյանի աշխատողների մոտ  «շաբաթն ուրբաթից շուտ է գալի՞ս»
04.06.2023 | 09:24

Ինչպես գիտեք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ՝ իբր ես վիրավերել եմ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին, որին անվանել եմ «անգրագետ», «ստախոս», «գրագող», «ոչ կոմպետենտ», «փնթի»...

Ասածս բոլոր բառերի համար ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ եմ ներկայացրել, բայց հիմա ցանկանում եմ բացահայտել, թե ինչ զավեշտալի և պրիմիտիվ մեթոդներով են Շիրակի մարզի քննչականի քննիչները և դատախազներն այս գործը սարքում-կարում իմ դեմ:

Այսպիսի ցինիկություն երբևէ չեմ տեսել:

Այսպես՝ դատավոր Լիլիթ Խաչատրյանն անդրադառնալով իմ կողմից իր գործունեությանը վերաբերող արտահայտություններին, ասել է.

«...արտահայտությունները կապված են իմ դատավոր լինելու և արդարադատություն իրականացնելու հանգամանքի հետ, քանի որ Գագիկ Համբարյանի դեմ ներկայացված հայցերի հիման վրա քննված քաղաքացիական ՇԴ/1623/02/19 , ՇԴ/1674/02/19 գործերով վերջինս ներկայացրել է բացարկի միջնորդությոններ, որոնք իմ կողմից մերժվել են, իսկ նույն գործերով հայցվորի պահանջները բավարարվել են մասնակիորեն»:

Ես իհարկե հասկանում եմ սույն ստախոս տիկնոջ այս արտաբերությունների պատճառները. տիկինը մտածում է, որ հետագայում ասելու է, թե ԻԲՐ հետո է իմացել, որ ես ավելի վաղ եմ նրա վերաբերյալ գրառումներ արել:

Բայց ուղղակի զզվելի է, երբ այս մանիպուլյատիվ կեղծ թեզն առաջ է տանում դատախազ-քննիչ տանդեմը: Առանց ամոթի և ոտնահարելով դատավարական բոլոր նորմեր նրանք ուղղակի «չեն տեսնում» այս ամենի շինծու հիմքերը:

Լիլիթ Խաչատրյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ես իր կողմից մերժված բացարկի և իմ դեմ կայացրած վճիռների պատճառով եմ այդպես բնութագրել իրեն:

Նախ, լավ կլինի ԳՐԱԳՈՂ դատավոր Լիլիթը պարզաբանի, թե իր կողմից կայացված վճիռի մեջ ի՞նչ գործ ունեն այլ դատավորի՝ Հովհաննես Ղազարյանի կողմից մոտ 2 ամիս շուտ կայացված վճիռի բազմաթիվ էջերի տառացիորեն արտատպումը իր վճիռում և իմ անուն-ազգանունի առկայությունն այդ վճռում, որի հետ ես որևէ կապ չունեմ:

Երկրորդ՝ առաջին անգամ Լիլիթ Խաչատրյանի գրագողության և անգրագիտության մասին գրառում եմ արել 2019 թ-ի մայիսին, իսկ գրագողության և անգարգիտության փաստերը նկարագրել եմ 2019 թ-ի հոկտեմբերի 4-ին իմ ֆեյսբուքյան էջում հրապարակված «Անգրագետ և գրագող դատավորուհին շարունակում է «պասերով» խաղն իր «մայլի տղու» հետ» գրառման մեջ (տե՛ս՝https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid02BsQsHYhfv5bhf5UHSgX5AFDpBTLoPdsvT6LUfMuWRzsPdmU8LBvrE5KcVhh134HMl ), իսկ ինքնաբացարկի միջնորդություն ես նրան ներկայացրել եմ այդ գործերով տեղի ունեցած առաջին դատական նիստերին՝ ՈՒՇԱԴԻՐ՝ 2019 թ-ի նոյեմբերի 26-ին, որից հետո մինչև 2022 թ-ի փետրվար ամիսը, երբ նա իմ դեմ վճիռներ է կայացրել ես ԲԱԶՄԱԹԻՎ քննադատող գրառումներ եմ արել և հարցազրույցներ տվել բազմաթիվ ԶԼՄ-ների:

Ըստ դատավոր Լիլիթի և նրա թիկունքում կանգնած իրավապահների, ստացվում է, որ 2019 թ-ի նոյեմբերի

26-ը կամ 2022 թ-ի փետրվար ամիսն ավելի վաղ է, քան 2019 թ-ի հոկտեմբերի 4-ը:

Այսինքն՝ դատավոր Լիլիթ Խաչատրյանի այն թեզը, թե ես նրա վերաբերյալ քննադատական գրառումներն արել եմ իմ կողմից իրեն ներկայցավված բացարկը մերժելուց և իմ դեմ կայացրած վճիռներից հետո, օրինակ՝ սույն թվականի մարտի 29-ին, չի համապատասխանում իրականությանը՝ տարրական սուտ է և կեղծ է...

Բայց խնդիրը այն է, որ Քյարամյանի և Վարդապետյանի «շիրակիմազյան» աշխատակիցների համար այս ապացույցներն առոչինչ են և նրանք կոպտորեն խախտելով բոլոր ապացույցներն ուղղակի գործ են սարքում իմ դեմ ու որոշել են գործը քննել իրենց և դատավոր Լիլիթի համար շատ հարմար ժամկետից:

Դե իսկ դատավոր Լիլիթ Խաչատրյանի ստախոսության պահով ձայանագրության անտեսմանը կանդրադառնամ առանձին:

Այս ամենից հետո հարց է առաջնում քննչական կոմիտեի ղեկավարին և գլխավոր դատախազին.

Արգիշտի՛ Քյարամյան՝ է՞ս չեն քննիչներդ,

Աննա Վարդապետյան՝ է՞ս չեն դատախազներդ, որոնց համար, ինչպես ասում են՝ «շաբաթն ուրբաթից շուտ է գալիս»:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4277

Մեկնաբանություններ