ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ միջադեպի առնչությամբ տարածաշրջանային անվտանգության համար անմիջական սպառնալիք չի տեսնում։ «Հիմա, երբ Իրանը նոր նախագահ է ընտրում, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իրանի ժողովրդին և հանուն մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նրա պայքարին»,- ըստ BBC-ի՝ ասված է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ:               
 

«Էներգաիմպեքսի» լուծարումն ունի ընդգծված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ենթատեքստ

«Էներգաիմպեքսի» լուծարումն ունի ընդգծված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ենթատեքստ
19.04.2024 | 13:22

Կառավարության որոշմամբ՝ լուծարվում է «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն: Թվում է՝ գործ ունենք ընթացիկ ադմինիստրատիվ մի որոշման հետ: Սակայն՝ միայն առաջին հայացքից:

«Էներգաիմպեքսը» պետական ընկերություն է, որը հիմնադրվել էր 2016-ին՝ հայ-իրանական էներգետիկ կապերն ինստիտուցիոնալ մակարդակում ավելի զարգացնելու նպատակով: Մասնավորապես, ընկերությունը պետք է աշխատանք իրականացներ հայ-իրանական «էլեկտարէներգիա գազի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում՝ համագործակցության խորացման, ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ:

Իրականում «Էներգաիմպեքսի» լուծարումն ունի ընդգծված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակություն: Եթե համառոտ, ապա՝

1. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը չի դիտարկում Իրանի հետ «էներգետիկ երկխոսության» զարգացումը պետական պրոտեկցիոնիստական քաղաքականության տիրույթում: Մինչդեռ, դա հույժ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր էներգետիկ անվտանգության ապահովման ուղիների դիվերսիֆիկացման մարտահրավերները: Միայն արևային կայաններ կառուցելով էներգետիկ համակարգ չեն զարգացնում:

2. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը: Մինչդեռ, 1997-ից ի վեր, երբ ԱՄՆ-ում ընդունվեց դ՛Ամատոյի օրենքը (պատժամիջոցների կիրառում՝ Իրանի հետ 40 մլն դոլարը գերազանցող նախագծեր իրականացնելու դեպքում), Հայաստանը դինամիկորեն զարգացնում էր տնտեսական կապերը Իրանի հետ, ինչին, ի դեպ, մեծ ըմբռնումով էին վերաբերում նաև Վաշինգտոնում՝ երբեք չգնահատելով հայ-իրանական հարաբերությունները պատժամիջոցների համատեքստում:

3. «Էներգաիմպեքսի» լուծարումը նաև սիմվոլիկ քայլ է: Այն հասկանալու համար բավական է հիշել, որ ընկերությունը հիմնադրվեց 2016-ին՝ Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազային միջանցքի ձևավորմանը զուգահեռ: Ըներությունը պետք է հանդես գար նաև որպես այդ միջանցքի հայաստանյան օպերատոր: Մեծ հաշվով, սա քայլ է՝ ուղղված «Հյուսիս-Հարավ» լոգիստիկ ռազմավարության դեմ, որի ներքո Իրանը Հարավային Կովկասով հավակնում է դուրս գալ երրորդ շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստան:

4. Որոշումը տեղավորվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականության տրամաբանությոն մեջ, ինչն ինքն իրենով խիստ խնդրահարույց է ու անգամ ռիսկային՝ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Փաստացի, ազատականացնելով նաև էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը, կառավարությունը ցույց է տալիս, որ չունի արտաքին շուկաներում որևէ առաջնահերթություն: Մինչդեռ, իրանական ուղղությունը մշտապես առանցքային է եղել Հայաստանի էներգետիկ քաղաքականության համար: Դա, իր հերթին, նշանակում է, որ ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ