Հայաստանում վաղ առավոտից բողոքի ակցիաներ են սկսվել։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ինքն էլ սև ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը: Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել Երևանում քաղաքացիական անհնազանդության մասնակիցներին, մասնավորապես, Աբովյան փողոցը և Տիգրան Մեծ պողոտան փակած քաղաքացիներին։ Մեկ տասնյակից ավելի ցուցարարներ արդեն բերման են ենթարկվել։               
 

Ե՛վ անվտանգությունն ենք կորցնում, և՛ տնտեսական զարգացման հեռանկարը

Ե՛վ անվտանգությունն ենք կորցնում, և՛ տնտեսական զարգացման հեռանկարը
20.04.2024 | 22:00

Իրանի էներգետիկայի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտարէներգետիկ միջանցքի կառուցումը ավարտին է մոտենում՝ հնարավորություն ստեղծելով կողմերին էլեկտրաէներգիայի փախադարձ հոսքեր ապահովել: Փաստացի տեղի է ունենում այն, ինչի մասին այդքան գրում ու խոսում էի վերջին տարիներին: Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից:

Հատկապես խորհրդանշական է այս հայտարարության տարածումը հենց այսօր, երբ Հայաստանը թևակոխել է ապասուբյեկտայնացման հերթական շրջան: Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումն այս հարցում պարզ է ու միանգամայն բխում է իրենց գեոտնտեսական շահերից:

Սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Մենք դուրս ենք մնում ոչ միայն «Հյուսիս-Հարավից»՝ այստեղ ևս պարտվելով Ադրբեջանին, այլ զրկվում ենք մեր տարածքով որևէ ռեգիոնալ նշանակության հաղորդակցության ձևավորման հնարավորությունից: Անգամ եթե այստեղ խաղաղություն հաստատվի, ու «խաղաղության խաչմերուկ» ձևավորվի, միևնույն է, առավելագույնը, ինչ կարող ենք ունենալ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքն» է, որը, բնականաբար, որևէ դրական ազդեցություն չի ունենալու մեր տնտեսության վրա: Դե, իսկ անվտանգության վրա դրա բացասական ազդեցության մասին բազմիցս ենք խոսել:

«Արևելեք-Արևմուտք» ռազմավարության ներքո ձևավորվող տրանսպորտային ու էներգատրանսպորտային միջանցքները կամ նախագծվում են, կամ էլ արդեն անց են կացված Վրաստանի տարածքով: Միամտություն է կարծել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով նոր գազամուղեր ու նավթամուղեր կանցկացնի՝ դարձնելով մեզ կարևոր գեոտնտեսական հանգույց:

Ավելին, պետք է գիտակցել, որ տարածաշրջանի էներգատրանսպորտային ճարտարապետությունն արդեն ձևավորվել է, ու բոլոր դիվերսիֆիկացման ծրագրերը ապահովվում են դրա հիման վրա: «Միջին միջանցքը»՝ դրա վառ ապացույց: Միակ նախագիծը, որը էապես կնպաստեր մեր էներգետիկ ու, հետևաբար, գեոտնտեսական առաջխաղացմանը, կարող էր «Հյուսիս-Հարավ» էլեկտրահաղորդման միջանցքը լինել, որից, ինչպես տեսնում ենք, մենք փաստացի դուրս ենք մղվում:

Պարզ ասած՝ մեր մոլորված քաղաքացիներին տրվող տնտեսական խոստումները որևէ աղերս չունեն իրականության հետ: Չկան միջազգային նշանակության ենթակառուցվածքներ՝ չկա լուրջ տնտեսական զարգացում: Այսպիսով, և՛ անվտանգությունն ենք կորցնում, և՛ տնտեսական զարգացման հեռանկարը: Էլ չասեմ, որ դրանք տարանջատելը, մեղմ ասած, սխալ է:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ