Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Քայլում ենք դժոխքի միջով

Նիկոլ Փաշինյան. Քայլում ենք դժոխքի միջով
07.06.2020 | 00:11

Պետք է արձանագրենք, որ իսկապես հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով, պարետատան նստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել միայն մի բան, երբ իսկապես համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսի ՀՀ-ում, երբ մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ ահա այդ հիվանդանոցային տեղերի սակավության պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը», - ասաց նա:

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ