«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ասում են...

Ասում են...
27.10.2020 | 00:26

...թե Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­ն­յակ­ներն ահ­ռե­լի աշ­խա­տանք­ներ են տա­նում, յու­րա­քանչ­յուր դեպք հան­գա­մա­նո­րեն ու­սում­նա­սի­րում, հա­վա­քագ­րում և ներ­կա­յաց­նում են ար­տա­քին աշ­խար­հին։

Ա­սում են, որ Ար­ման Թա­թո­յա­նը եր­բեմն ան­գամ դի­վա­նա­գի­տա­կան ու­նա­կու­թ­յուն­ներն է գոր­ծի դնում մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րին պա­տե­րազ­մի ողջ սար­սա­փը ներ­կա­յաց­նե­լու և նրան­ցից ա­րդա­րա­ցի գնա­հա­տա­կան­ներ ստա­նա­լու հա­մար։ Նախ­կին իշ­խա­նու­թ­յան հետ նույ­նաց­վող, «հին» ի­րա­վա­պաշտ­պան­ներն էլ ա­նաղ­մուկ ու ա­ռանց ա­վե­լորդ քա­րոզ­չու­թ­յան զգա­լի աշ­խա­տանք են ի­րա­կա­նաց­նում, գոր­ծի են դնում մի­ջազ­գա­յին կա­պե­րը։ Սա­կայն մեր ի­րա­վա­կան միտքն էլ դժ­վա­րու­թ­յամբ է ճեղ­քում աշ­խար­հի քար ան­տար­բե­րու­թ­յու­նը, բայց նրանք հա­մոզ­ված են, որ կա­մաց-կա­մաց հնա­րա­վոր է ի­րա­վի­ճակ շտ­կել, ջրի կա­թիլն էլ է քար ծա­կում։

Դիտվել է՝ 34626

Մեկնաբանություններ