Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Արևմուտքն ընդունում է բոլշևիկյան որոշումնե՞ր

    Արևմուտքն ընդունում է բոլշևիկյան որոշումնե՞ր

    25.03.2013| 17:31
    Անդրադառնալով կիպրոսական ճգնաժամի Եվրամիության առաջարկած լուծումին` ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Այնտեղ, իմ կարծիքով, շարունակում են թալանել թալանվածը: Պետք է դեռ հասկանալ, թե այս ամբողջ պատմությունը ինչով է վերջանալու»:
  • Բորիս Բերեզովսկու վերջին առեղծվածը

    Բորիս Բերեզովսկու վերջին առեղծվածը

    25.03.2013| 17:29
    Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լոնդոնում առայժմ անհայտ հանգամանքներում մահկանացուն կնքած Բորիս Բերեզովսկին երկու ամիս առաջ նամակ է գրել Վլադիմիր Պուտինին` ընդունելով, որ մոլորվել է և խնդրելով հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ իրեն:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    25.03.2013| 17:26
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշին թաղամասերի, Գ.Զոհրապ, Չուխաջյան փողոցների, նախկին «Կաթի» գործարանի, Սպանդարյան կայարանի և հարակից արտադրական տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 5-18 փողոցների և հարակից տարածքների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:
  • «Նման օդիոզ դեմքերով հայ-ռուսական հարաբերությունները ոչինչ չեն շահի»

    «Նման օդիոզ դեմքերով հայ-ռուսական հարաբերությունները ոչինչ չեն շահի»

    25.03.2013| 15:16
    Հայաստանում ՌԴ դեսպան է նշանակվել Իվան Վոլինկինը, որը նախկինում աշխատել է ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնում: Այս օրերին հայկական մի քանի կայքեր տեղեկատվություն հրապարակեցին այն մասին, որ Իվան Վոլինկինը 2007-ին մեղադրվել է լրտեսության մեջ և արտաքսվել Վրաստանից: Իվան Վոլինկինը այն երեք ռուս դիվանագետներից մեկն է, որը Վրաստանում համարվում է «պերսոնա նոն գրատա»: 2007 թվին վրացական հեռուստաալիքներից մեկում տարածվեցին երկրի ՆԳՆ-ի տվյալները, որոնցում նշվում էր, որ Վոլինկինը այցելել է այդ ժամանակ միացյալ ընդդիմության ղեկավար Կոնստանտին Գամսախուրդիային և բանակցություններ է վարել նրա հետ:
  • «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»

    «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»

    25.03.2013| 13:11
    Մարտի 26-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում տեղի կունենա «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի բացումը:
  • Զեմֆիրան կգա Հայաստան

    Զեմֆիրան կգա Հայաստան

    25.03.2013| 12:40
    Որոշ աղբյուրների փոխանցմամբ` հանրածանոթ ռուս երգչուհի Զեմֆիրան վաղուց ցանկություն է ունեցել համերգներով հանդես գալու Հայաստանում, և այս տարի, ամենայն հավանականությամբ, այդ ցանկությունը վերջապես իրականություն կդառնա: Այժմ երգչուհու հետ բանակցություններ են վարվում, սպասվում է, որ համերգները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` սեպտեմբեր ամսին:
  • Չինաստանում 1000 տուն է փլուզվել

    Չինաստանում 1000 տուն է փլուզվել

    25.03.2013| 11:46
    Ուժգին քամիներից ավելի քան 1000 տուն է փլուզվել Կենտրոնական և Հարավային Չինաստանում, 138 հազար բնակելի տուն էլ վնասվել է։ Տարերային աղետից տուժել է մոտ 838 հազար չինացի։ Աղետի գոտում են հայտնվել 42 քաղաքներ։ Ավելի քան 150 հազար մարդ կարիք ունի շտապ օգնության։
  • Հրաժարական է տվել Սիրիայի ընդդիմադիրների առաջնորդը

    Հրաժարական է տվել Սիրիայի ընդդիմադիրների առաջնորդը

    25.03.2013| 11:44
    Սիրիայի ազգային ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մոազ ալ Հատիբը հայտարարել է հրաժարականի մասին։ Ֆեյսբուքի իր էջում Հատիբը գրել է, որ ինքը խոստացել էր սիրիացիներին հեռանալ, եթե չիրականացվեն որոշակի պայմաններ։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդպիսով Հատիբն իր դժգոհությունն է հայտնել սիրիական ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումից։
  • Ֆրանսիացիները բողոքում են միասեռ ամուսնությունների դեմ

    Ֆրանսիացիները բողոքում են միասեռ ամուսնությունների դեմ

    25.03.2013| 11:43
    Փարիզում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել միասեռ ամուսնությունների օրինականացման և միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման դեմ։ Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 300 հազար մարդ։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ Ելիսեյան դաշտեր մուտք գործել փորձող ցուցարարներին ցրելու համար։
  • Կիպրոսը և ԵՄ-ն համաձայնեցրել են օգնության ծրագիրը

    Կիպրոսը և ԵՄ-ն համաձայնեցրել են օգնության ծրագիրը

    25.03.2013| 11:41
    Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եվրամիության ղեկավարությունը նախնական համաձայնության են եկել Կիպրոսին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրի շուրջ, ինչը կօգնի դուրս գալ բանկային ճգնաժամից։