Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հա­սա­րա­կու­թ­յու­նը չի սպա­սե­լու, թե իշ­խա­նու­թ­յուն­ներն ինչ­պես են ի­րենց գոր­ծած սխալ­նե­րի վրա կա­ռա­վա­րել սո­վո­րում»

«Հա­սա­րա­կու­թ­յու­նը չի սպա­սե­լու, թե իշ­խա­նու­թ­յուն­ներն ինչ­պես են ի­րենց գոր­ծած սխալ­նե­րի վրա կա­ռա­վա­րել սո­վո­րում»
13.09.2019 | 00:49

Քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱ­ՆԻ կար­ծի­քով՝ իշ­խող քա­ղա­քա­կան թի­մը հետ­հե­ղա­փո­խա­կան էյ­ֆո­րիա­յի տակ է մնա­ցել ու ա­նընդ­հատ նշում է, թե ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան 80 տո­կոսն է վա­յե­լում. հա­վա­նա­բար, նկա­տի ու­նեն մեկ տա­րի ա­ռաջ Երևա­նի ա­վա­գա­նու ու դեկ­տեմ­բե­րին տե­ղի ու­նե­ցած ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին խոր­հուրդ տվեց «պրի­մի­տի­վու­թյու­նը» չփա­թա­թել ժո­ղովր­դի վզին ու մա­թե­մա­տի­կա­կան պարզ հաշ­վարկ կա­տա­րել. ե­թե 2018-ի մա­յի­սից մինչև 2018-ի դեկ­տեմ­բեր իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շը ո­րո­շա­կիո­րեն ան­կում էր ապ­րել, ա­պա այդ նույն չա­փա­նի­շով՝ մինչև հի­մա որ­քա­նո՞վ նվա­զած կլի­նի:

-Պա­րո՛ն Համ­բա­րյան, մի խումբ քա­ղա­քա­կան տե­սա­բան­ներ թեժ ա­շուն են կան­խա­տե­սում, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էլ ա­սում են, թե դա կեղծ օ­րա­կարգ է: Դու՞ք ինչ եք կար­ծում:
-Ոչ միայն թեժ ա­շուն, այլև թեժ էր ա­մա­ռը, և այդ գոր­ծըն­թաց­նե­րի մեղ­մա­նա­լու հա­մար որևէ նա­խադ­րյալ չկա: Պա­րոն Փա­շի­նյա­նի թի­մա­կից­նե­րը ոչ թե պետք է ա­սեն, թե թեժ ա­շուն չի լի­նե­լու, այլ պետք է այն­պես գոր­ծեն, որ թեժ ա­շուն իս­կա­պես չլի­նի: Ամ­բողջ ամ­ռան ըն­թաց­քում վար­չա­պե­տը զբաղ­ված էր իր ու իր թի­մա­կից­նե­րի սխալ­նե­րի ուղղ­մամբ: Իշ­խա­նու­թյուն­նե­րը, գլո­բալ ա­ռու­մով, ոչ մի ո­լոր­տում ա­ռա­ջըն­թաց չեն ար­ձա­նագ­րել: Ըն­դա­մե­նը եր­կու ո­լոր­տում մի­նի կամ լո­կալ հա­ջո­ղու­թյուն է նկատ­վել: Դրան­ցից մե­կը զո­րա­մա­սե­րում սնն­դի կար­գի փո­փո­խու­թյունն է, որն այս պա­հի դրու­թյամբ ներ­մուծ­վել է ըն­դա­մե­նը 16 զո­րա­մա­սում: Երկ­րորդն այն է, որ ամ­ռան ըն­թաց­քում ո­րոշ մար­զե­րում ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան լայ­նա­մասշ­տաբ աշ­խա­տանք­ներ էին տար­վում: Բայց դա էլ կի­սատ է մնա­ցել, ո­րով­հետև վեր­ջին շր­ջա­նում երթևե­կել եմ ՀՀ մի քա­նի մար­զե­րում ու ար­ձա­նագ­րել՝ միջ­պե­տա­կան ճա­նա­պարհ­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը գրե­թե կանգ­նած է: Հե­տ­հե­ղա­փո­խա­կան եր­կր­նե­րում հա­սա­րա­կու­թյու­նը չի նս­տում ու սպա­սում, թե իշ­խա­նու­թյուն­ներն ինչ­պես են ի­րենց գոր­ծած սխալ­նե­րի վրա կա­ռա­վա­րել սո­վո­րում: Ինչ վե­րա­բե­րում է աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­մա­նը, ա­պա այն շատ դեպ­քե­րում բլեֆ է: Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի աշ­խա­տա­վար­ձը 20 տո­կո­սով բարձ­րաց­րել է, բայց դա հե­ռու է ի­րա­կա­նու­թյու­նից, քա­նի որ մինչ այդ ոս­տի­կան­ներն ա­մեն ե­ռամ­սյա­կը մեկ ի­րենց աշ­խա­տա­վար­ձին հա­մա­հա­վա­սար հա­վե­լավ­ճար էին ստա­նում: Որևէ նշա­նա­կա­լի հա­ջո­ղու­թյուն, խո­շոր ձեռք­բե­րում չկա ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, ներդ­րում­ներ գրա­վե­լու, տն­տե­սու­թյան զար­գաց­ման և այլ­նի ա­ռու­մով: Նրանք ի­րա­վունք չու­նեն խո­սե­լու ամ­բողջ ժո­ղովր­դի ա­նու­նից, ա­նընդ­հատ մեջ­բե­րե­լու 10 ա­միս ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­ներն ու դեռ մի բան էլ հայ­տա­րա­րե­լու, թե՝ քան­զի ժո­ղո­վուրդն է մեզ ընտ­րել, ա­պա ի­րա­վունք չու­նի ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու: Օ­րերս Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նը լրագ­րող­նե­րին ա­սել էր, թե ի­րենք սկ­սել են լուրջ աշ­խա­տել. հե­տաքր­քիր է՝ բա մեկ տա­րի ին­չո՞վ էին զբաղ­ված: Պա­րոն Մա­րու­թյա­նին խոր­հուրդ կտամ դի­տել իր նա­խընտ­րա­կան տե­սա­հո­լո­վակն ու նշել, թե այն­տեղ ա­ռանձ­նաց­վող խն­դիր­նե­րից՝ աղ­բա­հա­նու­թյուն, վե­րե­լակ­նե­րի փո­խա­րի­նում, հան­րա­յին տրանս­պոր­տի բա­րե­լա­վում և այլն, քա­նի­սի՞ն են լու­ծում տվել, ի՞նչ քայ­լեր ձեռ­նար­կել: Եվ թող չփոր­ձեն ի­րենց ան­գոր­ծու­թյու­նը բա­ցատ­րել քա­ղա­քի մե­ծա­մասշ­տա­բու­թյամբ, ա­մոթ է: Տո­կիոն ու­նի 36 մլն, Մոսկ­վան՝ 16 մլն, Լոն­դո­նը՝ 10 մլն բնակ­չու­թյուն, և այս­պես շա­րու­նակ, բա որ այդ քա­ղաք­նե­րի են­թա­կա­ռուց­վածք­ներն ու պա­հանջ­ներն ու­սում­նա­սի­րեն, ի՞նչ են ա­նե­լու:
-Օ­րեր ա­ռաջ քա­ղա­քա­կան դաշ­տում ձևա­վոր­վեց նոր կու­սակ­ցու­թյուն՝ «Ա­դեկ­վա­Դը», մի քանի օր առաջ էլ «Սաս­նա ծռերն» էին հան­դի­պել վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հետ: Կար­ծես ինչ-որ գոր­ծըն­թաց­ներ են սկս­վել:
-Քա­նի որ իշ­խա­նու­թյուն­նե­րը սի­րում են թվե­րով խո­սել, ա­պա նշեմ, որ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը հան­դի­պել է ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ 1,82 տո­կոս ձայն հա­վա­քած ու­ժի հետ և քն­նար­կել պե­տու­թյան ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հետ կապ­ված հար­ցեր: «Սաս­նա ծռե­րի» հետ հան­դի­պու­մով երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը մե­խա­նի­կո­րեն ու մի­տում­նա­վոր ակ­տի­վաց­րել է ռազ­մա­կան տար­րեր պա­րու­նա­կող քա­ղա­քա­կան ու­ժին: Նրանք հա­կա­ռու­սա­կան ուժ են, ու այդ ու­ժի հետ հան­դի­պե­լով՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գու­ցե նաև ցան­կա­նում էր ցույց տալ ար­տա­քին ու­ժե­րին, որ բա­ցա­հայտ հա­կա­ռու­սա­կան դիր­քո­րո­շում ու­նի, իսկ ներ­քա­ղա­քա­կան դաշ­տի խա­ղա­ցող­նե­րին էլ սպառ­նալ «ծռե­րով»: Այս հա­մա­տեքս­տում պա­տա­հա­կան չէ Ժի­րայր Սե­ֆի­լյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ «մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տա­լու ռևանշ տե­ղի ու­նե­նա»: Սա երկ­րի ա­ռաջ­նոր­դի կող­մից կոնկ­րետ մե­սիջ էր ներ­քա­ղա­քա­կան բո­լոր ու­ժե­րին. երբ հայ­տն­վում է դժ­վա­րին կա­ցու­թյան մեջ, օգ­նու­թյան է կան­չում «Սաս­նա ծռե­րին», ո­րոնց ժա­մա­նա­կին ինքն է լա­վու­թյուն ա­րել: Բայց եր­կու դեպ­քում էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը սխալ­վում է, ո­րով­հետև հա­յաս­տա­նյան թե՛ խոր­հր­դա­րա­նա­կան, թե՛ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը շատ լավ գի­տեն «ծռե­րի» հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, իսկ Ռու­սաս­տա­նի հետ այդ լեզ­վով խո­սե­լը ոչ թե վտա­նա­գա­վոր է, այլ ուղ­ղա­կի ծի­ծա­ղե­լի, քա­նի որ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են այն նույն քա­ղա­քա­կան գի­ծը, ո­րը ՀՀ-ն որ­դեգ­րել էր դեռևս Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի օ­րոք, հե­տա­գա­յում շա­րու­նակ­վել է թե՛ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, թե Սերժ Սարգ­սյա­նի կող­մից:
-Ժի­րայր Սե­ֆի­լյա­նը հայ­տա­րա­րել է նաև, թե Կրեմ­լը ո­րո­շում ու­նի օր ա­ռաջ ա­զատ­վե­լու Փա­շի­նյա­նից:
-Սե­ֆի­լյա­նը, ա­ռա­ջին հեր­թին, մտա­ծում է իր ղե­կա­վա­րած քա­ղա­քա­կան ու­ժի մա­սին, որ­տեղ ինքն ա­ռա­ջին ջու­թակ­նե­րից մեկն է: Նրա կար­ծի­քով՝ դեկ­տեմ­բե­րից մինչ այժմ «Սաս­նա ծռե­րի» վար­կա­նիշն այն­քան է բարձ­րա­ցել, որ կա­րող են հաղ­թա­հա­րել 5 տո­կո­սի շեմն ու հայ­տն­վել խոր­հր­դա­րա­նում: Դա նոր­մալ է, ո­րով­հետև քա­ղա­քա­կան բո­լոր ու­ժե­րի նպա­տակն էլ ԱԺ-ում հայ­տն­վելն է: Ինչ վե­րա­բե­րում է հայ­տա­րա­րու­թյա­նը, ա­պա դա մե­սիջ է, որ Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է ղե­կա­վա­րել Հա­յաս­տա­նը: Այս­տեղ մտա­ծե­լու բան քա­ղա­քա­կան ու­ժերն ու ո­րոշ չա­փով իշ­խա­նու­թյունն ու­նի: Ինքս կե­րա­զեի «Սաս­նա ծռե­րի» պատ­կե­րաց­րած Հա­յաս­տա­նում ապ­րել, բայց, շատ լավ ի­մա­նա­լով մեր ժո­ղովր­դի պատ­մու­թյունն ու լի­նե­լով ռեա­լիստ, չեմ պատ­կե­րաց­նում, որ մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում Հա­յաս­տանն ի վի­ճա­կի է միայ­նակ ա­պա­հո­վե­լու իր սահ­ման­նե­րի անվ­տան­գու­թյու­նը՝ ու­նե­նա­լով այն­պի­սի հարևան­ներ, ինչ­պի­սիք են 80-մի­լիո­նա­նոց Թուր­քիան և դե­յու­րե 10-մի­լիո­նա­նոց Ադր­բե­ջա­նը, ո­րոնք Հա­յաս­տա­նը դի­տար­կում են որ­պես թշ­նա­մի եր­կիր: Երբ պատ­մու­թյու­նից դա­սեր առ­նենք, հաս­կա­նանք՝ ին­չու ենք պատս­պար­վել մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քի ըն­դա­մե­նը 12-13 տո­կո­սի ան­կյու­նում, այդ ժա­մա­նակ կկա­րո­ղա­նանք ձեռք­բե­րում­ներ ու­նե­նալ: Ե­թե շա­րու­նա­կենք «Ռեմ­բո խա­ղալ» ու հաշ­վի չառ­նել մեր տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը, ինչ­պես նաև ներ­քաշ­վենք ինչ-ինչ ինտ­րիգ­նե­րի մեջ, ա­պա կկորց­նենք նաև այս փոք­րիկ տա­րած­քը: Լավ կլի­նի՝ պա­րոն Սե­ֆի­լյանն այդ հայ­տա­րա­րու­թյուն­ներն ա­նե­լուց ա­ռաջ ու­սում­նա­սի­րի Թուր­քիա­յի նո­րա­գույն շր­ջա­նի պատ­մու­թյու­նը: ՆԱ­ՏՕ-ի ան­դամ այդ եր­կի­րը հար­ձակ­վեց մյուս ան­դամ Հու­նաս­տա­նի ու գրե­թե ան­դամ Կիպ­րո­սի վրա, և դա­շին­քի մյուս պե­տու­թյուն­նե­րը չար­ձա­գան­քե­ցին այդ ի­րո­ղու­թյա­նը: Նա թող պատ­կե­րաց­նի ու գի­տակ­ցի այն հետևանք­նե­րը, թե ինչ կա­րող է լի­նել, ե­թե հան­կարծ պու­տի­նյան Ռու­սաս­տա­նը հա­մա­գոր­ծակ­ցի էր­դո­ղա­նյան Թուր­քիա­յի հետ: Ռու­սա­կան կող­մը Հա­յաս­տա­նի հետ դեռևս խո­սում է փա­փուկ դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով: Հա­կա­ռու­սա­կան հռե­տո­րա­բա­նու­թյամբ հան­դես գա­լուց ա­ռաջ Սե­ֆի­լյանն ու նրա կու­սակ­ցու­թյու­նը Հա­յաս­տա­նում նախ թող 200-250 հա­զար աշ­խա­տա­տեղ ստեղ­ծեն, որ­պես­զի ա­մեն տա­րի ՀՀ-ից ՌԴ այդ­քան մարդ ար­տագ­նա աշ­խա­տան­քի չմեկ­նի: Թող պայ­ման­ներ ստեղ­ծեն այն 2-2,5 մլն բնակ­չու­թյան հա­մար, որ մշ­տա­պես բնակ­վում է ՌԴ-ում, որ ե­թե հան­կարծ հետ ու­ղարկ­վեն ի­րենց եր­կիր, այս­տեղ կա­րո­ղա­նան գո­յատևել: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք՝ ե­թե Ռու­սաս­տա­նը պատ­ժա­մի­ջոց­նե­րի լեզ­վով խո­սի, ա­պա Հա­յաս­տա­նում սո­ցիա­լա­կան ինչ պայ­թյուն տե­ղի կու­նե­նա:
-Մյուս կող­մից էլ տե­սա­կետ կա, թե Փա­շի­նյա­նը Ռու­սաս­տա­նի հա­մար ա­վե­լին է ա­նում, շատ ա­վե­լի է սի­րա­շա­հում, քան նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը:
-Հա­մա­կար­ծիք եմ տե­սա­կե­տին, իսկ սի­րա­շա­հե­լու ա­մե­նա­կարևոր ա­պա­ցույ­ցը Սի­րիա զորք ու­ղար­կելն էր, թեև դրա­նից հե­տո եր­կու մեծ հար­ված ստա­ցանք: Նախ՝ Մոսկ­վան չգ­նա­հա­տեց այդ քայ­լը, մենք փչաց­րինք մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ԱՄՆ-ի հետ, ին­չի պտուղ­նե­րը պա­րոն Փա­շի­նյա­նը մինչև հի­մա քա­ղում է. 1,5 տա­րի լի­նե­լով ՀՀ ղե­կա­վար՝ նրան բարձր մա­կար­դա­կով չեն ըն­դու­նել ոչ միայն Վա­շինգ­տո­նում, այլև ԱՄՆ-ի այլ բարձր հար­թակ­նե­րում: Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշեմ, որ եր­կու-ե­րեք ա­միս ա­ռաջ ՈՒկ­րաի­նա­յի նա­խա­գահ ըն­տր­ված Վլա­դի­միր Զե­լենս­կուն կըն­դու­նեն Սպի­տակ տա­նը: Նշեմ, սա­կայն, որ սի­րա­շա­հե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը վա­րում են ան­չափ պրի­մի­տիվ կեր­պով՝ մտա­ծե­լով, թե մի փոք­րիկ բան զի­ջե­լով՝ Մոսկ­վա­յից կա­րող են ա­վե­լին կոր­զել: Մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը կար­ծում են, թե ի­րենք «շուստ­րի» են՝ չմ­տա­ծե­լով, որ Կրեմ­լում կամ Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան շեն­քում նս­տած­նե­րը բա­նից ան­տե­ղյակ միա­միտ­ներ չեն: Մեր դի­վա­նա­գետ­նե­րը ցույց են տա­լիս, որ մե­սի­ջա­յին դի­վա­նա­գի­տու­թյու­նը չեն հաս­կա­նում. ԵԽԽՎ-ում հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան քվեար­կու­թյու­նը դրա վառ ա­պա­ցույցն է: Ի՞նչ է նշա­նա­կում՝ սխալ կո­ճակ սեղ­մել ու պա­տա­հա­բար դեմ քվեար­կել: Մոսկ­վա­յում չեն մո­ռա­ցել նաև կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տի ան­դամ­ներ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, Ար­մեն Գրի­գո­րյա­նի, Լե­նա Նա­զա­րյա­նի ա­մուս­նու՝ ՌԴ դես­պա­նու­թյան դի­մաց ի պաշտ­պա­նու­թյուն Նա­վալ­նու հան­րա­հա­վա­քը: Մոսկ­վա­յում շատ լավ գի­տեն՝ պա­րոն Փա­շի­նյա­նի թի­մա­կից­ներն ով­քեր են և ժա­մա­նա­կին ու նաև հի­մա որ­տե­ղից են ֆի­նան­սա­վոր­վել և ֆի­նան­սա­վոր­վում:
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ