«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Որտեղ են ապրում ամենաերջանիկ մարդիկ

Որտեղ են ապրում ամենաերջանիկ մարդիկ
09.11.2019 | 14:11

Ըստ Eurostat-ի նոյեմբերի 7-ին հրապարակած «երջանկության ցուցիչի»՝ ԵՄ ամենաերջանիկ մարդիկ ապրում են Բելգիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում և Ֆինլանդիայում: 4 երկրներում այն անձանց ցուցանիշը, որ վերջին 4 շաբաթում միշտ կամ ժամանակի մեծ մասն իրենց երջանիկ են զգացել, կազմել է հարցվածների 76 %-ը: Նրանց հաջորդում են Լյուքսեմբուրգը (74 % երջանիկ մարդիկ), Իսպանիան (72 %) և Դանիան (70 %): ԵՄ-ում, միջին հաշվով, երջանիկ մարդկանց թիվը կազմում է 62 %: Գերմանիայում՝ 65 %: Երջանկության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Լատվիայում՝ 31%-ը, Բուլղարիայում՝ 35 %, Խորվաթիայում՝ 42 %, Լիտվայում՝ 45 %, Հունաստանում և Ռումինիայում՝ 46 %: Ամենամեծ թվով մարդիկ, որ միշտ երջանիկ են, ապրում են Իսպանիայում՝ 29 %, Լատվիայում 28 %-ը վերջին 4 շաբաթում երբեք երջանկության զգացողություն չի ունեցել կամ շատ հազվադեպ: 2013 թ.-ի համեմատ, ԵՄ-ում երջանիկ մարդկանց թիվն աճել է 2 տոկոսով:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ