Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էրդողանը շանթ ու որոտ է արձակում

Էրդողանը շանթ ու որոտ է արձակում
12.11.2019 | 19:57

Վաղը Սպիտակ տանը Թրամփ-Էրդողան բանակցությունների հիմնական թեման լինելու է ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնումը՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցներից կազմված ահաբեկչական կառույցի դեմ պայքարի հարցը վաղվա բանակցությունների օրակարգում առաջնայիններից է լինելու: Մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել Փենսիլվանիայում բնակվող ահաբեկչի արտահանձնմանը հասնելու համար: Հեղաշրջման կազմակերպիչները պետք է պատասխան տան օրենքի առջև: Մենք այս խնդրում հաստատակամ ենք», - ասել է Էրդողանը: Մյուս թեման Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ շրջաններում ստեղծված կացությունն է:

Էրդողանը հայտարարում է, որ ամերիկացիներն ու ռուսները չեն կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել են Անկարայի հետ բանակցությունների ընթացքում: «Այս պահին հնարավոր չէ ասել, որ ահաբեկչական կազմակերպությունները դուրս են բերվել թուրք-սիրիական սահմանային գոտուց: Ոչ Ռուսաստանը և ոչ էլ ԱՄՆ-ը նախանշված ժամկետներում այդ տարածքները ահաբեկիչներից չեն զտել»՝ ասել է Թուրքիայի նախագահը` նշելով նաև, որ Վաշինգտոնում բանակցություններից հետո պատրաստվում է Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը քննարկել Ռուսաստանի նախագահի հետ:
Ռեջեփ Էրդողանն նաև ասում էր, որ Թուրքիան շարունակելու է արտաքսել ԻՊ-ի այն զինյալներին, որ երրորդ, նախևառաջ արևմտյան պետությունների քաղաքացիներ են և Սիրիային սահմանամերձ գոտում գերեվարվել են թուրքական բանակի կողմից: Նախօրեին Թուրքիան վտարել է Դանիայի և Գերմանիայի մեկական քաղաքացիների: Ամերիկյան անձնագիր ունեցող իսլամիստի արտաքսումը, սակայն, բարդությունների է բախվել: Էդիրնե քաղաքից ոչ հեռու գտնվող սահմանային անցակետերից մեկում Թուրքիան ամերիկացի իսլամիստին փորձել է հանձնել Հունաստանի իշխանություններին: Հունական կողմը ամերիկացուն չի ընդունել, ահաբեկիչը հայտնվել է չեզոք գոտում: «Ինձ բացարձակապես չի մտահոգում, որ ԻՊ-ի անդամը մնացել է սահմանին: Մենք շարունակելու ենք արտաքսել զինյալներին առանց խորանալու` այս կամ այն պետությունը նրանց ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում», - հայտարարել է Էրդողանը:


Անկարայի օդանավակայանում ասուլիսը Թուրքիայի նախագահն օգտագործեց նաև Եվրամիությանը սպառնալու նպատակով: Առիթը Կիպրոսի ծովային տարածքում գազի արդյունահանմանն ուղղված Թուրքիայի գործողություններն են, որոնք եվրոպական կառույցներն անօրինական են որակում` չբացառելով Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառումը: «Ա՛յ ԵՄ, Թուրքիան ձեր իմացած պետություններից չէ: Մենք գուցեև այսօր բանակցում ենք ձեզ հետ, բայց այդ բանակցություններն անսպասելի կարող են ընդհատվել: Ես նախկինում էլ ասել եմ` Եվրոպա տանող դռները կբացվեն, և «Իսլամական պետության» անդամները կուղարկվեն ձեզ մոտ, և դուք այդ ամենի հետ ստիպված կլինեք միայնակ առնչվել: Մի փորձեք Կիպրոսի հարցում սպառնալ Թուրքիային», - հայտարարում էր Էրդողանը:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ