Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
12.11.2019 | 19:58

Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ մերժում է իր ինքնաբացարկի՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:


Նոյեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը և հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ