Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Դեր Զորում հայերի սպանության պատճառ դարձած ահաբեկչական գործողությունը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Դեր Զորում հայերի սպանության պատճառ դարձած ահաբեկչական գործողությունը
12.11.2019 | 20:03

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը:

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հոգևորականների կյանքն ընդհատվել է այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը: «Վերջին ամսին Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա հետևանքով ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից», - ասված է հաղորդագրության մեջ։ ՀՀ ԱԳՆ-ն խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին և ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն և ոգու ամրություն:

«Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին», - նշված է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ