«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Քրիստինե Պողոսյանը՝ լատենտ գեյերի ու կոգնիտիվ դիսոնանսի մասին

Քրիստինե Պողոսյանը՝ լատենտ գեյերի ու կոգնիտիվ դիսոնանսի մասին
12.11.2019 | 20:06

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ստիպեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին այլ ոճով ելույթ ունենալ՝ ԱԺ ամբիոնից ցիտել Ֆրոյդին, իսկ ԼՀԿ խմբակցության գործընկերներն էլ ստիպեցին Պետրոսյանին կոգնիտիվ դիսոնանս ապրել:


«Տիկին Նաիրա Զոհրաբյան ջան, սա իմ ոճը չի, բայց Դուք ստիպեցիք: Այստեղից, երբ որ Դուք մատ եք թափ տալիս և ասում եք, թե ով, ում, ինչ կարող է հիշեցնել: Խնդրում եմ՝ ապրեք, անցեք Ձեր քաղաքական կյանքն այնպես, որ այստեղ նստած չամաչեք, որ ինչ-որ մեկն այստեղ քաղաքական հետագծի մասին Ձեզ հիշեցնում է», - ասաց Պետրոսյանը: Այս խոսքերը վրդովեցրին ԲՀԿ-ական պատգամավորին: Զոհրաբյանը տեղից հակադարձեց, որ քաղաքական հետագիծ Քրիստինե Պողոսյանն ինքը չունի, ինչին վերջինս պատասխանեց՝ դիմելով ԱԺ նախագահությանը. «Տիկին Նաիրա Զոհրաբյանն ինձ խանգարում է»: Պողոսյանն անդրադարձավ հարցին, որ ընդդիմադիր խմբակցությունը դեմ է արտահայտվում միասեռականների իրավունքների պաշտպանությանը՝ որակելով կեղծ օրակարգ.
«Ինչ վերաբերում է այն կեղծ քաղաքական օրակարգին, որ ընդդիմադիր խմբակցությունը որդեգրել է և պատեհ-անպատեհ խոսում է ամեն օր միայն դրա մասին, ուրեմն աշխարահահռչակ հոգեբան հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը մի վարկած է առաջ տարել՝ «հոմոֆոբիան, առհասարական՝ վախը հոմոսեքսուալիզմից և միասեռականությունից, ճնշող մեծամասնության դեպքում այսպես վառ է արտահայտված այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են», ես չեմ ասել, Զիգմունդ Ֆրոյդն է ասել», - նշեց Պողոսյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև մեկ այլ օրակարգային հարցի՝ հայոց լեզվի և գրականության պարտադիր ուսումնական առարկա լինելուն և նրան, թե ինչպես են դպրոցներում տիրապետում մայրենիին: Պողոսյանը չժխտեց՝ լեզվի իմացությունը շատ ցածր մակարդակի վրա է և նշեց, որ իրեն հայտնի են պատճառները.


«Ինչի արդյունք է սա, որ այս տարի քննություն են տվել, կտրվել են հայոց լեզվից՝ ինձնից լավ գիտեք: Նախկին բոլոր քաղաքական կուսակցությունների, իշխանությունների հետ կոալիցիա եք կազմել, դա իրենց քաղաքական նախարարների վարած քաղաքականության արդյունքն է», - ասաց նա:


Պողոսյանն օգտագործեց հայտարարությունների ժամը նաև ԼՀԿ գործընկերներին հակադարձելու համար՝ նշելով. «Լիբերալ կուսակցության նման քվեարկություններն ինձ մոտ կոգնիտիվ դիսոնանս են առաջացնում: Դուք լավ գիտեք՝ ինչի մասին եմ խոսում, պարոն Գորգիսյան», - եզրափակեց նա:

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ