Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաշաթաղի շրջանում հիմնանորոգումից հետո բացվել է Տանձուտի հիմնական դպրոցը

Քաշաթաղի շրջանում հիմնանորոգումից հետո բացվել է Տանձուտի հիմնական դպրոցը
12.11.2019 | 22:22

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում մասնակցել է հիմնական դպրոցի բացման արարողությանը: Կառավարության և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի համատեղ իրականացված ծրագրի արդյունքում դպրոցական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը շնորհավորել է ուսուցիչներին ու աշակերտներին՝ համոզմունք հայտնելով, որ շենքային բարեկարգ պայմաններում կրթության արդյունավետությունն առավել բարձր կլինի, իսկ դպրոցաշինության ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթությունների թվում: Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աշխատանքը:


Ապրիլյան պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի անունը կրող կրթօջախի բացմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներ, Ադամ Սահակյանի հարազատները:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ