Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյանն ընդունել է Լին Թրեյսիին

Արմեն Սարգսյանն ընդունել է Լին Թրեյսիին
13.11.2019 | 18:28

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը: Ողջունելով հյուրերին՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է հայ-ամերիկյան գործակցության բարձր մակարդակը տարբեր ոլորտներում: Նա կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և բարձր գնահատել ԱՄՆ կառավարության Հայաստանին ցուցաբերած աջակցությունը: Նախագահը նշել է, որ յուրաքանչյուր, անգամ փոքր քայլ կարող է շատ մեծ արդյունքներ ունենալ:


Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է առավել զարգացնել արդյունավետ գործընկերությունը Հայաստանի հետ և ընդգծել, որ դրական փոփոխությունների համար շատ հնարավորություններ կան: Նա տեղեկացրել է, որ հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերի շրջանակում 2019-ին ԱՄՆ աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով: Միջոցները հիմնականում ուղղվում են Հայաստանում ժողովրդավարական զարգացման աջակցությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Ներկայացվել են նաև տնտեսական զարգացմանը միտված հիմնական ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների շուրջ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում 2020-ի միջոցառումները, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում:


Նախագահն անդրադարձել է նաև ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը և նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: Նա առաջարկել է դիտարկել նաև այս ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ