Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է միջազգային համակարգի ճգնաժամի մասին: «Մենք անցնում ենք, կարծում եմ, մեր միջազգային համակարգի աննախադեպ ճգնաժամի միջով և դա կապված է բոլորովին նոր մարտահրավերների հետ», - ասել է Մակրոնը՝ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացման ժամանակ: «Գոյություն ունի մեր համակարգի ներքին ճգնաժամ: Մենք ունենք գլոբալ քաղաքական և տնտեսական համակարգի ճգնաժամ», - նշել է նա: