Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոլդովայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը

Մոլդովայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը
13.11.2019 | 18:32

Մոլդովայի խորհրդարանը 52 պատգամավորի ձայնով անվստահություն է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանին: Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությունը նախկինում նախաձեռնել էր Սանդուի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկություն: Նախարարական կաբինետի հրաժարականի համար անհրաժեշտ էր 101 հնարավոր ձայներից առնվազն 51-ը: «63 կողմ ձայներով հաստատվել է կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը», - ասել է Գրեչանին:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ