ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Գագիկ Ծառուկյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Գագիկ Ծառուկյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
13.11.2019 | 18:39

ԲՀԿ-ն դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը, քանի որ այնտեղ տողատակեր կան՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ առաջարկելով փոխարենը բռնության դեմ ուղղված օրենք ընդունել, եթե դրա անհրաժեշտությունը կա:

«Եթե դրանով ուզում եք ասել, թե բռնության դեմ եք պայքարում, ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ: Ես ասում եմ՝ խնդիր չկա, եկեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերով մենք դա չենք ընդունում», - ասաց Ծառուկյանը:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ