«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դասախոսները երբեք էլ ուսանողներից անջատ չեն եղել, ուսանողների պայքարն արդար է

Դասախոսները երբեք էլ ուսանողներից անջատ չեն եղել, ուսանողների պայքարն արդար է
13.11.2019 | 18:43

Մենք հավատում ենք մեր դասախոսներին, մենք ձեզ հավատալով ենք կրթություն ստացել ու ձեզանից դասեր ստացել։ Մենք սպասում ենք ձեզ, գիտենք, որ միանալու եք մեզ։ «Դասախոս, միացիր» վանկարկումներով այսօր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց շարունակվել է ուսանողների դասադուլի 7-րդ օրը։ «Այն դասախոսը, որին դուք ճանաչում եք, երբեք էլ ձեզանից անջատ չի եղել։ Ուրիշ հարց, որ հիմա ամեն մեկն ընտրել է հարցի լուծման իր ճանապարհը», - հայտարարեց ուսանողների ակցիային միացած դասախոս Աշոտ Տեր-Մինասյանը։


Նա ասաց, թե հաճելի է, որ ակցիան ոչ քաղաքական է, լրատվամիջոցներին էլ խնդրեց ուսանողներին չկապել քաղաքական խաղերի հետ։ «Ուսանողների պայքարն արդար է։ Մենք կարոտում ենք ձեզ, մենք լսարանին ու ձեզ ենք կարոտում, և մտածում ենք նախարարության հետ քաղաքակիրթ զրույց ունենալու։ Անսխալական մարդ չկա աշխարհում, սիրելիներս։ Մենք ուզում ենք քաղաքակիրթ զրույց ունենալ, համոզել իրար, գալ ընդհանուր եզրակացության։ Այդ դեպքում մենք կդիմենք ձեզ՝ խնդրելով գալ լսարան։ Իսկ այդ հայտարարությունները, թե՝ միացեք, մենք ե՞րբ ենք անջատվել, որ հիմա էլ պետք է միանանք», - հայտարարեց դասախոսը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ